Տեղեկություններ

Gagik Karapetyan

Ոչ ավանդական (այլընտրանքային) բժշկությունը բուժական հնարքների զինանոց է հիվանդին ախտորոշելու, զգուշացնելու և բուժելու համար: Այն գալիս է դարերի խորքից և արդեն հիմնավոր տեղ է զբաղեցնում երկրի վրա: Ոչ ավանդական բժշկության միջոցով մենք բժշկում ենք ողնաշարային հիվանդություններ` օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, աղային կուտակումներ, դիսկոգենխախտումներ, իշիազ, սկոլիոզ, կիֆոզ, արթրոզ, միջողային ճողվածք, արթրիտ, միգրեն, գլխապտույտ, կեցվածքի և հենաշարժողական ապարատի տարբերտեսակի շեղումներ:

Բուժման մեթոդիկայի առանձնահատկությունն այն է, որ մարդը դիտարկվում է որպես մի ամբողջական համակարգ: Օրինակ, եթե մարդու ողնաշարի մի հատվածը ախտահարված է, ապա պետք է «շտկել» ամբողջ ողնաշարը, ինչպես նաև դրա հետ կապված մյուս օրգանների ֆունկցիան: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ողնաշարային հիվանդությունները մեծ խնդիր են դարձել ամբողջ աշխարհում: Բոլոր հիվանդությունների 85% առաջանում է ողնաշարային խնդիրներից: Հիվանդին ախտորոշել դժվարանալիս Հիպոկրատը նրան նշանակում էր մեջքի մերսում` ակնկալելով շուտափույթ ապաքինում: Բուժման նպատակով մենք օգտագործում ենք բուժական և դասականմերսում, մանուալ թերապիա, ասեղնաբուժություն, բուսաբուժություն, բրնձաբուժություն, ֆիզիկական և շնչառականվարժությունների համալիր: Բուժման մեկ սեանսի տևողությունը 45-60 րոպե է, շաբաթական 3 անգամ: Ամբողջ կուրսի տևողությունը 12-17 սեանս է` կախված հիվանդի վիճակից: Սեանսները մեկը մյուսին նման չեն, ուղեկցվում են հանգստացուցիչ երաժշտությամբ և ավարտվում են հոգեթերապիայով: