ACADEMICIAN GAGIK KARAPETYANCategory Archives: Հոդվածներ

0 › Հարցազրույց
«Նույնիսկ նույն ծառի տերևներն են տարբեր, ինչպե՞ս կարող են մարդկային օրգանիզմները միանման լինել»

«Նույնիսկ նույն ծառի տերևներն են տարբեր, ինչպե՞ս կարող են մարդկային օրգանիզմները միանման լինել»

Համացանցում կարելի է հանդիպել մարդու քաշը նվազեցնող տարատեսակ դիետաների: Որքա՞ն է անվտանգ առանց մասնագետի խորհրդատվության այս կամ այն բաղադրատոմսից օգտվելը: Այս հարցի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:

ԲԺՇԿԱԿԱՆ ՇԱՏ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՐԱՄՑՎՈՒՄ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ

Բաղադրատոմսերից օգտվելիս պետք է շատ զգույշ լինել և իմանալ, որ բժշկական ցուցումներից շատերը մարդկանց հրամցվում են սեփական շահերից ելնելով: «Սթրես` առանց դիսթրեսի» գրքի հեղինակ, ականավոր գիտնական Սելյեին առաջարկում են մեկ միլիոնի դիմաց հեռուստատեսային եթերի ժամանակ ասել՝ պաղպաղակը մարդուն ազատում է սթրեսից: Նա նշում է նաև, թե որ ընկերության պաղպաղակն է առավել արդյունավետ: Սելյեի ասածի մեջ կա 20 տոկոս ճշմարտություն: Պաղպաղակը սառն է, իսկ սառը սթափեցնող հատկություն ունի: Պատահական չէ, որ երբ մարդը վախենում է, սառը ջուր են տալիս: Այսպիսով, հրամցվող նյութերը կարող են զուտ գովազդ լինել. կազմակերպություններից մեկը վճարում է, որ ասեն` սուրճը վնաս է առողջությանը, մյուսը վճարում է, որ խոսեն սուրճի օգտակարության մասին:

ՕՐԳԱՆԻԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ ՀԻՊՈԴԻՆԱՄԻԱՆ Է

Դիետա ասվածը հարաբերական է, այն չի կարող օգտակար լինել բոլորին: Մեկին շագանակը օգտակար է, մյուսին արգելվում է: Նույնիսկ նույն ծառի տերևներն են տարբեր, ինչպե՞ս կարող են մարդկային օրգանիզմները միանման լինել:

Եթե մարդը մտածում է, որ չուտելով կարող է նիհարել, չարաչար սխալվում է. նիհարելու համար համակարգված աշխատանք է պետք: Նախ՝ պետք հետևել շարժումներին, օրգանիզմի առաջին թշնամին հիպոդինամիան է` շարժումների սահմանափակությունը: Պարզ թվաբանություն է. եթե ընդունած կալորիան չի ծախսվում, կուտակվում է օրգանիզմում:

Անհրաժեշտ է զբաղվել մարմնամարզությամբ, քայլել, վազել, լողալ: Բնությունը մարդուն ֆիզիկական որակներով և էներգիայի մեծ պաշարով է օժտել` հիմքում դնելով «շարժումը կյանք է, կյանքը` շարժում» մեխանիզմը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԴԻՖԵՐԵՆՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

Ես չեմ տեսել գեր կին, որ ասի` ուտում եմ, գիրանում եմ: Հիմնականում ասում են` բան չեմ ուտում: Իսկ այդ «բան չեմ ուտում»-ը շատ հարաբերական է: Նայած թե որ չափաբաժինն է քիչ իրենց համար: Դիետա նշանակելիս պետք է հաշվի առնել օրգանիզմի առանձնահատկությունները, առկա հիվանդությունները, հետազոտության ընդհանուր արդյունքները, ապրելակերպը, սնվելու կարգը, շարժողական ռեժիմը: Յուրաքանչյուր մոտեցում պետք է լինի անհատական և դիֆերենցված:

ՄԻՇՏ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Գիրությունը երբեմն պայմանավորված է առողջական խնդիրներով: Եթե օրգանիզմում կան անոմալիաներ, պետք է բուժել հիվանդութունը, ոչ թե նիհարելու փորձեր անել: Պատկերացրեք` ավելորդ քաշ նշանակում է ունենալ ավելորդ ծանրություն, որը 36,6 ջերմաստիճանով ապահովելու համար պետք է լրացուցիչ էներգիա, սրտի ավելի զարկեր: Ի վերջո, հենաշարժողական ապարատի վրա մեծ ծանրություն է ընկնում: Օրինակ, եթե մեքենայի տարողությունը մեկ տոննա է, երկու տոննան ինչպե՞ս պետք է տանի: Քաշի ամենափոքր տատանման դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը: Պետք է գիտակցել, որ օրգանիզմի համար միշտ շատ ավելի դժվար է հետդարձի ճանապարհը: Իհարկե, կա վիրահատական ճանապարհ` ճարպերի հեռացում, ինչը շատ ռիսկային է: Քաշի կտրուկ տատանումը մեծ սթրես է օրգանիզմի համար:

ԳԻՇԵՐԸ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է

Երեկոյան ժամերին ուտելը գիրացնում է: Գիշերը օրգանիզմը հանգստանում է, վերականգնվում, ազատվում թույներից, վնասակար բակտերիաներից: Մութն ընկավ, բնությունը քուն է մտնում: Մարդը բնության մասնիկն է: Ոմանք ուշ ժամին ուտելը կապում են ուշ քնելու հետ: Եթե քնելու ժամին մարդը մեկ այլ գործողություն է անում, նա բնությանը դեմ է գնում ու չի կարող երկար դիմանալ: Ի հայտ կգան ընդհանուր թուլություն, հյուծվածություն ու նյարդային դասի խնդիրներ: Առողջ ապրելակերպի կանոններից մեկը բնության հետ համահունչ ապրելն է:

ՄԱՐԴԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼ ՍՆՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Ասում են` խնձորը նիհարեցնում է: Բայց պետք է իմանալ` ինչքան ու երբ ուտել: Խնձորը, առհասարակ, մրգերը, բանջարեղենը նույնպես կալորիա ունեն և կարող են վերածվել ճարպի, հակառակ դեպքում ոչխարը դմակ չէր ունենա, որովհետև միայն խոտ է ուտում: Այսպիսով, սնվելու տարրական կուլտուրա պետք է ունենալ: Մարդը կորցնում է առողջությունը սխալ սնվելու հետևանքով: Պետք է զգաս օրգանիզմի «ձայնը», զգացողությունդ փորձես. ասենք, եթե երեք բաժին խաշ կերա, ի՞նչ զգացի, երեք օր տանջվեցի:

Պետք է իմանալ, որ միրգն առանձին ատրիբուտ է, ճաշելիս անթույլատրելի է միրգ ուտելը, մրգահյութ, ջուր օգտագործելը: Մեկ օրում տարբեր տեսակի մսեղեն չի կարելի օգտագործել: Օրինակ, հայկական հարսանիքների ուտեստների բազմազանությունը մարդուն թունավորում է (ես փողոցում տեսնում եմ մարդուն, դեմքի գունատությունից կարող եմ ասել, որ հարսանիքի է մասնակցել):

Ոմանք ուտում են զայրույթի պահին` իբր հանգստացնելու համար նյարդերը: Նախ` ուժեղ էմոցիաների ժամանակ չի կարելի ուտել: Բացի այդ, ուտելը սթրեսը հաղթահարելու միջոց չէ: Ճիշտ սննդակարգով միայն կարող ես առողջ ապրել:

ՍՆՎԵԼՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԾՆՎԱԾ ՕՐԻՑ

Նոր ծնված երեխայի համար սնվելու հատուկ ժամեր են սահմանված, ինչը նպաստում է երեխայի կանոնավոր աճին: Երբ արդեն ծնողի հայեցողությանն են թողնում, անկանոն, երբեմն նաև ստիպողաբար կերակրում են` վնասելով երեխայի առողջությունը: Սնվելու կուլտուրան պետք է սովորեցնել ծնված օրից:

Ասում են` «ինչպես ուտում ես, այդպիսին ես» կամ «քո հիվանդությունը նման է քեզ»: Հիվանդությունը տգիտության, սխալ ապրելակերպի հետևանք է: Ճապոնացիների համոզմամբ` մարդն ապրում է ի վերուստ իրեն տրված կյանքի կեսը: Այսպիսով, երկարակյաց լինելու համար հարկ է սովորել մարմինը կառավարելու արվեստը:

Պատրաստեց

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հարցազրույց was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on April 10, 2017 10:42am

0 › ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵԼ ՍԿՈԼԻՈԶԸ
Սկոլիոզը  առավել  հաճախ  հանդիպող  հիվանդություններից  է, որի ախտանիշներն արտահայտվում են ոսկրային, նայրդային, սրտանոթային, շնչառական համակարգերի ներգրավմամբ: Հիվանդությունը, որ առավել բնորոշ է կանանց ու աղջիկնարին, ի հայտ է գալիս հասունացման տարիքում: Սկոլյոզի նախանշանների, առաջացման պատճառների և բուժման եղանակների մասին մեր զրույցը ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս    Գագիկ Կարապետյանի հետ է:

-Պարոն Կարապետյան, ո՞րն է սկոլիոզի առաջացման պատճառը

- Այն գիտության կողմից դեռևս բացահայտված չէ:  Սկոլիոզը նյարդային դասի օրգանական բարդ հիվանդություն է, որն ունի նաև ժառանգական բնույթ: Ըստ Չինացինարի՝ մարդու մարմինը ուղղահայաց գծով բաժանվում է աջակողմյան և ձախակողմյան մասերի, որոնք ձգտում են օրգանիզմը բերել հոմեոստազի (հավասարակշռության) վիճակի, մինչդեռ դրանցից մեկն ավելի շատ է զարգանում, մյուսը՝ սակավ: Արդյունքում առաջանում է մկանային ուժի անհավասար տեղաբաշխում, որի հետևանքով ողնաշարը Տ-աձև ծռվում է և պտտվում իր առանցքի շուրջ:

-Պարոն Կարապետյան այս հիվանդությունն արդյո՞ք ձեռքբերովի է:

- Ճիշտ է, շատ գիտնականներ ասում են, որ կան ձեռքբերովի սկոլիոզներ, բայց ես իմ բազմամյա պրակտիկայում այդպիսին չեմ հանդիպել: Կան ողնաշարի տարբեր ծռումնար, կացվածքի շեղումներ, որոնք սկոլիոզ չեն: Սխալ նիստուկացից, ծանր իրեր վերցնելուց և այլ ոչ կոորդինացված շարժումներից ողնաշարն ուղղակի ծռվում է, բայց իր առանցքի շուրջ չի պտտվում: Այն տեղի է ունենում սկոլիոզի ժամանակ: Սա ինչ-որ տեղ նաև առեղծվածային հիվանդություն է, որը երբեմն անցավ է ընթանում: Այն բարդանում է տարիքին զուգընթաց:

-Ի՞նչ մեթոդներով է բուժվում սկոլիոզը, և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ապաքինման համար:

Սկոլիոզով հիվանդների համար կան ֆիզիոթերապեվտիկ միջոցառումներ՝ ֆիզիկական և շնչառական վարժություններ, մանուալ թերապիա, բուժական մերսում: Սկոլիոզով հիվանդը պետք է տարեկան 2 անգամ ստանա բուժական մերսման կուրս:  Հիվանդն ապաքինվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ անընդհատ հետևելով և արձագանքելով բոլոր այն  փոփոխություններին, որոնք կատարվում են իր օրգանիզմում: Շատ օգտակար է նաև լողով զբաղվելը՝ նախապատվությունը տալով մեջքի վրա լողաձևին:

Վարդուհի  Ստեփանյան

Եղեք առողջ <ՄԵՆՈՒԱ> ամսագիր 9 / 2013

ՀՆԱՐԱՎՈ՞Ր  Է  ԱՐԴՅՈՔ  ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ  ԲՈՒԺԵԼ  ՍԿՈԼԻՈԶԸ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on July 27, 2014 12:26pm

0 › «Մերսումը գոյություն ունի ոչ թե փարավոնների ժամանակներից, այլ մարդու գոյությունից ի վեր»
«Հին ժամանակներում փորձում էին բացել փարավոնների դամբարանները, իմանալու համար` ինչն է պատճառը, որ նրանք այդքան երկար ու առողջ են ապրում: Ինչպես պարզվեց, պատճառներից մեկը մերսումն է, որ կատարվել է տարբեր յուղերով: Մերսումը գոյություն ունի ոչ թե փարավոնների ժամանակներից, այլ մարդու գոյությունից ի վեր: Այն ոչ ավանդական բժշկության ամենակարևոր ճյուղերից է, որով կարելի է հասնել ֆանտաստիկ արդյունքների,- երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց ֆիզիոթերապևտ, մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, հավելելով, որ «մերսման հարյուրավոր ձևեր կան` ֆիննական, չինական, թաիլանդական, որը հայտնի է որպես էրոտիկ մերսում»: ՈՒղղված է մարդու սեքսուալ հնարավորությունները, պոտենցիան բարձրացնելուն, սակայն ոմանք, մերսման անվան տակ, սեռական բնույթի գործողություններ են իրականացնում: «ԱՄՆ-ում աշխատելու տարիներին ձերբակալեցին մարդկանց մի խմբի, սակայն հինգ տարի հետևել էին, որպեսզի ապացույց ունենան, կարողանան մտնել «մերսման» սրահ: Հայաստանում նույնպես կան նման երևույթներ, սակայն քողարկված են: Ես իմ աշակերտներին սովորեցնում եմ, որ թե՛ մերսողը, թե՛ այցելուն պետք է վերջապես հասկանան` մերսո՞ւմ են ուզում, թե՞ սեքս»:

Գագիկ Կարապետյանը նշեց նաև, որ համաշխարհային շուկայում գործում է դեղորայքի բիզնես, և դեղերն իրացնելու համար պայքարում են մերսողների դեմ: «Ֆրանսիայի ամենահայտնի մերսողներից մեկն անընդհատ դատական քաշքշուկների մեջ էր: Նևրոպաթոլոգները, վիրաբույժները նույնպես ոչ միայն Հայաստանում, ամենուր հիվանդներին հորդորում են չդիմել ֆիզիոթերապևտներին»,- ասաց ակադեմիկոսը, հավելելով նաև, որ չնայած գիտատեխնիկական առաջընթացին, բուժման նորագույն մեթոդներին, այնուամենայնիվ, ոչ մի հիվանդություն չի պակասում, ավելին, դրանք ավելի զարգանում են:

«Նվեր-Անի» բժշկական կենտրոնի տնօրեն, բնական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-թերապևտ, ռեֆլեքսոթերապևտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ասաց, որ նույն հիվանդության ժամանակ նույն բուժական մեթոդի կիրառումը կարող է տարբեր արդյունք տալ, երեք հոգու մոտ հրաշք գործել, մեկին՝ վնասել: «Մարդիկ տարբեր են: Շատ կարևոր է մերսող բժշկի պատրաստվածության չափը: Մերսումը բուժական մեթոդ է սեղմումի միջոցով, և կարևոր է, թե բժիշկն ինչ չափով է սեղմում, ո՛ր ողի վրա ինչպես է աշխատում: Եթե բժիշկը ճիշտ չաշխատի հիվանդի հետ, մերսումը կարող է նաև վնաս պատճառել»: Բանախոսը նշեց, որ եթե մանուալ թերապևտները սեղմումի միջոցով են ազդում կենսական կետերի վրա, իրենք օգտագործում են սկենար կոչվող ապարատը: Խորհրդային տարիներին այն օգտագործվել է տիեզերական բժշկության մեջ. տիեզերագնացները եթե հիվանդացել են, իրենք իրենց բուժել են ապարատով:

«Շատ կարևոր է մարդու նյարդային համակարգը: Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու գլխուղեղում առաջանում է հիվանդ օջախ: Օրինակ, քրոնիկ բրոնխիտի ժամանակ տարիներով դեղորայք են օգտագործում, և հիվանդությունը չի վերանում, որովհետև հիվանդությունն առաջացնող պատճառը չեն վերացնում, և գլխուղեղում եղած գրգռված օջախը չի թողնում, որ մարդն ապաքինվի: Այ, տեսեք, մարդու ոտքը չկա, կտրել են, նա հինգ տարի հետո ասում է` գիշերը ոտքս այնպես էր ցավում: Ինչո՞ւ: Որովհետև ոտքը կառավարող կենտրոնը գլխուղեղում կա, և որպեսզի մերսումը լիարժեք արդյունք տա, պետք է հանել գլխուղեղում եղած գրգռված օջախը»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը: Նրա բնորոշմամբ` «բժշկությունը արվեստ է, նաև ճահիճ, պիտի գտնես՝ ո՛ր մարդուն ինչ է պետք»:

«Մերսումը գոյություն ունի ոչ թե փարավոնների ժամանակներից, այլ մարդու գոյությունից ի վեր» was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on June 22, 2014 04:15pm

0 › «Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով»
Ըստ միջազգային չափանիշների` հանգիստ շնչառության դեպքում առաջանում է 10 դբ աղմուկ, շշուկի դեպքում` 17 դեցիբել, թերթ թերթելը առաջացնում է 20 դբ աղմուկ, տան աղմուկը 40 դբ է, ծովափինը` 40 դբ: Միջին բարձրության խոսակցությունն առաջացնում է 50 դբ աղմուկ, բարձրը` 70: Աշխատող փոշեծծիչը 80 դբ աղմուկ է առաջացնում, մետրոյի գնացքը` 80, ռոք-խմբի համերգը` 100, ամպրոպի ճայթյունը` 110, ռեակտիվ շարժիչը` 110, զենքի կրակոցը` 120:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները բարձր ձայնի` մարդու և շրջապատի վրա ունեցած բացասական ազդեցության մասին են: Եվ ոչ միայն: Վնասակար սովորություններ, աղմուկ, սխալ սննդակարգ, անշարժություն, մի խոսքով, տեխնոդարն իր խնդիրներով:

«Օր օրի մեր քաղաքը զրկվում է ծառերից, կանաչ տարածքներից: Ավտոմեքենաներից, գործարաններից արտանետվում են վնասակար թափոններ: Չի պահպանվում էկոլոգիական, կենսաբանական ոչ մի նորմ: Այս ամենը խիստ անդրադառնում է մարդու շնչառական, սրտանոթային համակարգի վրա: Մարդն ինքն էլ է վնասում իր առողջությունը` ծխախոտով, թմրանյութերով, ալկոհոլով, վնասակար այլևայլ սովորություններով:

Նախ և առաջ, մեզանում չկա սնվելու կուլտուրա, և այդ ամենը սկսվում է հայկական խնջույքներից, երբ խորովածը հայտնվում է մրգի կողքին, ամեն ինչ միանգամից դրվում է սեղանին: ՈՒտում են տարբեր մսեր` խոզի, տավարի, հորթի, որից հետո համտեսում են ձուկ կամ թռչնի միս: Այնինչ, օրվա ընթացքում կարելի է օգտագործել մեկ տեսակի կենդանու միս: Փակ տարածքում աշխատում է օդորակիչը, մարդիկ ծխում են` թունավորելով և՛ իրենց, և՛ կողքիններին բառիս բուն իմաստով: Սրան գումարվում է բարձր երաժշտությունը, որ մոտավորապես 1000 հերց հաճախականություն ունի և 100 դեցիբելից ավելի ուժգնություն: Իսկ դահլիճներում չկան ակուստիկ սարքավորումներ:

Եթե աղմուկը գերազանցում է 140 դեցիբելը, մարդը կոնտուզիա է ստանում, 160-ի դեպքում` մեռնում: Շատ երգիչներ իրենց ձայնային վատ տվյալները քողարկում են բարձր երաժշտությամբ, մարդիկ էլ ռիթմով թռչկոտում են:

Մեր խնջույքները, հարսանիքները ես համարում եմ հակաառողջական հավաքներ: Նման արարողություններից հետո երեքից հինգ օր մարդն ուշքի չի գալիս: Նյարդային համակարգի կամ շնչառական օրգանների խնդիրներ ունեցող մարդիկ շուտ լքում են խնջույքի վայրը, աղմուկից և ծանր օդից ունենում են գլխապտույտ, սրտխառնոց, հիպերտոնիկ սրացում, հավասարակշռության կորուստ:

Հայտնի է, որ դելֆինները, կետերը ինքնասպան են լինում: Ըստ գիտական ուսումնասիրությունների` ծովի ընդերքում կատարվող պայթյունները, սուզանավերի շարժիչների առաջացրած ձայնային բարձր հաճախականությունը նրանց խլության պատճառ են դառնում, և նրանք, կորցնելով հավասարակշռությունը, դուրս են նետվում ջրից: Թռչունները թռչում-հեռանում են բարձր ձայնից: Մարդիկ, եթե չեն խուսափում աղմուկից, վնասում են առողջությունը: Ովքեր որոշում են հաճույք ստանալ բարձր երաժշտությունից կամ մշտապես աշխատում են աղմուկի տակ, տուժում է նրանց լսողությունը, առաջանում են նյարդային համակարգի տարբեր տեսակի շեղումներ` քրոնիկ գլխացավ, գլխապտույտ, աղմուկ ականջներում, որոնք բժշկելու տեսակետից գրեթե անլուծելի են:

Ճապոնիայում, օրինակ, բարձր ազդանշանի համար տուգանում են: Մեր քաղաքում աղմուկն ամենուր է և պետականորեն չի վերահսկվում: Ռեստորանային աղմուկը խանգարում է մարդկանց քնին, գիշերվա անդորրը կարող են խախտել մեքենայից հնչող գռեհկության աստիճանի բարձր երաժշտությունը, թափառող շների հաչոցները, գզվռտոցը: Պայթուցիկների, տեղին-անտեղի արվող հրավառությունների ձայնից երեխաները քնած տեղից վեր են թռչում, վախից նյարդային դասի տարբեր հիվանդություններ ձեռք բերում:

Այսօր մոդայիկ է ականջակալներով երաժշտություն լսելը, հեռախոսով խոսելը, սակայն ականջակալից հնչող երաժշտության թրթռոցը ճնշում է թմբկաթաղանթը, ինչը բացասաբար է ազդում լսողական ապարատի վրա:

Օրինակ, մեքենան վարելիս էլ չի թույլատրվում հեռախոսն ականջին խոսել, բայց ականջակալով թույլատրվում է: Երբեմն անառողջ ապրելակերպն ուղղակիորեն կապված է աշխատանքի բնույթի հետ: Մենք փորձում ենք բուժական մեթոդներով գոնե մեղմել այն չարիքները, ինչի առաջ կանգնած է մարդը (երկար ժամանակ մեքենայի ղեկի առաջ նստելը, համակարգչի մոտ աշխատելը, ոտքի վրա կանգնած աշխատելը, հաստոցի դեմ կանգնած նույն շարժումն անելը և այլն):

Օրինակ, համակարգչի առաջ երկար աշխատելիս պետք է 40 րոպեն մեկ ընդմիջում անել, ուղիղ կանգնել պատի մոտ, քայլել, շնչառական և ողնաշարն ուղղող վարժություններ անել:

Գիտատեխնիկական առաջընթացն առաջ է բերում շարժումների սահմանափակություն (հիպոդինամիա): Ամբողջ աշխարհի բնակչությունը կանգնած է այս պրոբլեմի առաջ:

Ակադեմիկոս Ամոսովն իր «Օրը 100 շարժում» գրքում նշում է, որ ինքը օրը 100 շարժում է կատարում և առաջարկում է իր մեթոդիկան: Հարկ է նշել, որ նա ժամեր ձգվող սրտի վիրահատություն էր անում 75 տարեկանում, և ձեռքերը չէին դողում: Մարդկանց 95 տոկոսը արթնանում է, հագնվում և դուրս գալիս տնից: Ես այցելուներ ունեմ, որ օրվա մեջ կատարում են 100-150 քայլ: Նույնիսկ կենդանական աշխարհում շարժումների բազմազանությունը անհրաժեշտություն է: Օրինակ, կատուն արթնանալուց հետո բնազդաբար կատարում է 50-70 շարժում, որ կարողանա ամբողջ օրվա շարժողական ռեժիմը պահպանել:

Մարդն ապրում է իրեն ի վերուստ տրված կյանքի կեսից քիչ: Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով: Պետք է սովորել մարմինը վարելու արվեստը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով» was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 14, 2013 06:38am

0 › «Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին»
Երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է 1,1 միլիարդի: Հայաստանում ծխում է տղամարդկանց 59,6 և կանանց 2,1 տոկոսը: Ծխախոտը սպանում է ամեն տասներորդին աշխարհում: Հարկ է նշել, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաև պասիվ ծխողներին: 2004-2010 թվականներին հավաքված տվյալների համաձայն` պասիվ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան 600 հազար մարդ է մահանում, որոնց մեկ երրորդը` երեխա:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հստակեցնում է` թեև հատուկ արգելքներ չկան, բայց փակ տարածքում ծխելն անթույլատրելի է: «Ծխախոտի ծուխը ավելի շատ վնաս է հասցնում չծխողին, որովհետև դա միայն ծուխ չէ, այլ ծխող մարդու թոքերի «արտաթորանքը»,- ասում է նա:- Մեզ մոտ հարցնում են` կարելի՞ է ծխել, և որպես կանոն մերժում չեն ստանում, որովհետև խստապահանջ չեն սեփական անձի նկատմամբ: Ինչպես մյուս պարագաներում` կեղծ քաղաքավարության զոհեր են»:

Երթուղայինի վարորդը ծխում է` հաշվի չառնելով հստակ սահմանված արգելքը և, ի պատասխան ուղևորների դժգոհության, պատճառաբանում` դրսի օդն ավելի կեղտոտ է, քան ծխախոտի ծուխը:

«Այսպես է առաջնորդվում մեր քաղաքացին, եթե փողոցը կեղտոտ է, իմ գցածը ի՞նչ պիտի անի: Մեկ հատ ավելի, մեկ հատ պակաս: Հիմա դու քո ծխախոտը թող, էկոլոգիական խնդիրն այլ կերպ կլուծենք»,-ասում է ակադեմիկիոսը:

Հաճախ կարելի է լսել նման դատողություններ` պապս 5 տարեկանից ծխել է և ապրել է 105 տարի:

«ՈՒրեմն պետք է ապրեր 206 տարի,- հակադարձում է ակադեմիկոսը:- Հնարավոր չէ, որ ծխող մարդը առողջ լինի, նիկոտինը թունավորում է օրգանիզմը օր օրի, ժամ ժամի: Կարող են նաև պարծենալ, որ 3, 4, 5 տուփ մեկ օրում ծխում են, չգիտակցելով, որ դրա համար պետք է ամաչել, ոչ թե գուխ գովել»:

Ի՞նչ է կատարվում ծխող մարդու օրգանիզմում:

«Վնասվում է սիրտ-անոթային համակարգը, թոքերը այրվում են, նիկոտինը մտնում է արյան մեջ ու վնասակար ազդեցություն է թողնում անոթների վրա,- պարզաբանում է մասնագետը:- Խաթարվում են նյութափոխանակությունը, նյարդային համակարգը: Տղամարդկանց մոտ ծխելը առաջացնում է իմպոտենցիա, քանի որ քայքայվում է լյարդը, որը պատասխանատու է նաև սեռական օրգանների համար:

Հղիության ընթացքում ծխող կինը երբեք չի կարող առողջ երեխա ունենալ, ծխի հետ օրգանիզմ թափանցող նյութերը կարող են ընդհուպ վիժում առաջացնել: Ծխող մարդն ասում է` առողջ երեխա ունեմ, նայում ես, արտաքինից լավն է երեխան, բայց պարզվում է` մտավոր խնդիրներ ունի: Ինչպե՞ս կարող է նիկոտինը չանդրադառնալ գենետիկ կոդի վրա»:

Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին` այսպիսի բնորոշում է տալիս Գ. Կարապետյանը և պատմում է գիտնականների կատարած ուշագրավ մի փորձի մասին:

Հատուկ սարքի միջով անցկացրել են 400 սիգարետից առաջացրած ծուխը: Սարքի միջի ջուրը դարձել է սև գույնի: Եռացնելուց հետո ջուրը գոլորշացել է, մնացել է 7,5 գրամ սև գույնի, 400 տարրերից բաղկացած խտանյութ, որը թույն է և մահացու կյանքի համար:

Ծխելը վատ սովորություն է, որն աստիճանաբար վերածվում է օրգանիզմի պահանջի` կախվածության: Հոգեբանների կարծիքով` արգելքը միջոցը չէ ծխելու դեմ պայքարի, լավագույն ու երևի թե միակ միջոցը սեփական որոշումն է` կամքի ուժը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը ծխողների քանակով աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելուն: Ծխելուց մահացության դեպքերը մեր երկրում նույնպես անթույլատրելի շատ են:

«Հիվանդության ծանր փուլում մարդիկ հաճախ թողնում են ծխելը, բայց դա արդեն նման է տիեզերքում անօդ տարածության մեջ բաց թողած արբանյակի, որ անորոշության մեջ է ու մատնված բախտի քմահաճույքին»,- ասում է Գագիկ Կարապետյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Յուրաքանչյուր ծխախոտ մուրճի մեկ հարված է ողնաշարին» was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 14, 2013 06:36am

0 › ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 23 ՏԱՐԻ ԱՆՑ
ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ինքնահարցազրույց-մենախոսություն

Մասնագիտությամբ ֆիզիոթերապեւտ-մանուալիստ է Գագիկ Կարապետյանը: Ծնունդով գյումրեցի, կրթությունը Երեւանում ստացած, ապա Մոսկվայում շարունակած, աշխատել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մեխիկոյում, Մ. Նահանգներում, Դուբայում, այժմ աշխատում եւ բնակվում է Երեւանում: Բազմաթիվ հոդվածների հեղինակ եւ ռադիոհեռուստահաղորդումների մասնակից է: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված նրա «Դժոխք» պոեմը ժող. արտիստ Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ մտավ Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»: Մարդկային ճակատագրի ցնցող պատկեր է հեղինակի մեկ այլՙ «Գուգոն» պատմվածքը, նույնպես 1988-ի դեկտեմբերյան ահասարսուռ դեպքերի արձագանք, նմանապես «Հանդիպում» եւ այլ գործեր:

«Սեր եւ խռովք» ժողովածուն հեղինակի փխրուն, զգայուն ներաշխարհի բանաստեղծական արտահայտությունն էՙ քնարական, նուրբ, երազող: Հիվանդները իր մասին գրում են անսահման երախտիքով ու գորովանքով, այդ թվում նշանավոր մտավորականներ Հայաստանից եւ Սփյուռքից: «Բուժիչ բանաստեղծը», այսպես նրան անվանում է Արամայիս Սահակյանը:

«Հրաշագործ ձեռքերիդ որտեղից այդքան ուժ, ամրություն, էներգիա եւ միտք. ինձ թվում է, թե քո ձեռքերը մտածում են, խոսում, զգում եւ բուժում», գրում է Ռուբեն Տերտերյանը:

«Բժիշկ-արվեստագետ Գագիկ Կարապետյանն իրոք բացառիկ երեւույթ է մեր հասարակության մեջ: Նա զարդարում է մեր կյանքը իր գոյությամբ, իր գիտելիքներով եւ իր շնորհքներով: Նա իր նվիրվածությամբ մեր ժողովրդի ցավն է ամոքում ու բուժում եւ որպես հատուցում ստանում նրա օրհնությունըՙ ի կատարումն իր իղձերի» (Վերժինե Սվազլյան):

Ներկայացվող մենախոսություն-ինքնազրույցը հեղինակի մտորումներն են իր ծննդավայր Գյումրիի, հայ հասարակության ներկա բարքերի, իրողությունների եւ ապագայի մտահոգությամբ:

Քրտինքի մեջ կորած վեր թռա քնից, ծանոթ վախ անցավ մարմնովս. որերորդ անգամ երազիս մեջ նույն մարդը մահացավ գրկիս մեջ: Բայց ինչո՞ւ 23 տարի շարունակ ես նույն երազն եմ տեսնում, եւ միշտ նոյեմբերի վերջինՙ դեկտեմբերի 7-ը գալու մոտ, ի՞նչ էՙ դա պատվերո՞վ է. չէ՞ որ ձեռքերիս մեջ շատերը մահացան այդ օրերին…

Ինչո՞ւ այդ նույն անանուն դեմքը դաջվել է ուղեղիս ծալքերում եւ ոչ մի կերպ դուրս չի «քշվում», նույնիսկ 23 տարի անց, ինչո՞ւ է վախը պատում ինձ, չէ՞ որ երկրաշարժի ժամանակ ամենաանսասան փրկարարներից էի եւ կայացնում էիՙ հիմա արդեն ինձ համար սարսափելի դարձած որոշումներՙ փրկելու այս կամ այն օգնություն հայցող անծանոթ մարդուն:

Կեսգիշերին վեր կացա, մի կում սառը ջուր խմեցի, հիշելով տատիս խոսքերը. «Մե պուդըմ պաղ ջուր տվեք էրեխին, վախեցած է»: Տատս նման մղձավանջային հոգեվիճակների փորձ ուներ, պատմում էր գլխին եկածը եւ պատմելիս ասում էր. «Չիդեմ, ժաժքից առաջ էր, թե հետո», ու մենք ծիծաղում էինք, որ դեպքերը եւ մեր անունները մեկ-մեկ խառնում էր իրար.

Ու հիմա էլ մենք, երբ մեծացել ենք,

Նստում, ելնում ենք եւ թե ծիծաղում,

Մեր երեխեքին մի բան պատմելիս

Լուռ մտորում ենք.

- Ժաժքից առա՞ջ էր, թե՞ ժաժքից հետո…

Վանի երկրաշարժը, ինչպես սառը ցնցուղ, թարմացրեց մեր հիշողությունները եւ մտքով տարավ 1988-ի դեկտեմբերի 7-ի մահասարսուռ օրերը: Տեսարաններըՙ մարդկանց երկյուղած աչքերը, հոգեկան սթրեսները, ողբն ու լացը նույնն են, աշխարհի բոլոր մարդիկ նույն ձեւով են դրսեւորում իրենց, բայց յուրաքանչյուրը յուրովի է տանում արհավիրքի հետեւանքները: Այդ օրերին Ֆեյսբուքով ստանում էի շատ հարց-նամակներ, մեր ժողովուրդը նույնպես անհանգիստ էր, վախեցածՙ 7.3 բալից մեր տարածքին բաժին էր ընկել 3-5 բալ ցնցումներ: Թերթերից մեկի խմբագիրը հարցնում էրՙ պրն Կարապետյան, երկրաշարժը ինչպե՞ս է անդրադառնում մարդու առողջության վրա: – Այո, անդրադառնում է: Դրանից հետո երկար ժամանակ երկիրը կորցնում է ծանրության ուժը, որի շնորհիվ մարդու օրգանիզմը հազիվ վերականգնվում է, ցնցման ժամանակ խախտվում է մարդու վեստիբուլյար ապարատըՙ առաջացնելով սրտխառնոց, գլխապտույտ, կոորդինացիայի կորուստ, հետո մարմինը պատվում է վախի քրտինքով, ապա սկսվում է դեպրեսիա: Մարդը հանկարծակիի է գալիսՙ չգիտակցելով նույնիսկ ի՞նչ է կատարվում երկրի ընդերքում: Երեւույթը ես նկարագրել եմ իմ «Դժոխք» պոեմում, եւ այդ հատվածը Փարիզի գրական միջազգային կոնֆերանսում ճանաչվեց որպես լավագույն նկարագրություն եւ թարգմանվեց 5 լեզուներով.

Հանկարծակի եւ աննկատ

Իջա՜ն, իջա՜ն սեւ մութ ամպեր,

Ջինջ քաղաքի ճակտին դիզվան,

Ու սեւ քամին դիպավ ամպին,

Սեւ թեւերով ամպը բերեց ու տարածեց

մի սրտխառնոց…

Ու գետինը ճռռաց լացով ու հեկեկաց.

Ուժգին ձայնով ոռնաց ահեղ վախը սարսուռ…

Փլթփլթոցով եփվեց կարծես սեւ մանանան…

Հողը ելավ ալիք-ալիք,

Զիլ աղմուկով շարժվեց առաջ…

ու ետ եկավ,

Սրբեց-տարավ ու ավերեց

բյուր երազներ,

Քաղաքի բիբը ահից լայնացավ,

Ճաք տվեց սիրտը…

Ասեմ ավելին, մարդու առողջությունը երկրաշարժից հետո ավելի է «բզկտվում», երբ արդեն իր մեջ կրում է արհավիրքի հոգեկան եւ նյութական արժեքների կորուստը: Գիտական կոնֆերանսներից մեկի ժամանակ Գյումրիի ծննդատան գլխավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանն իր ելույթի մեջ նշեց, որ գիտական վերլուծությունները երկրաշարժից 10 տարի անց, ցույց են տվել, որ երեխաների մեծ մասը թերզարգացած է ծնվում: Ահա` բնական մեծ աղետներից առաջացած հիվանդությունների հետեւանքները: Այսօր, առողջական ծանր հետեւանքներ են արձանագրվել նաեւ Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժից հետո: Գիտնականների ուսումնասիրություններով բոլոր երկրաշարժերից Սպիտակինը առաջինն էր տարաբնույթ ցնցումների քանակով, եւ նորից պարծենում ենք, որ առաջինն ենք թեկուզ աղետների ուղղությամբ, ինչպես 1915 թ. Եղեռնի շուրջն անընդհատ վիճաբանում են, մեկն ասում էՙ 1,5 մլն հայ են մորթել, մյուսը, թե չէՙ 2 մլն, մեկ ուրիշըՙ թե 3 մլն եւ այսպես, ինչքան շատ, այնքան լավ… Ամոթահար են անում մի ամբողջ ազգի, որովհետեւ… մորթվելը վատ, շատ վատ բան է:

Բա կարելի՞ է սերունդներ դաստիարակել մորթվողի հոգեբանությամբ, վախով, ատելության ու քենի զգացումով, որոնք, ըստ էներգետիկ բշժկության կանոնների, երկար մնում են մարդու ենթագիտակցության մեջՙ առաջացնելով այս կամ այն տեսակի հիվանդություններՙ հիմնականում նյարդային դասի, որոնք էլ դարձնում են մարդուն ոչ լիարժեք, թերի:

Ֆեյսբուքի էջերից Վանի եկրաշարժի օրը շատ-շատերը ուրախության կոչեր էին անում, հրճվումՙ չիմանալով նույնիսկ, որ զոհվածների 90 տոկոսը քրդեր են եւ մի գուցե հայեր նույնպես կան: Բա մենք ինչո՞վ ենք տարբերվում նրանցից, չէ՞ որ նույնը անում էին նրանք, բա մենք էլ նրանց պե՞ս… շատ բաներ չեմ կարող գրել, շատերը հասու չեն, վախենում եմ. ախր մենք շատ հին, քաղաքակիրթ, առաջադեմ… Բայց նույնիսկ 23 տարի անց մի քաղաք-աղետի գոտի չկարողացանք անաղետ գորտի դարձնել: Պետք է, իհարկե, խոստովանել, որ Գյումրու գլխավոր փողոցները մի քիչ գեղեցկացել են, եւ սրա՛նք են ցույց տալիս զբոսաշրջիկ-ղեկավարությանը: Բա՜ աչքից հեռու, ծածուկ տեղերը: Ոչ մի ղեկավար չի ասումՙ եկեք շենքի հետեւն անցնենք, տեսնենք ի՞նչ կա: Բայց եթե անցնեն եւ մտնեն այդ անանցանելի փողոց-խրամատները, ապա դժվար թե կարողանան հետ դառնալու ճանապարհը գտնել. այդպիսի վայրեր չեն լինի նույնիսկ ամենահետամնաց երկրում: Բա՜, մենք շինարար ազգ ենք: Բայց մեզ հակառակ այդ «անիրավ» ճապոնացիները բացահայտեցին, որ աշխարհում ոչ մի շինարար չէր կարող իր ազգի համար այդպիսի անորակ տներ կառուցել, օջախից դուրս եկած մարդը երբեք չէր սարքի այդպիսի օջախ, որ փլվեր իր հարազատներին գլխին: Բա շինարար ազգը այսպիսի քաղաքներ, գյուղեր, ճանապարհներ կկառուցի՞, վերջիններն ամեն տարի նորոգվում ենՙ պահպանելով փողոցի նույն փոսերը նույն տեղերում: Ուշադիր նայեք բակերին, որտեղ պատահիՙ կառուցված շինություններին, մտեք քանդված շենքերի մուտքերը, նայեք անծառ եւ անծաղիկ փողոցներին, ամեն ինչ կեղտի, փոշու ու աղբի մեջ շաղախված:

«Ամոթ չունեն» նաեւ գերմանացիները, ո՞նց էին նստել ու հաշվել Հայաստանին տրված օգնության չափը. «Շպիգել» ամսագիրը գրեց, որ եթե Հայաստանին տրված ամբողջ օգնությունը հավասար բաժանեին հայ ընտանիքների միջեւ, ապա յուրաքանչյուր ընտանիք կունենար մոտ 140-160 հազար սովետական ռուբլի: Նկատեցիքՙ չի ասում բաժանեին աղետյալ ընտանիքներին, այլՙ յուրաքանչյուր հայ ընտանիքի, որոնք կունենային 3-4 հարկանի տուն, 4-5 մեքենայով:

Գյումրեցիները միշտ էլ համարվել են աշխատասեր, հարուստ մարդիկ եւ դա այդպես էր. աղետից հետո քաղաքը թալանվեց, մենք էլ, մեր քթի տակ, չգտանք մեր ունեցվածքն ու դրամը, որով կարող էինք աղետից հետո ավելի արագ ոտքի կանգնել, իսկ նյութական հատուցումըՙ փողն արժեզրկվեցՙ վերածվելով գրոշների: Հետո փոշիացան եւ արժեզրկվեցին մարդկային, հոգեւոր որակները, երկրաշարժից հետո մեծ երկրներն առաջարկեցին օգնություն, որը եւ վերջնականապես սպանեց ժողովրդի աշխատասիրությունը, քայքայեց տնտեսությունը վերջնականապես, քանի որ այդ օգնության գումարներով իրավունք չկար կառուցելու գործարաններ, եւ գործազրկությունը գնալով ավելացավ: Երկրում սկսվեց թալանը, խորհրդային տարիներին ստեղծված նյութական արժեքները վաճառվեցին հարեւան երկրներին եւ գլխավոր դերակատարը երկրի ղեկավարությունն էրՙ կրիմինալի հետ համագործակցած: Թուրքերին վաճառվեց ռազմավարական նշանակության արժեքներ, ինչպես ոսկին, գունավոր մետաղները, պղինձը: Ի դեպ, վերջինով փամփուշտներ են պատրաստում: Թուրքերը ավարի հոտն առնելով, հանգիստ բացել էին սահմանները, աշխատում էր Գյումրի-Կարս երկաթուղին: Ժողովրդի վիճակը ծայրահեղ դարձավ, իշխանավորներին կարծես սկսեց դուր գալ ժողովրդի հայհոյանքը ու անեծքը իրենց հասցեին:

Պաշտոնյան կրիմինալի հետ ժողովրդի արյամբ շաղախված միլիարդներ էր դիզում, իսկ աղետի գոտին դատարկվում էր. տղամարդիկ հեռացանՙ աշխատանք գտնելու օտարության մեջ, կանայք, երեխաներն ու ծերերը մնացին մութ ու խոնավ «դոմիկներում», որոնցից շատերը մինչեւ այսօր դեռ կան: Ժյուլ Վեռն ասում էր. «Այն երկրի տերերը, որոնք չեն կարող պահել իրենց երկրի ծերերին, հավերժ դատապարտված են անեծքի»: Ալեքսանդր Մակեդոնացին մեռնելուց առաջ խնդրեց, որ իրեն թաղեն բլրի գագաթինՙ ձեռքերը բաց, ի տես ամենքի, թեՙ աշխարհի տիրակալը իր հետ ոչինչ չի տանում այս աշխարհից: Չտարավ այս աշխարհից ոչինչ նաեւ Սադդամ Հուսեյնը, Քադդաֆին, իրենց իսկ փողերով գնեցին զենք եւ լցրին սեփական ժողովրդի գլխին:

Ասում ենՙ խելացիները սովորում են ուրիշի սխալների վրա, բայց հայը ուրիշ է, ինքը պետք է անընդհատ սայթաքի ու հետո էլ դասեր չքաղի, ու այդպես շարունակ:

Մեր երկիրը փոքր էՙ 1,5 մլն հայ է մնացել տարածքում: Կոռուպցիան կանխելու համար մեր երկրում մեծ փողեր են ներդնում: Իզուր: Որեւէ մանկապարտեզում նույնիսկ կարող են իմանալ, թե ովքեր են կոռուպցիայով զբաղվողները: Մարդիկ են, խոսում են, տարածում, թե ինչքան նյութական արժեքներ են երկրից հանվում Շվեյցարիա եւ այլուր: Եթե մենք դա չգիտենք, կամ կիսատ-պռատ գիտենք, ապա ամենազորեղ երկրի հետախուզությունը գիտի, հանգիստ եղեք:

Վերադառնալով երկրի ամենաչքավորՙ Շիրակի մարզին, ասեմ, որ տուն չունենալը վատ բան է, չունեցողի հոգեբանությունն էլ է այլՙ «որտեղ կտրի կապը…» ասելով, ռիսկի են գնում, վերցնում ընտանիքը եւ հեռանում են երկրից: Հայի բողոքն է այդպիսինՙ առանց պայքարի, լուռ ու վիրավորական հեռանալ հայրենիքից: Նրանց հետեւում են հազարավորները, հեռանում են քարավաններով: Ի դեպ, հիվանդներիցս մեկը Գլենդեյլում ասացՙ «Ապրի Լեւոն Տեր-Պետրոսյանի արեւը, որ չփախչեինք Հայաստանից, հո էսքան հարուստ չէինք լինի»: Իմ ընկերներից շատերը հեռացան երկրից, չկարողացանք պահել, բայց արի ու տես տարիներ անց արդարեցրինք իրենց պահվածքը. բոլորը հարստացել են, ապրում են բարեկեցիկ կյանքով, դեռ մի բան էլ բարեգործություն են անում: Պարադոքս է, մարդը իր սեփական երկրում չի կարող հարստանալ, թույլ չեն տալիս, բայց թույլ են տալիս ուրիշ երկրները, ուրիշ ազգերը, որովհետեւ իրենք տաղանդավոր, աշխատասեր մարդկանց կարիքն ունեն, իրենց երկիրը ծաղկեցնողներ են պետք, ու անում են, ամբողջ երկրով չինովնիկ, վերահսկող եւ ոստիկան չեն աշխատում: Սովետից հետո միայն այդ հսկա, ուռճացված ապարատները չփոխվեցին, դեռ բազմանում են ու կբազմանան ու կխանգարեն, մինչեւ գործի գլուխ չեն գա իրենց երկիրը սիրող, անկաշառ մարդիկ:

Ես եւ իմ նմանները չենք գնա մեր երկրից, մենք սիրում ենք մեր երկիրը, մեր հողի եւ ջրի կոդը մեր արյան մեջ է, ուր էլ գնանք, մենք էմիգրանտներ ենք: Հայրենասիրությունը լայն հասկացություն է, այն չի սահմանափակվում մի քանի անկուշտ նախագահներով ու պաշտոնյաներով, որոնք անցողիկ են եւ մոռացվող, իսկ երկիրըՙ հավերժ: Իմ «Դժոխք» պոեմն էլ ավարտվում է այդպես.

Եվ լույս պիտի, պիտի լինի,

Լույսն Աստծո ամեն մի տան

Հավերժական,

Գյումրին նորից պիտի խոսի,

Հավերժաբար, հավերժի հետ

Հավերժական…

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 23 ՏԱՐԻ ԱՆՑ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 11, 2011 05:08pm

0 › «ՄԻՆՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՄԱՐԴՆ ԶԳՈՒՄ Է ՏԱԳՆԱՊԻ ՆՇԱՆՆԵՐ»
«Վանի երկրաշարժը սառը ցնցուղի պես թարմացրեց մեր հիշողությունները, նորից վերապրեցինք 1988-ի դեկտեմբերի 7-ի մահասարսուռ ու կործանարար երկրաշարժի սարսափը: Աշխարհի բոլոր ծայրերում ողբն ու լացը, մարդկանց երկյուղած աչքերը նույնն են, մարդիկ նույն ձևով են դրսևորում իրենց, բայց յուրաքանչյուրը յուրովի է տանում արհավիրքի հետևանքները»,- ասում է ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Նրա խոսքով` երկրաշարժը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա, դրանից հետո երկար ժամանակ է պահանջվում օրգանիզմի վերականգնման համար: «ՈՒժեղ ցնցումների ժամանակ Երկիրը կորցնում է ձգողականության ուժը, խախտվում է մարդու վեստիբուլյար ապարատը, առաջացնելով սրտխառնոց, գլխապտույտ, կոորդինացիայի կորուստ, մարմինը պատվում է վախի քրտինքով, մարդը հանկարծակիի է գալիս` չգիտակցելով նույնիսկ, թե ինչ է կատարվում Երկրի ընդերքում: Այս ամենին գումարվում են դեպրեսիան, վախը, մանավանդ, որպես կանոն, արհավիրքների ժամանակ միշտ լինում են մարդիկ, որ խուճապ են տարածում»,- ասում է Գագիկ Կարապետյանն ու հավելում, որ երկրաշարժի հիմնական հզոր հարվածին հաջորդող հետցնցումները նույնպես ազդում են նյարդային համակարգի վրա: Իսկ արհավիրքի թողած սարսափը, սթրեսը, ըստ նրա, մարդը կրում է ամբողջ կյանքում:

Գիտական կոնֆերանսներից մեկի ժամանակ Գյումրիի ծննդատան գլխավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ գիտական վերլուծությունների համաձայն` երկրաշարժից նույնիսկ տասը տարի անց երեխաների մեծ մասը ծնվում է թերզարգացած:

Հայտնի է, որ կենդանիները կանխազգում են աղետը: Գագիկ Կարապետյանի հավաստմամբ` մարդիկ բնությունից շատ են հեռացել, բայց ենթագիտակցաբար զգում են տագնապի նշանները: «Երկրաշարժից հետո շատերն ասում են, որ վատ ինքնազգացողություն են ունեցել, գլխապտույտ, անհանգստություն,- ասում է նա:- Մարդը միկրոկոսմոս է, բնության հետ մեկ ընդհանուր համակարգ: Երկրի վրա կատարվող ամեն ինչ մեկ առ մեկ «արձանագրվում» է նրա մոտ և ազդում ինքնազգացողության, առողջության վրա: Իսկ ի՞նչ է առողջությունը. օրգանիզմում այս կամ այն որակների նվազում»: Գագիկ Կարապետյանը խորհուրդ է տալիս առօրյա կյանքում պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, որը շատ քչերն են անում, զբաղվել օրգանիզմի կոփմամբ, պահպանել սննդակարգը, շարժողական ռեժիմը, հոգեկան ներդաշնակությունը, խուսափել վատ խոսակցություններից, այն մարդկանց հետ շփումից, ովքեր սթրես, լարվածություն են առաջացնում: «Պատահական չէ, որ ուժեղ երկրաշարժերի ժամանակ հոգեբաններ են աշխատում աղետը վերապրած մարդկանց հետ,-ասում է նա,- որոնց խնդիրների, հիվանդությունների զգալի մասը սթրեսի հետևանք է»:

Ի դեպ, Գագիկ Կարապետյանն անմիջական ականատեսն է 88-ի երկրաշարժի և նկարագրել է այն իր «Դժոխք» պոեմում, որը փարիզյան գրական կոնֆերանսում ճանաչվել է որպես լավագույն նկարագրություն և թարգմանվել 5 լեզվով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

08/11/2011

«ՄԻՆՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՄԱՐԴՆ ԶԳՈՒՄ Է ՏԱԳՆԱՊԻ ՆՇԱՆՆԵՐ» was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 11, 2011 04:31pm

0 › ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՂ ԿԵՍԸ
Հաճախ կարելի է լսել «գլուխս ցավում է» արտահայտությունը: Այս խնդիրը չի շրջանցում ոչ ոքի: Գլխացավերը լինում են ժամանակ առ ժամանակ, երբեմն էլ քրոնիկ ու տանջող բնույթ են ունենում: Որպես կանոն, մարդիկ ցավը մեղմելու համար օգտագործում են տարբեր ցավազրկող դեղամիջոցներ` անալգին, տեմպալգին, սպազմալգոն, ասկոֆեն և այլն: «Ցավազրկող միջոցները չեն կարող օրգանիզմը ներդաշնակ վիճակի բերել, կազդուրել: Դրանք չեն վերացնում գլխացավի բուն պատճառը, մանավանդ որ շատ դեպքերում պատճառները մի քանիսն են»,- ասում է ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ և հավելում, որ գլխացավը նաև ինքնապաշտպանության ձև է, օրգանիզմն ահազանգում է, որ ինչ-որ մի բան այն չէ:

Ներկայացնում ենք Գագիկ Կարապետյանի պարզաբանումները թեմայի շուրջ:

«Հիմնականում գլխացավերը կապված են մարդու օրգան-համակարգի գործունեության խանգարման հետ,- ասում է ակադեմիկոսը։- Հարկ է հայտնաբերել ու բուժել հիմնական հիվանդությունը: Գիտնականների կարծիքով` գլխացավերի հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարման հետևանքով որոշակի նյութերի կուտակումն է արյան մեջ: Պրոֆեսոր Գարի ՈՒիլյամսը (ապրել է 114 տարի) համոզված էր, որ գլխացավերը հիմնականում կապված են աղիքային տրակտի ոչ լիարժեք գործունեության հետ, դրա համար էլ գլխացավերը հաճախ ուղեկցվում են փորկապությամբ:

Եթե ցավում է գլխի մեկ հատվածը, կա պուլսացիա, ցավն ուժեղանում է ցանկացած շարժումից, խոսելուց, ուժեղ լույսից, հավանաբար, միգրեն է: Եթե ցավն ի հայտ է գալիս առավոտյան, ունի ճնշող և սեղմող բնույթ, հարկ է չափել ճնշումը, քանի որ դա նման է հիպոտոնիայի: Եթե ցավն առաջանում է համակարգչի մոտ երկար նստելուց, ընթերցանությունից, ուրեմն, պայքարեք աչքերի հոգնածության դեմ: Եթե ցավը սեղմող բնույթ ունի և հայտնվում է աշխատանքային օրվա միջնամասում կամ վերջում, ուրեմն, լարել եք պարանոցի մկանները կամ ունեք պարանոցային օստեոխոնդրոզ:

Գլխացավը կարող է լինել նաև ուռուցքի հետևանք: Այդ դեպքում ցավերը հիմնականում լինում են առավոտյան և ուղեկցվում սրտխառնոցով: Հիվանդի վիճակը գնալով վատանում է, կարող են լինել քաշի կտրուկ իջեցում և ցնցումներ:

Կտրուկ սկսվող գլխացավը, որն ուղեկցվում է տեսողության խանգարմամբ, խոսքի վատացմամբ, կոորդինացիայի կորստով, սրտխառնոցով, կարող է լինել գլխի ծանր վնասվածքի հետևանք:

Գլխացավի հետևանք կարող են լինել նաև սուր ինֆեկցիոն հիվանդությունները, իմունային համակարգի թուլացումը, դեղամիջոցների անհետևողական ու անտեղի ընդունումը, սթրեսները, դեպրեսիան, հարթաթաթությունը, ողնաշարային տարբեր խնդիրները, հատկապես պարանոցի շրջանում: Կարելի է մեջքի վրա պառկած դրությունից աջ և ձախ կողմից սեղմել ականջների հետևում տեղակայված կետերը, խոր շնչել և պահել երեք րոպե: Ապա աչքերը փակել և մոտ հինգ րոպե հանգիստ պառկել:

Կան գլխացավերի դեմ պայքարի ավանդական միջոցներ: Զարմանալի գուցե թվա, բայց, եթե խմեք մի բաժակ տաք ջուր, քսան րոպե հետո կարող է անցնել գլխացավը, քանի որ այն երբեմն ջրային բալանսի խախտումից է առաջանում: Երկու պճեղ սխտորը նույնպես կարող է օգտակար լինել: Օգտակար միջոց է նաև սամիթի յուղով ճակատի քունքային հատվածը մերսելը: Կարելի է խմել նոր քամած կարտոֆիլի հյութ (ուտելուց կես ժամ առաջ` երկու մեծ ճաշի գդալ, մոտ երկու- երեք շաբաթ): Մեկ ճաշի գդալ աղացած եզան լեզուն տաք ջրով թրմում եք 15 րոպե, թուրմը փոքր կումերով խմում երկու օրը մեկ: Բազուկի հյութը բամբակի տամպոններով դնում են ականջներին: Կարելի է նաև սոխը մեջտեղից կտրել, 15 րոպե դնել քունքերին ու կապել: Խորհուրդ է տրվում նաև գլուխը դնել պատուհանի ապակու վրա ու հետո ընդունել հանգիստ դիրք: Շատ է օգնում Խե- գու կետերի մերսումը, որոնք գտնվում են բթամատի և ցուցամատի հատման փոսիկում: Այդ կետը ցավազրկում է օրգանիզմը, երկու րոպե ժամացույցի սլաքի ուղղությամբ այն մերսելուց հետո անցնում է գլխացավը: Ոտքի բութ մատի մերսումը նույնպես կարող է անցկացնել գլխացավը:

Գլխացավերի համար դիմում են նևրոպաթոլոգին, սակայն դժվար թե նա կարողանա բացահայտել գլխացավի բուն պատճառը: Ոչ ավանդական բժշկությունն առաջարկում է ասեղնաբուժություն, որը, ըստ գիտական ուսումնասիրությունների, ավելի արդյունավետ է (բուժվում է հիվանդների 43 տոկոսը), քան դեղորայքային բուժումը (բուժվում է հիվանդների 16 տոկոսը):

Առհասարակ, անհրաժեշտ է կոփել մարմինը, երկու օրը մեկ սառը ցնցուղ ընդունել, հաճախ քայլել, կարելի է գոնե մեկ-երկու րոպե կանգնել ձյան վրա: Պետք է խուսափել ալկոհոլից, ծխելուց, դրանք թունավոր նյութեր են պարունակում, որոնք թափանցում են գլխուղեղ: Երբեմն թյուրիմացաբար ասում են, որ ալկոհոլը կամ ծխախոտը դադարեցնում են գլխացավը, բայց դրանք թմրեցնող և ժամանակավոր ազդեցություն ունեն: Ցանկալի է շաբաթը մեկ ոչինչ չուտել (18-20 ժամ), շաբաթվա ընթացքում գոնե 12 ժամ բնության գրկում լինել: Շատ կարևոր են շնչառական վարժությունները, որովհետև մեծ մասամբ գլխացավերը լինում են թթվածնի վատ մատակարարումից դեպի գլխուղեղ: Չինական բժշկությունն ասում է` սիրիր բնությունը, եթե ուզում ես կայուն հոգեվիճակ ունենալ, պատվիրում է օգնել մարդկանց, հիվանդներին, աղքատներին և դա անել ի սրտե: Այսինքն` բարի լինել: Կարևոր նախապայման է նաև ժպիտը: Հոնքերի մեջտեղի կետը համարվում է «երրորդ աչք», այն չպետք է կնճռոտվի: Որքան էլ զարմանալի է, դրա համար պետք է հաճախ ժպտալ: Դեպրեսիաներն արյան մեջ ադրենալին են արտադրում և վատացնում են օրգանիզմի ընդհանուր վիճակը:

Հայերը, որպես տխուր ժողովուրդ, քայլում են փողոցներում մտազբաղ, կնճռոտված դեմքով: Արտասահմանում, տեսնելով համատարած ժպտացող դեմքեր, զարմանում են, այնինչ իրենց հոգեբաններն են խորհուրդ տալիս` հաճախ ժպտալ, կենսախինդ լինել: Երբեմն մարդն անտանելի գլխացավ է ունենում, բայց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ մի խնդիր չունի: Մարդը բարդ էներգետիկ կառույց է: Պատահական չէ, որ երբ ցավում է գլուխը, էներգետիկ բժշկության մեջ ասում են` աուրան խախտված է: Պետք է հաղթահարել վախը, հպարտությունը, չարությունը, նախանձը, խանդը, լարվածությունը:

Ժամանակակից տեխնիկան` համակարգիչը, բջջային հեռախոսները, նույնպես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա` առաջացնելով գլխացավեր: Բջջային հեռախոսը պետք է կաշվե տուփի մեջ դրվի, չի կարելի դնել բարձի տակ, պահել սրտի մոտ: Հիմա մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առաջ: Շարժումների սահմանափակումը (հիպոդինամիա) դարձել է մարդկանց հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը: Մեզ մոտ ընդունված է գլխացավի դեպքում սուրճ խմել: Ասեմ, որ սուրճը չի օգնում գլխացավի ժամանակ, պարզապես ներշնչում ես ինքդ քեզ, և թվում է` օգնում է: Ինչպես գուշակը մի բան է ասում, այնքան ես մտածում և տրամադրվում, որ, ի վերջո, իրականություն է դառնում:

Մարդկանց տրված է 150-180 տարի` ապրելու համար, սակայն իրենց սխալների պատճառով ապրում են ուղիղ դրա կեսը»:

Պատրաստեց

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

31/05/2011

ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՂ ԿԵՍԸ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 10, 2011 05:25pm

0 › Բնությունը լսելի է
Հաճախ ենք լսում “չար աչք” ունի կամ` “ոտքը բարի չէ” արտահայտությունները: Մարդիկ չար աչքից պաշտպանվելու հազար ու մի սնոտիապաշտական, հաճախ` անհեթեթ միջոցների են դիմում: Էներգետիկ բժշկությունն առաջարկում է իր լուծումները, ճիշտ շնչառություն, առողջության, հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության պահպանում: Բացասական աուրայից, ժողովրդի լեզվով ասած` “չար աչքից”, պաշտպանվելու և այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի պարզաբանումները:

Երբեմն մարդիկ զրուցում են, հայտնվում է ինչ-որ մեկը, և մթնոլորտն ասես փոխվում է, զրույցը չի ստացվում: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդն ունի բացասական աուրա: Ժողովրդի լեզվով ասած` չար աչք ունի: Նման մարդիկ բացասաբար են ազդում մյուսների առողջության վրա:

Ինչ է չար աչքը: Աուրան մարդու մարմինը պատող, երկու իրար մեջ գտնվող ձվերի տեսք ունի: Այն կազմված է յոթ տարբեր գույն ունեցող շերտերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Դրանք դեֆորմացվում են, երբ հանդիպում են իրենցից ուժեղ աուրայի: Էներգետիկ բժշկության մեջ ասում են` սեպ խրվեց այդ շերտի մեջ, այսինքն` դրվեց նոր հիվանդության սկիզբ:

Գիտական ուսւմնասիրությունները ցույց են տվել, որ առողջ, կոփված մարդու մարմինը ձայն է արձակում: Չար աչքն այդպիսի մարդու վրա չի կարող բացասաբար անդրադառնալ: Այսինքն, չար աչքից խուսափելու համար առաջնային է առողջության պահպանումը:

Ժողովուրդն ասում է. “Հիվանդին խնամողն ավելի հիվանդ է”, որովհետև գործ ունի խաթարված էներգիայով մարդու հետ: Կամ, բազմամարդ վայրերում` շուկայում և այլուր, երբեմն մարդիկ վատ են զգում, հոգնում են: Մեծ բազմության մեջ տարբեր աուրաների հետ շբումից խաթարվում է աուրայի պաշտպանիչ շերտը: Երևի նկատել եք, որ ճապոնացիները ժողովների ժամանակ նստում են ձեռքերի մատները միացրաց կամ ձեռքն ափի մեջ: Դարերի ընթացքում մշակվել են շատ հնարքներ, որոնք օգնում են պաշտպանվելուն: Սակայն շատ հաճախ մարդը բնազդորեն է ընդունում այս կամ այն դիրքը, ասենք, նստում է փակ համակարգով, ոտքը ոտքին նստած, ձեռքերը կամ մատները խաչած: Հնդիկները չար աչքից ազատվելու համար մշակել են շնչառական համակարգի վարժությունների հատուկ համակարգ, որ պարունակում է հատ-խա յոգայի տարրեր: Ճիշտ շնչել նշանակում է շնչել քթով, քանի որ բերանը կլման օրգան է: Քթի երկու անցքերն ունեն տարբեր նշանակություն: Մեկը կարգավորում է ֆիզիկական վիճակը, մյուսը` մտավոր: Օրգանիզմում ներդաշնակություն պահպանելու համար քթանցքերը պետք է բաց լինեն շնչելու համար: Փոխադարձաբար, պետք է մարդու մարմինը կատարյալ լինի, որ երկու անցքերը հավասարաչափ և հստակ աշխատեն:

Երբեմն պլաստիկ վիրահատությամբ ձևափոխում են քիթը, չգիտակցելով, որ այն բավական մեծ ինֆորմացիա է ստանում տիեզերքից և շատ բաներ տարբերում բնության մեջ: Կառուցվածքային ձևափոխումից հետո փոփոխվում են բնավորության գծերը, ֆիզիոլոգիական վիճակը և համապատասխան մյուս վիճակները: Հաճախ քթանցքերի փակ լինելը կապված է օրգանիզմի, էներգետիկ խաթարումների հետ, և վիրահատական միջամտությունը` խեցիների հեռացումը, քթի ձևափոխումը ոչ մի օգուտ չի տալիս: Քիթը վերջնականապես ձևավորվում է 35-40 տարեկան հասակում, մինչ այդ աճում է, փոփոխութկունների ենթարկվում օրգանիզմի աճի տեմպի, բնավորության, մարդու կատարած գործողությունների, առողջության հետ կապված:

Հաճախ կարելի է լսել “արյունս քաշում է”, “սիրտս կպավ”, “աստղս բռնեց” արտահայտությունները, երբ համակրում են որևէ անձնավորության: Նշանակում է, աուրետիկ գույները կառուցվածքային առումով ներդաշնակ են և կարող են միաձուլվել: Սովորաբար ասում են ` մարդը սրտով է սիրում, բայց այդպես չէ: Որպեսզի մարդկանց միջև համակրանք, սեր արթնանա, պետք է համընկնեն հոտը և աուրայի գույնը, այսինքն որքան էլ տարօրինակ թվա, սիրում են քթով և աուրայի գույնի համընկմամբ:

Կան մարդիկ, որ շրջապատում սիրված չեն, ինչը պայմանավորված է բնավորությամբ, աուրայի կառուցվածքով: Դրանք ոչ լիարժեք, անոմալիկ մարդիք են, որ չգիտեն էլ` սերն ինչ է: Երբ սիրում են, երկու աուրաների շերտերն իրար չեն վանում, միաձուլվում են: ԽՍՀՄ տարածքում, տարիներ առաջ, բժիշկների շրջանում էներգետիկ հետազոտություններ են կատարվել, պարզվել է` ուսումնասիրված խմբի բժիշկների միայն 15% ունի համապատասխան էներգետիկ աուրա և կարող է հիվանդին մոտենալ բուժելու նպատակով: Աուրայի շերտերի խաթարվածությունը դեմ է բնության օրենքներին, պատահական չէ, որ շները հաճախ հաչում են թմրամոլների, հարբեցողների, հոգեկան հիվանդների վրա: Կենդանիները ավելի մոտ են բնությանը և շուտ են զգում խաթարումները: Քչերը գիտեն, որ մարդը միկրոկոսմոս է, այսինքն` բոլոր տիեզերքների միասնությունն է և կապված է բնության հետ: Երբ Վիվալդիին հարցրել են` ինչպես է գրել “Տարվա եղանակները”, նա բացատրել է, որ բնությունը միշտ լսելի է, ուղղակի լսողությունն ավել սուր է:

Թոռնիկս կարողանում է լսել հեռվում հաչող շան ձայնը, նմանակելով ասում է` հաֆ-հաֆ, ուշադրությունը լարելով նոր մենք համոզվում ենք, որ երեխան իսկապես լսել է շան հաչոցը: Երեխան բնությանը դեռ շատ մոտ է: Բնությունը մարդուն օժտել է իրեն ճանաչելու կարողությամբ, մենք սկսում ենք “փչացնել” երեխային, տաք շորեր ենք հագցնում, քնելու փափուկ տեղ ենք հարմարեցնում և այլն: Մարդուն տրված 200 տարվա կյանքը կրճատում ենք, և ինչքան գիտությունը, տեխնիկան զարգանում են, մարդկանց կյանքը կարճանում է, հիվանդությունները շատանում են, ի հայտ են գալիս ու տարածվում նորանուն հիվանդություններ: Շնչառական վարժություններ անելով մարդը կարող է երկար կյանք ունենալ, առողջությունը կատարելագործել այն աստիճանի, որ “չար էներգիան” ազդեցություն չունենա իր վրա: Պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ճանաչել օրգանիզմը, իմաստուն լինել և հեռու մնալ վնասակար սովորություններից: Մարդը հմայիչ է, երբ ունի լավ աուրա, իսկ դա չես կարող գնել և ոչ մի խանությում: Հարկավոր են մարդկային ջանքեր` ֆիզիկական և հոգևոր: Հարկ է սիստեմատիկ զբաղվել մարմնամարզությամբ, մարմնի հիգիենայի պահպանմամբ, ճիշտ սնվել, ենթարկվել բնության օրենքներին, պահպանել հավատքը, լավատեսությունը, զբաղվել ինքնազարգացմամբ, բարի մարդկանց հետ շբվել, չափավոր և մտածված խոսել…Սրանք բոլորը լավ աուրա ունենալու նախապայմաններ են:

Զրուցեց և նյութը

տպագրության պատրաստեց

Ա. Սարգսյանը

“Իրավունքը de facto”, թիվ 91 (151), 24.11-26.11.2009

Բնությունը լսելի է was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 10, 2011 04:14pm

0 › “Գարնանը պետք է մաքրել օրգանիզմը”
Գարունը տարվա ամենասպասված եղանակն է, սակայն հենց այս ժամանակ են գլուխ բարձրացնում շատ ու շատ հիվանդություններ: Որն է պատճառը, ինչպես դիմավորել գարունը` խուսափելով առողջության հետ կապված բարդություններից: Թեմայի շուրջ զրուցում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ, ով հեղինակ է 120 գիտական աշխատությունների, շուրջ 3000 ռադիոհաղորդումների, երկու բանաստեղծական գրքերի: Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր աշխատում էր պայմանագրային հիմունքներով:

-Մոտ տասն ամիս ԱՄՆ-ում էի: Այնտեղ, ուր ես ապրում էի, ձմռանը բացվում էին վարդերը, գարնանն անտանելի շոգ էր: Բնականաբար, հիշում ես հայրենիքդ ու սկսում արժևորել այն, որ մեր երկրում ընդգծված են տարվա չորս եղանակները: Գարնան սկիզբը բնության մեջ էներգետիկ փոփոխությունների ժամանակահատված է: Մարդը բնության մասնիկն է և որպես միկրոկոսմոս ենթարկվում է տիեզերքում ու բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին: Բնությունը շատ “խելացի” է և զգուշացնում է մարդուն, որ նրա օրգանիզմում պրոբլեմ կա: Մարդիկ բոնւթյունից շատ են հեռացել, լավ չեն պատկերացնում, ճանաչում իրենց օրգանիզմը: Հիվանդույթունն անցնում է թաքնված (լատենտ) շրջան, որպեսզի հետո բուռն ժայթքի, այս անգամ արդեն հիվանդության տեսքով: Մարդու անտարբերությունից է, որ գարնանը հիվանդությունները սրվում են: Այդ շրջանումբնությունը, որքան էլ դաժան թվա, մաքրում է թույլերին: Ժողովուրդը պատահաբար չի ասում մահամերձ հիվանդների մասին. “Եթե գարունը հանի, կապրի”: Այսինքն գարնանը օրգանիզմը պայքարում է և հիվանդությունների դեմ, և էներգետիկ ճգնավամի կարգավորման համար:

-Ինչպես հասկանալ “էներգետիկ փոփոխություններ” ասվածը:

-Բնության մեջ գոյություն ունի էներգիայի շարժման ուղղություն: Օրինակ, ձմռանը, որպեսզի մաշկը պաշտպանի օրգանիզմը, էներգիայի շարժումն ուղղված է ներսից դուրս: Գարնանը` դրսից ներս է, ներքևց վերև, ձախից աջ: Էներգիայի մեծ պաշար է պետք, որ օրգանիզմը պահպանի ա) հոմեոստազ (ներդաշնակ) վիճակը, բ) եթե կա առողջական պրոբլեմ, օրգանիզմը պետք է պայքարի նաև դրա դեմ: Նման իրավիճակներում անհրաժեշտ է մասնագետի օգնությունը: Շատ կարևոր է բժշկի ճիշտ ընտրությունը: Երբեմն դրանից է կախված մարդու ճակատագիրը, հաջողությունն ու դժբախտությունները: Բժիշկը պետք է լինի մանկավարժ, հոգեբան, պետք է լինի բանիմաց, բազմակողմանի զարգացած, ճանաչի մարդու օրգանիզմը, օգտագործի դարերի խորքից եկող բուժման մեթոդները (բուսաբուժություն, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ, բուժական մերսում):

-Բայց գարունը դրական լիցքեր է բերում իր հետ:

-Իհարկե, գարնանային գույները, ջերմությունը, արևն ազդում են մարդու օրգանիզմի ու հոգեբանության վրա: Փոխվում է տրամադրությունը, բարձրանում է ադրենալինի քանակն արյան մեջ: Պատահական չէ, որ գարնանը հաճախ սեր է արթնանում մարդկանց հոգում: Շատ երկրներում գարունը կարող է շոգ լինել, բայց, միևնույն է, նրանք էլ են գրում գարնան մասին, նշում գարնան առաջին օրը: Օրինակ, մոլդովացիներն այդ օրը միմյանց մերցեշոր (կրծքին ամրացնելու կարմիր, սպիտակ ծաղիկներ) են նվիրում:  Դա կյանքի փոփոխություն է: Տեղաշարժ:

-Որպես բժիշկ ինչ խորհուրդ կտայիք` ինչպես պետք է դիմավորել գարունը:

-Ձմռանը մարդու օրգանիզմը ծանրաբեռնված է լինում: Գարնանը պետք է մաքրել, բեռնաթափել օրգանիզմը`նախընտրությունը տալով բուսական, նաև վիտամիններով հարուստ սննդին: Պատահական չէ ընտրված պահքի ժամանակահատվածը: Հոգևոր աշխարհը մաքրելուց բացի, այն ունի նաև առողջությունը պահպանելու խորհուրդ: Պետք է կատարել ֆիզիկական, շնչառական վարժություններ: Սրանք պետք է կայուն տեղ զբաղեցնեն մարդու կյանքում: Պետք է իմանալ սեփական մարմինը վարելու արվեստը: Նյուտոնն ասել է` ճանաչիր օրգանիզմդ, և դու կտիրես ամբողջ տիեզերքին: Պետք է ճիշտ արտահայտել էմոցիաները: Չինական էներգետիկ բժշկության մեջ ասվում է` մարդկային բոլոր էմոցիաները պետք է անցնեն իրենց խողովակներով:

Զրուցեց

Ա. Սարգսյանը

“Իրավունքը de facto”,  թիվ 18 (78), 13.03-16.03.2009թ.

“Գարնանը պետք է մաքրել օրգանիզմը” was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 10, 2011 04:09pm

0 › ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Միջազգային կապն անընդունելի է բարոյական էթիկայի տեսանկյունից, իսկ շատ ավելի մոտ ազգականների ամուսնությունը համարվում է արյունապղծություն: Այս երևույթի գենետիկ հետևանքները նույնպես վտանգավոր են: Մեծ մասամբ երեխաները ծնվում են ֆիզիկական, հոգևոր, մարմնական տարբեր անոմալիաներով: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:

-Երբ սովորում էի Մոսկվայի ասպիրանտուրայում, գիտխորհրդի նախագահ էի և տեղյակ էի եկվորների առողջական վիճակի մասին: Օրինակ, արաբների մեծամասնությունը տեսողության, լսողության և այլ խնդիրներ ուներ: Նրանք մեծ մասամբ ամուսնանում են ազգականների հետ, ասենք, չորս կին են ունենում, և այդ չորս կանանց երեխաները նույնպես կարող են ամուսնանալ միմյանց հետ: Այս խնդիրն առկա է շատ ազգերի մոտ, չեչենները, օրինակ, եթե աղջիկն այլազգիի հետ է ամուսնանում, անգամ կարող են սպանել նրան: Միջազգակցական ամուսնությունների թեման ուսումնասիրված է, բայց և այնպես շատ բաց թեմա է և ակտուալ բոլոր ժամանակների համար: Գենետիկական ուսումնասիրությունները չեն կարողանում պարզել, թե ինչու մեկը կորցնում է տեսողությունը, լսողությունը, մեկ ուրիշը չորեքթաթ է քայլում, մեկն էլ դաունիզմով տառապում: Բայց ակնհայտ է, որ ինչ-որ կոդ, ինչ-որ բան սխալ է: Անգլիայում մի խումբ ազնվացեղ շների մոտ կատարել են գիտական հետազոտություններ: Նույն դասի շներին խաչասերել են իրար հետ, արդյունքում վերջիններս կորցրել են տեսողական, լսողական, հոտառական որակները: Որսորդության, սահմանային անցակետերի և այլ նպատակներով օգտագործվող շներն անպիտան են դառնում ծառայությունների մեջ:

Հեռուստատեսությամբ մի անգամ այդ հարցն էինք քննարկում Հայաստանում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ: Եզդիներն ունեն կաստաներ, և այդ կաստաներից դուրս ամուսնությունն ընդունված չէ սոցիալական, հոգեբանական և այլ պատճառներով: Ի դեպ, Թամոյանը նշեց, որ գիտեն այդ երևույթի բացասական լինելու մասին, բայց չեն կարող հրաժարվել իրենց սովորույթներից: Իրենք իրենց մեջ մնալու համայնքի այդ սովորությունը դարերից է գալիս: Եթե ավանդույթները երկար տարիներ բացասական հետևանքներ են ունենում տվյալ ազգի համար, պետք է դրանցից ձերբազատվել և մտածել առողջ ապրելակերպ դաստիարակելու մասին: Կան նաև լավ ավանդույթներ: Մեր մեծերն ասում էին` մինչև յոթ պորտը չանցնի, այդ ազգի տղան աղջկան չի հասնում: Հատուկ ուսումնասիրություն չի  արվել յոթ պորտի վերաբերյալ, պարզապես մարդիկ տարիների ընթացքում տեսել են միջազգակցական ամուսնությունների բացասական ազդեցությունները: Ես հաճախ այցելուներիս հարցնում եմ տոհմածառի մասին, մեծ մասը չգիտի իր ապուպապի անունը անգամ, այսինքն, ազգակցական կապն էլ են կորցնում, և կարող են միմյանց հետ ամուսնանալ անգիտակցորեն: Շատերը կարևորություն չեն տալիս դրան, ինչն անտարբերություն է սերնդի ապագայի հանդեպ: Այս հարցը հրատապ է նաև հայերի համար: Վիճակագրական տվյալներով յուրաքանչյուր ազգ կամ ցեղ, ինքն իր մեջ շարունակ մնալով և բազմանալով, կորցնում է գենետիկ որոշակի որակներ, դրա համար հրատապ է դարձել այլ ազգերի ներմուծումը տվյալ ազգը թարմացնելու համար: Օրինակ, թուրքերին համարյա թե հաջողվեց իրենց տգեղությունը ծածկել` կնության առնելով տարբեր ազգերի գեղեցիկ կանանց: Այսօր Թուրքիայում տեսնում ենք շիկահեր, կապուտաչ, բոլորովին այլ նկարագրի մարդկանց: Կամ, Թուրքիայում այսօր ամեն քայլափոխի մարզասարքեր են դրված և փոքրերի, և մեծերի համար, ուզում են նմանվել եվրոպական երկրներին, ուր հաշվարկվում է այդ ծախսերի արդյունավետությունը, այսինքն` առողջ սերունդ, աշխատունակ քաղաքացիներ ունենալու և, վերջապես, ազգային գենոֆոնդը պահպանելու կարևորությունը: Իսկ մեր մեծերը միշտ դեմ են եղել, որ իրենց զավակներն ամուսնանան օտարազգիների հետ: Ես հիշում եմ, երբ եղբայրս ուզում էր ամուսնանալ ռուս կնոջ հետ, հայրս կտրականապես դեմ էր: Միշտ էլ եղել է և այսօր էլ կա այդ խնդիրը: Ինչու է այդպես, ամփոփվելով ինքն իր մեջ, իր դարդ ու ցավի, հայը, կոպիտ եմ ասում, որոնել է իր ճակատագրի պես մարդու, իր նմանին է գտել, միշտ այլ երկրների ճնշման տակ լինելով, փորձել է համախմբվել, լինի դա այստեղ, թե սփյուռքում: Այլազգի, բայց նույն կրոնի մարդկանց ամուսնությունը թարմություն կարող է մտցնել ազգի գենետիկայի մեջ, միաժամանակ պետք է պահպանել ազգային արժեքները, լեզուն, տեսակը:

Հարց է առաջանում, արդյոք միշտ են ազգակցական կապերից թերի երեխաներ ծնվում: Միանշանակ` այո: Այս խնդիրն ունի տեսանելի (ֆիզիկական) և աներևույթ (մտավոր) կողմեր: Խնդիրը պետք է ավելի գլոբալ դիտարկել, որպեսզի չունենանք ցածր ինտելեկտով քաղաքացիներ: Կամ` մեր հասարակության մեջ կան մարդիկ, որ չափից դուրս նախանձ են, խանդոտ, քինախնդիր, չար, սա նույնպես աննորմալ է, ինչը կարող է արտահայտվել ուղեղի, նյարդային համակարգի այս կամ այն խախտումով: Բուդդան ասում է` կան մարդիկ, որ ճիշտ է, քայլում են երկու ոտքով, բայց գազան են, նրանք պետք է մի քանի անգամ մահանան և վերադառնան երկրային կյանք, որպեսզի զարգանան և մարդանան: Որպես փոքր ազգ պարտավոր ենք չանտեսել այսպիսի խնդիրները, եթե ուզում ենք ունենալ որակյալ, առողջ հասարակություն: Եթե ուժեղ և զարգացած պետություն լինեինք, չէինք խնդրի կողքի հարևանին առանց նախապայմանների բացել սահմանը, այլ նրանք կխնդրեին մեզ բացել դուռը, հասկանալու` ինչ ենք անում: Այսինքն` քաղաքականությունը, տնտեսությունը, գիտությունը կապված են  մեկը մյուսի և այսպիսի մանր թվածող հարցերի հետ:

Որպես միկրոտիեզերք, մարդն ամենավատ կառավարվողն է տիեզերական բոլոր մարմիններից, ամբողջ տիեզերքն աշխատում է ներդաշնակ, ռիթմով, և եթե ժամանակը միկրովայրկյանների տևողության մեջ թերանա, դա կլինի աշխարհի վերջը: Տիեզերքի ենթակայության մեջ ասելով, մենք պետք է ունենանք որոշակի գիտելիքներ մեր մարմինը կառավարելու գործում և շրջապատի մարդկանց սխալնեը կրկնելու փոխարեն սովորենք այդ սխալների վրա, եթե ուզում ենք ունենալ որակյալ հասարակություն, ապրել քաղաքակիրթ միջավայրում:

Նյութը պատրաստեց

Ա. Սարգսյանը

“Իրավունքը de facto”,  թիվ 66 (126), 28.08-31.08.2009թ.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳԵՆԵՏԻԿ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 10, 2011 03:59pm

0 › “ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՌՈՄԱՆՏԻԿԱ” ԿԱՄ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
ՀՀ քրեական նոր օրենսգրքից հանված է “արվամոլություն” հոդվածը: “Զինվորական ծառայության անցնելու մասին” ՀՀ օրենքը միասեռականներին ազատում է զորակոչից: Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացել է ՄԱԿ-ի “Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցում մարդու իրավունքների պաշտպանության մասին” հայտարարությանը:

“Երկնագույն ռոմանտիկան” եթե նախկինում դատապարտվում էր, գաղտնի պահվում, այսօր փորձում է հաստատուն տեղ գրավել մեր իրականության մեջ: Ազատությունը և աստվածաշնչյան “սիրեցեք միմյանց” կոչը որոշ փոքրամասնություններ հարմարեցնում են իրենց պահանջներին և արդարացնում, անգամ պրոպագանդում իրենց “ազատ” սերը: Շատերի կարծիքով` միասեռամոլությունը հիվանդություն է, միթե հիվանդանալու համար մադկանց պետք է հատուկ իրավունքներ տալ, կամ որքանով է ճիշտ դրանց պրոպագանդումը: Ասում են նաև, որ միասեռամոլների կապն անհամեմատ ամուր է, ինչը կարելի է բացատրել ոչ թե սիրո ուժով, այլ նրանց փոքրամասնություն լինելու հանգամանքով:

Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով` միասեռամոլությունը օրգանական շեղում է, կապված հիմնականում գենետիկ կոդի հետ: “Օրինակ, շրջապատում տեսնում ենք տղամարդու վարքագիծ ունեցող աղջիկների, ինչը նաև հորմոնալ խանգարումների հետևանք է: Կան տղամարդիկ, որ կանացի շարժուձև ունեն, տղամարդկանց ներկայությունից շիկնում են, հակում ունեն կնոջ նմանվելու, ավելի շուտ` իրենք հենց այդպիսին են` կանացի”,- ասում է ակադեմիկոսը:

Որոշ երկրներում անհամեմատ շատ է տարածված միասեռամոլությունը: Սա դժվար է կապել գենետիկ շեղման հետ, ավելի շատ պրոպագանդելու, հանրության “բարեհոգի” վերաբերմունքի արդյունք է:

“Շրջապատը, պայմանները նույնպես երբեմն կարող են դեր ունենալ: Օրինակ, հաճախ է խոսվում, որ բանտերում կան նման երևույթներ, բայց բանտից դուրս գալուց հետո այդ հակումները վերանում են, այսինքն, այդ վարքի շեղումը ժամանակավոր բնույթ է կրել: Կան մարդիկ էլ, որ թվացյալ ունեն ամեն ինչ` փող, հարստություն, իշխանություն, փառք: Իրենց կարող են թույլ տալ ամեն ինչ: Այդ պահանջմունքների մեջ մտնում են նաև մի քանի կին ունենալը, սեռական հարաբերությունների բազմազանությունը, ընդհուպ մինչև այլասերում, միասեռամոլություն և այլն”:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի կարելի համարել նոր ժամանակների հիվանդույթյուն:“Մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված հնդկական մի տաճարի պատերին պատկերված է սեռական հարաբերությունների մոտ 140 տեսակ, այդ թվում` նույնասեռ մարդկանց հարաբերություններ: Սա նշանակում է, որ միասեռամոլությունն ունի դարերի պատմություն և առկա է ոչ միայն մարդկանց մոտ, այլև կենդանական աշխարհում”:

Ի դեպ, այս երևույթը հաճախ է նկատվում նաև հայտնի մարդկանց, մեծանուն արվեստագետների մոտ: “Երբ սովորում էի Մոսկվայում, ասպիրանտուրայում (գորբոչովյան վերակառուցման տարիներն էին), մի ցուցահանդես բացվեց, ուսանողները, ասպիրանտները ներխուժեցին` տեսնելու ինչ կա այնտեղ: Ես շատ հետաքրքիր մի բան պարզեցի` անվանի գեղանկարիչների, քանդակագործների աշխատանքներում միասեռամոլությանը վերաբերող պատկերներ կային: Դժվարանում եմ ասել` հետաքրքրությամբ էր պայմանավորված, թե բնությունից եկած հոգեբանական տարբեր շեղումներով, համենայն դեպս, մեծերի մոտ եղել են որոշակի հետարքրություններ, որ մղել են նրանց այս երևույթները տեսնելու, պատկերացնելու, նկարելու: Սակայն գնահատել նրանց արվեստը չի նշանակում հետևել նրանց օրինակին: Ասենք, կա երեք խանութ, մեկում անպարկեշտ ապրանքներ են վաճառվում, եթե չես ուզում, պարզապես մի մտիր այդ խանութը: Կյանքն էլ է այդպես, բազմաթիվ օրինակներ կան, միշտ էլ լինելու են, սակայն ընտրությունը քոնն է”:

Ինչպես է բացատրում այս երևույթը չինական էներգետիկ բժշկությունը: “Մարդու օրգանիզմի աջակողմյան հատվածը մայրական կողմն է, ձախը` հայրական: Կոչվում են ին և յան: Այսինքն, հակառակ բևեռներ են` պլուս-մինուս, Էգ-որձ, տղամարդ-կին: Մարդու օրգանները նույնպես ենթարկվում են այս օրենքին: Մարդու այս երկու` ին և յան կողմերն անընդհատ պայքարի մեջ են, որպեսզի հավասարակշռեն էներգետիկ բալանսը: Օրինակ, երբ օրգանիզմի աճի ընթացքում խախտվում է ին և յան կողմերի բալանսը, մի կողմի մկանային կառուցվածքն ավելի ուժեղ է լինում մյուսի համեմատ, առաջանում են ողնաշարային սկոլիոզներ: Այսինքն, միասեռամոլությունը նույնպես նմանատիպ շեղում է, տղամարդու մոտ իգական էներգետիկ պաշարները հաղթում են արականին և հակառակը: Էներգետիկ բժշկության տեսանկյունից սա բացատրվում է որպես անոմալիա:  Օրգանիզմում տեղի են ունենում  դիսբալանս, հորմոնալ փոփոխություններ, ինչի արդյունքում առաջանում են այս և նման հակումները: Այսինքն, նախապայմաններ պետք է լինեն, որ մարդը համապատասխան վարք դրսևորի: Հոգեբանները նույնպես միասեռամոլների վարքի դրսևորումների մեջ անոմալիաներ են տեսնում: Ես, որպես բժիշկ, պոետ, որպես տղամարդ, կարծում եմ, որ Աստծո ստեղծած կինը մի մեծ հայտնագործություն է, հանճարեղ ստեղծագործություն: Կնոջը նմանակելով` տղամարդն աղավաղում է կնոջ կերպարը: Ինչ է կատարվում: Բնության մեջ որձը պետք է կռվի, պայքարի, , հաղթի և որսը բերի “տուն”: Մարդկանց դեպքում, նույնպես, ընտանիքը պահելու հիմնական բեռն ամուսնու ուսերին է: Իրեն կին պատկերացնելով` տվյալ տղամարդը թոթափում է այդ պատասխանատվության բեռն իր վրայից, պատկերացնում է իրեն կնոջ դերում, որ ինքը նուրբ է, կին է, պաշտպանության և խնամքի կարիք ունի, այսինքն, խեղված հոգեբանություն է: Թող չթվա, թե միասեռամոլությունը վերաբերում է միայն տղամարդկանց, թվային տվյալներ չկան մեր երկրում, բայց, այնուամենայնիվ, լեսբուհիների թիվը մեր երկրում ավելի քիչ չէ: Ուղղակի համեմատաբար խիստ բարքեր ունեցող երկրներում այս երևույթները հնարավորինս թաքցնում են”:

Մեր հասարակության վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ միօրինակ չէ: Որքան էլ նրանց իրավունքներն այսօր պաշտպանված են, զերծ չեն մնում հեգնական, ծաղրող, խուսափող վերաբերմունքից, երբեմն նաև` ծայրահեղ անհանդուրժող բռնկումներց: Ոմանց կարծիքով էլ` միասեռամոլները բավական լավ ընկերներ են: Ավելին` ժամանակակից, ինտելեկտուալ երևալու համար գոնե պետք է ըմբռնումով և մարդասիրաբար մոտենալ նրանց: “Այցելուներիցս մեկն ասում է, որ իր վարսահարդարը միասեռամոլ է և այնքան լավ ընկեր է, հաճելի զրուցակից: Դե իհարկե, նա իր նմանակին է տեսնում կնոջ մեջ, և հեշտ է լինում շբվելը: Բայց ոչ բոլոր կանայք այդպիսի վարսահարդարի մոտ կայցելեն կամ կշբվեն նման մարդու հետ”:

Գագիկ Կարապետյանն ասպիրանտուրայում սովորելու տարիներին մշակել է ֆուտբոլային համակարգ տարբեր տարիքի և սեռի երեխաների համար: Հոդվածը քննարկել և մերժել է գիտական խորհուրդը (երկու ամիս հետո տպագրվել է Գերմանիայում): “Ինձ հարցնում էին` եթե աղջիկ ունենայիք, թույլ կտայիք, որ նա զբաղվեր ֆուտբոլով: Իհարկե, ես թույլ չէի տա, բայց կան աղջիկներ, որ միևնույն է, ընտրում են այդ սպորտաձևը (և ոչ միայն ֆուտբոլ), դրա համար գիտականորեն հիմնավորված դրույթներ պետք է մշակվեն: Եվ իսկապես, երկու տարի անց ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան ընդունեց կանանց ֆուտբոլը”:

Գագիկ Կարապետյանը շուրջ 3000 ռադիո-հեռուստատեսային հաղորդումների, հարյուրից ավելի գիտական հոդվածների, մի շարք գիտական հոդվածների, մի շարք գեղարվեստական գրքերի հեղինակ է, որոնց հիմքում առղջ ապրելակերպի կանոնների պահպանումն է: Պետք է որպես գիտնական հաշտ նայի նման երևույթներին, բայց դժվարանում է: Դեմ է, որ մեր ազգի մեջ տարածվի, եկեղեցու կողմից ընդունվի միասեռամոլությունը: Նրա կարծիքով` այս խնդիրն ինչ-որ տեղ կարելի է հաղթահարել հասարակական լավ բարքեր ստեղծելու ճանապարհով:

Եվ ի վեջո, եթե կա ցանկություն, հնարավոր է ազատվել այս ախտից?

“Մարդիկ կամային հատկություններ են դրսևորում և կարողանում են ազատվել նարկոմանիայից, ծխելու, խմելու սովորությունից: Այս դեպքւոմ էլ կարող է կամքի ուժ ունենալ, սպորտով զբաղվել, այլ հետաքրքրություններ գտնել, գրքեր կարդալ , փոխել ապրելակերպը… Թեև վարքագծային, հոգեբանական այս և նման լուրջ շեղումները բուժելու համար չկան կոնկրետ դեղատոմսեր, բուժման որոշակի մեթոդներ: Որքան էլ զարգանում են գիտությունը, տեխնիկան, միևնույն է, խնդիրներ կան, որ այդպես էլ մնում են չլուծված: Հոգեբանները կարող են զրույցներ անցկացնել, կան մասնագետներ, որ կարող են փոխել օրգանները, տղամարդուն դարձնել կին և հակառակը, բայց հիվանդագին հակումները փոխել չի հաջողվում: Համաշխարհային բժշկագիտության մեջ սա մեծ պրոբլեմ է: Հոգեբանները, ֆիզիոլոգները, մարդաբանները հանգել են մեկը մյուսին չհամապատասխանող, իրարամերժ եզրակացությունների: Բայց պետք չէ հաշտ նայել այս ամենին և թույլ տալ, որ ախտածին երևույթները տարածվեն: Կրկեսից մինչև նախկին բանվորի արձանի շրջակայքը բետոնե միջնորմներ կառուցեցին, ճանապարհը բաժանեցին երկու մասի, նախկինում ով ինչպես ուզում, խախտում էր երթևեկությունը, իսկ այժմ ստիպեցին, որ մարդիկ, ուզեն թե չուզեն, պաշտպանեն ճանապարհատրանսպորտային կարգուկանոնը:

Հասարակությանը ճիշտ ճանապարհով ուղղորդելու գործում կարևոր է գիտնականների, մշակութային գործիչների, իրավաբանների, լրատվական միջոցների դերը:

Չի կարելի գնդակահարել, անպատվել, կտտանքի ենթարկել սեռական փոքրամասնություններին: Բայց անհրաժեշտ է  հասարակության մեջ ցույց տալ լավը, արժեքավորը, ուշադիր լինել երեխաների դաստիարակության նկատմամբ, երկիրը տանել ճիշտ կառավարմամբ, քարոզել առողջ և գեղեցիկ ապրելակերպ”:

Նյութը պատրաստեց

Ա. Սարգսյանը

“Իրավունքը de facto”,  թիվ 78 (138), 9.10-12.10.2009թ.

“ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՌՈՄԱՆՏԻԿԱ” ԿԱՄ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 10, 2011 03:51pm

0 › Ողնաշարը և երկարակեցության գաղտնիքը
Բազմաթիվ ժողովրդական ասացվածքներ ողնաշարի վիճակը կապում են մարդու բնավորության, էության հետ: Օրինակ, քարացած, ոչ ճկուն ողնաշար և քարացած մտածելակերպ, ընկճված, հուսալքված մարդ – ողնաշարը, մեջքը կոտրել և այլն: Որքանով է իրականանում մեր բնավորությունը` կախված մեր ողնաշարի վիճակից: Մենք որոշեցինք այդ հարցը տալ լավագույն մասնագետներից մեկին` ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գագիկ Կարապետյանին: Մեր թղթակիցն այցելեց բժիշկ Կարապետյանին` իր աշխատավայրում, որտեղ և տեղի ունեցավ շատ հետաքրքիր և բովանդակալից հարցազրույց: Առաջին իսկ վայրկյաններից տիրեց խաղաղության, ջերմության և վստահության մթնոլորտ: Չէ որ, բացի այն բանից, որ Գագիկ Կարապետյանը փայլուն մասնագետ է իր աշխատանքում, նա նաև բազմակողմանի զարգացած մտավորական է, ում գրչին են պատկանում շուրջ 100 գիտական աշխատություններ, մի քանի գեղարվեստական գրքեր` այդ թվում “Դժոխք” պոեմը` նվիրված 1988թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին, և մոտ  3000 ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ:

Թղթ. Բժիշկ Կարապետյան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք` հայերս, շատ հազվադեպ ենք հետևում առողջ ապրելակերպի կանոններին, և ցավոք, այդպես էլ սովորեցնում ենք մեր երեխաներին: Դեռ մանուկ հասակում շատերի մոտ առաջանում են կեցվածքի շեղումներ: Արդյոք դա կարող է դառնալ հիվանդությունների առաջացման պատճառ:

Գ.Կ. Դատեք ինքներդ: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կեցվածքի շեղում ունեցող մարդկանց 90% չի կարողանում ճիշտ շնչել: Այն գույքը (սեղան, աթոռ, մահճակալ և այլն), որից օգտվում են մեր երեխաները, չի համապատասխանում միջազգային էրգոմետրիկ չափանիշներին, ինչն էլ առաջացնում է հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղումներ` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Թղթ. Մեզանում ընդունված չէ անգամ մի քանի րոպե տրամադրել ամենօրյա նախավարժանքին: Գուցե պատճառներից մեկն էլ դպրոցներում ֆիզկուլտուրայի բացարձակ անտեսումն է:

Գ.Կ. Անշուշտ, դա շատ մեծ բացթողում է: Այս ամենը պահանջում է լուրջ պետական մոտեցում, հոգածություն ոչ միայն դպրոցական, այլև ցանկացած տարիքի մարդկանց առողջության մասին: Այսօր, միանշանակ, խոսքը գնում է հայ գենոֆոնդի պահպանման մասին: Ցավոք, իրականությունը փաստում է, որ մարմնավարժությունը, առողջության պահպանումը գտնվում են վտանգավոր, ցածր մակարդակի վրա: Մեր համաքաղաքացիների 85,7%  ճիշտ չի քայլում, ունի հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղում, որոնցից էլ հետագայում առաջանում են ողնաշարային հիվանդություններ: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ մարդու տարիքն այնքան է, որքան իր ողնաշարի տարիքը:

Թղթ. Հիմա շատ է գործածվում “ապրել բնության հետ ներդաշնակ” արտահայտությունը: Ինչպիսին է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:

Գ.Կ. Անկասկած, մենք անբաժանելի ենք տիեզերքից, մեր օրգանիզմում տեղի ունեցող բոլոր էներգետիկ պրոցեսներն ու որակական փոփոխությունները մեզ շրջապատող բնության էներգետիկ վիճակի փոփոխության ճիշտ կրկնօրինակն են: Էներգիան օրգանիզմում շարժվում է որոշակի ուղղությամբ, և այդ շրջանառության խախտումն առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը:

Մարդու մարմնի էներգիայի շարժման ուղղությունը համընկնում է բնության մեջ էներգիայի շարժման ուղղության հետ, և դա առավել արտահայտված է զգացվում գարնանը կամ աշնանը:

Այսօր խիստ անհրաժեշտ է ունենալ համապատասխան ֆիզիկական և հոգևոր պատրաստվածություն` բնության կամակորություններին, կլիմայի անսպասելի փոփոխություններին դիմադրելու համար:

Առողջությունը և գեղեցկությունը ձեռք են բերվում ամենօրյա ինքնուրույն, ջանադիր աշխատանքի արդյունքում, անկախ նրանից` առողջ եք, թե հիվանդ: Այդ աշխատանքը նախատեսում է.

ամենօրյա մարմնավարժություն,

հնարավորին շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում,

էկոլոգիապես մաքուր, հեշտ յուրացվող, օրգանիզմից հեշտ արտազատվող սննդի ընդունում,

օրական 2,5-3 լ ջրի ընդունում:

Երկար նստելը (օրինակ` համակարգչի առջև) ձևափոխում է ողնաշարի բնական կորությունները, ծանրաբեռնվածություն առաջացնելով մեջքի մկանների և ջլերի վրա:

Իմ անձնական խորհուրդն է` կես ժամը մեկ վեր կենալ և 5-10 րոպե քայլել կամ ձգվել: Դա կպակասեցնի լարվածությունը և կլավացնի ինքնազգացողությունը:

Թղթ. Ինչ կարծիքի եք հայ կանանց ընդհանուր առողջական վիճակի մասին:

Գ.Կ. Հաշվի առնելով մեր կյանքում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգեբանական դժվար իրավիճակը, որը պատճառ է հանդիսանում բազմաթիվ հիվանդությունների աճին, իհարկե, մեր կանանց առողջական վիճակը հեռու է բավարար լինելուց: Բերեմ մի փաստ` 30 տարեկանից հետո կականց 80- 90%-ը տառապում է ողնաշարային հիվանդություններով, նյարդային համակարգի խանգարումներով:

Բացի վերը նշվածից, իմ կարծիքով, պատճառներից մեկն էլ տղամարդկանց անտարբերությունն է և կնոջ ընկալումը զուտ որպես աշխատող ուժի:

Թղթ. Ինձ ծանոթ են դեպքեր, երբ տղամարդկանց խանդը, ինչու չէ` նաև եսասիրությունը երբեմն թույլ չեն տալիս կանանց դիմել տղամարդ բժշկի:

Գ.Կ. Կին հիվանդների մեծ մասն ինձ բռնավորներ են հիշեցնում: Կան տղամարդիկ, ովքեր իրենց կնոջն ուղեկցորդով են ուղարկում բժշկի մոտ, իբր թե խանդում են: Եվրոպայի տարբեր երկրներում կանանց մոտ անցկացված անհասցե սոցիալական հետազոտություններով պարզվել է, որ “արդյոք ունեցել եք մեկից ավելի տղամարդ” հարցին կանանց 87,5% դրական է պատասխանել: Իսկ տղամարդկանց տրված այն հարցին, թե` “ձեր կինը ձեզ դավաճանում է”, 96, 7%-ը պատասխանել է ոչ: Տեսնում եք, տղամարդն իր հաշվարկների մեջ պարզունակ է: Նա երևույթները տեսնում է այնպես, ինչպես ուզում է, և համոզվեցիք, որ սխալվում է: Այնպես որ, եթե կինը մտքին դնի, եթե մտադրություն ունենա որևէ բան անելու, անպայման կանի, և տղամարդն այդ մասին ոչինչ չի իմանա:

Առողջությունը և գեղեցկությունը խանութից չես գնի, այն քեզանից պահանջվող ամենօրյա տքնաջան աշխատանք է: Սիրելի կանայք, մի ծուլացեք, հետևեք ձեր մարմնի խնամքին, գտեք առողջ ապրելակերպի ճանապարհը, դիմեք բուժման բնական միջոցների (մանուալ թերապիա, բուժական մերսում, ասեղնաբուժություն, բուսաբուժություն, ֆիզիկական և շնչառական վարժություններ), որոնք տալիս են աներևակայելի արդյունք: Եթե մարդն ինքն է հետևում իր առողջությանը, ապա ոչ մի բժիշկ չի  կարող նրանից ավելի լավ իմանալ, թե ինչն է օգտակար իր առողջությանը: Հետևեք ձեր մարմնին, եթե ցանկանում եք, որ ձեր ուղեղը ճիշտ աշխատի: Մարմնամարզությունը, ցնցուղը, լողը, դիետան կօգնեն պահպանել առողջությունը և կնոջը դարձնել առավել գեղեցիկ և առողջ:

Հ.Գ. – Բժիշկ Գագիկ Կարապետյանը համաձայնվեց լինել մեր ամսագռի խորհրդատու մասնագետը: Ուստի ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել խմբագրությանը և ստանալ սպառիչ պատասհաններ:

“Սիրելի կանանց” ամսագիր, անվճար հավելված № 2

Ողնաշարը և երկարակեցության գաղտնիքը was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 10, 2011 03:37pm

0 › “85% ЗАБОЛЕВАНИЙ ВОЗНИКАЕТ ИЗ-ЗА ПРОБЛЕМ С ПОЗВОНОЧНИКОМ”
На рабочем столе доктора Карапетяна, академика, действительного члена Академии медико-технических наук РФ, лежало два отдельных дневника. В одном – расписанные часы приемов аж на несколько недель вперед, в другом – многочисленные отзывы и слова благодарности в адрес опытного физиолога и мануального терапевта, за долгие годы работы поставившего на ноги не одну тысячу людей, страдающих различными нарушениями позвоночника и опорно-двигательного аппарата. Гагик Рафаелович в медицину пришел в сознательном возрасте, достигнув немалых успехов в спорте, удостоившись звания народного педагога и заслуженного тренера Армении, а затем закончив аспирантуру и докторантуру Московского НИИ физиологии и гигиены и международную высшую школу нетрадиционной медицины АН СССР. Сегодня Гагик Карапетян, автор более 100 научных трудов и литературных произведений, в гостях у “ГА”.

- Выбор профессии врача – это случайность или закономерность?

- Скорее закономерность. Я с детства интересовался медициной, всегда бежал на помощь родным и близким, когда у них обнаруживались проблемы со здоровьем. Однако после школы я пошел в спорт, поступив на факультет футбола Ереванского государственного института физкультуры. Но работая долгие годы тренером, я не упускал случая пополнить свои знания по медицине и физиологии, зачастую оказывая первую помощь своим воспитанникам во время тренировок или матчей. Наступил момент, когда я понял, что мое истинное призвание – это медицина.

- Что представляет собой школа Гагика Карапетяна?

- Особенность моей методики в медицине состоит в том, что я подхожу к организму человека как к единой системе, в которой все взаимосвязано. В процессе лечения использую весь организм пациента, пытаясь лечить не только саму болезнь, но и вызвавшую ее первопричину. Совокупность симптомов заболевания, генетические, возрастные и половые особенности, образ жизни человека, энергетика организма – учитывая те и иных факторы, я проявляю к каждому пациенту индивидуальный подход. К примеру, остеохондроз чаще встречается у женщин, чем у мужчин. Это обусловлено особенностью строения женского позвоночника, а также несколькими этапами гормональных изменений в организме женщины. Поэтому лечение этого заболевания у женщин требует иного подхода, чем у мужчин. Кроме того, в моей методике первостепенным является лечебный массаж. Например, прежде чем приступить к мануальным толчкам, необходимо подготовить к ним организм пациента, отрегулировав его мышечную систему. Еще одна особенность моей методики – отказ от химических препаратов в процессе лечения. Природа, нас породившая, создала немало натуральных средств и продуктов, зная силу и ценность которых, можно избавить пациентов от различных недугов. Важное место в моей методике занимает и учет взаимосвязи человека и природы: ведь изменения, происходящие в организме, напрямую связаны с сезонными изменениями в природе, и владение этими знаниями способствует эффективности лечения.

- Какие заболевания входят в сферу лечебной деятельности физиолога – мануального терапевта?

- Нарушения позвоночника и опорно-двигательного аппарата, среди которых наиболее распространены остеохондроз, грыжа позвоночника, ишиас, радикулит и т. п. Это первичные заболевания, на фоне которых развивается множество иных болезней, приводящих к нарушению функций других органов. Кстати, по данным исследований последних советских лет, 87, 5% людей ходят неправильно, с нарушениями осанки и опорно-двигательного аппарата, что в дальнейшем приводит к различным заболеваниям позвоночника. Сегодня эта цифра гораздо выше, о чем свидетельствует возрастающее число пациентов, попадающих в кабинеты мануальных терапевтов. В свою очередь 85% различных заболеваний развивается из-за проблем с позвоночником. Например, наши исследования показали, что почти 90% людей с нарушением функции позвоночника просто не могут дышать. И еще: мебель, предназначенная для детей, подростков и даже взрослых, не соответствует международным эргономическим нормам и критериям, что опять-таки приводит к проблемам с позвоночником. Так что перед нами стоят актуальные вопросы, требующие государственной заботы о сохранении здоровья людей всех возрастов и родов деятельности – ведь мы сегодня, как никогда, стоим перед задачей сохранения генофонда армянской нации.

- Не секрет, что спасение утопающих – дело рук самих утопающих. Не значит ли это, что наше здоровье во многом зависит от нас самих?

- Безусловно, но тут важно понятие медицинской грамотности и культуры. К сожалению, в нашем обществе культура владения своим телом и двигательной функцией, а также задачи заботы о здоровье находятся на почти нулевом уровне. Мы не обучены тому, как надо держать осанку, вырабатывать правильную походку, поднимать тяжести и т. д. Немаловажное место в сохранении здоровья играет и профилактика. Среди мануалистов в ходу пословица: люди делятся на три категории – те, которые испытывали боль в спине, у которых она есть сейчас и у которых будет. Это означает, что при наших условиях и образе жизни редко кому удается избежать проблем с позвоночником и опорно-двигательным аппаратом. А ведь это жизненно важные органы, которые со временем изнашиваются и нуждаются в периодической коррекции. Поэтому для каждого человека необходимо дважды в год, в период межсезонья, проходить осмотр и, если нужно, профилактический курс лечения в кабинете мануального терапевта, а также один-два раза в месяц проводить коррекцию позвоночника. Все это, конечно, индивидуально и зависит от пола, возраста, психофизических особенностей каждого человека и конкретной проблемы со здоровьем. Важно одно: обращение к врачу при первых же симптомах заболевания, чтобы не допустить перехода его в латентный период, после чего наступает взрыв болевых симптомов и пик болезни.

- Гагик Карапетян известен не только как профессиональный терапевт-мануалист, но и как писатель, автор поэтических сборников.

- Я писал стихи с юных лет, однако основательно литературное творчество вошло в мою жизнь после спитакского землетрясения. Уроженец Гюмри, я откликнулся на трагедию не только как медик, но и как гражданин. Мои стихотворения печатались в газетах и журналах, а в 1998г. состоялась презентация моей первой изданной книги – поэмы “Ад”. Книга заинтересовала читателей, и в 2001г. эта поэма в исполнении народного артиста Армении Владимира Абаджяна вошла в “Золотой фонд” национального радио. Два года назад на основе поэмы был снят документальный фильм. Вторая моя книга – поэма “Любовь и волнение” – вышла в свет в Стамбуле благодаря главному редактору армянской газеты “Мармара” Роперу Хаттеджяну. Готовится к изданию моя новелла “Гуго”, посвященная моему другу, пережившему ужас землетрясения и потерявшему рассудок.

- Насколько мне известно, вы заняты и преподаванием своей системы лечения заболеваний позвоночника и опорно-двигательного аппарата.

- Точнее, это методика лечебного массажа. В Армении до сегодняшнего дня не было дипломированных специалистов по этой медицинской дисциплине: наши массажисты в основном получали лицензии на работу после прохождения курсов переквалификации. Осенью прошлого года в Ереванском медицинском училище впервые на государственной основе открылось отделение лечебного массажа, учебный курс и методику преподавания на котором было поручено разработать мне. Через год ряды наших специалистов-медиков пополнятся первыми дипломированными выпускниками-массажистами.

Автор

М. Затикян

“Голос Армении”,  номер 142,  21.04.2007г.

“85% ЗАБОЛЕВАНИЙ ВОЗНИКАЕТ ИЗ-ЗА ПРОБЛЕМ С ПОЗВОНОЧНИКОМ” was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 4, 2011 11:27am

0 › ԵՐԲ ՕՐՎԱ ՄԵԾ ՄԱՍԸ ՆՍՏԱՑ ԵՍ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌԱՋ
Գրասենյակային աշխատանքը թվում է առավել հարմարավետ, նախընտրելի և ժամանակակից, սակայն նստակյաց աշխատանքը, ըստ մասնագետների, ամենևին էլ զերծ չէ վտանգներից: Այսօր շատերն օրվա զգալի մասն ացնկացնում են համակարգչի առաջ, մինչդեռ հարկ է իմանալ, որ, նստակյաց աշխատանքը, առհասարակ, անշարժ վիճակները վնասակար են առողջությանը, հանգեցնում են հենաշաժողական ապարատի տարբեր խախտումների: Ժամանակակից կահույքն այնպես է պատրաստվում, որ նվազագույնի հասցվի նման խնդիրների առաջացման վտանգը, բայց ոչ բոլոր ֆիրմաները կարող են թույլ տալ իրենց` հասնել էրգոմետրիկ վերջին ձեռքբերումներին: Ստիպված ենք բավարարվել եղածով և գոնե հետևել մասնագետների խորհուրդներին: Թեմայի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ- մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները:

“Մեր երեխաների իննսուն տոկոսն ունի քայլվածքի շեղումներ”

“Ողնաշարային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են նստակյաց մարդկանց մոտ, թե նրանց, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանքով են զբաղվում: Այս հարցի շուրջ տարբեր երկրներում անցկացված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երկու վիճակներն էլ վտանգավոր են առողջության համար,- ասում է ակադեմիկոսը:- Տարբեր տարիքի և կազմվածքի մարդկանց համար կան կահույքի պատրաստման էրգոմետրիկ նորմատիվներ, որոնց պահպանումը կարևոր է ոչ միայն տվյալ մարդու առողջության, այլև ազգի գենոֆոնդի համար: Բավականին բարդ է ձեռքերն առաջ պարզած աշխատելը, և ովքեր իրենց աշխատանքային պրակտիկայում շատ են կիրառում այդ դիրքը, հիմնականում տառապում են պարանոցա-կրծքային հատվածի օստեոխոնդրոզով: Պարանոցի, մեջքի, ձեռքերի երկարատև մկանային լարվածությունը բերում է արյան շրջանառության խանգարման: Մկանն առողջ է այն ժամանակ, երբ կծկվելու և թուլանալու հատկությունը հավասարաչափ է: Ինձ դիմում են այն ժամանակ, երբ կծկված մկանը չի թուլանում, այնպիսի լճացում (կայուն կոնտրակտուրա) է առաջանում, որ հարողնաշարային մկանը ձգելով` դուրս է քաշում ողը տեղից` առաջացնելով մասնակի հոդախախտեր և ցավ: Պարանոցային օստեոխոնդրոզի ժամանակ հիվանդը զգում է ճնշող սեղմող, երբեմն այրող ցավեր ծոծրակի հետին և կողմնային հատվածներում, ի հայտ են գալիս շարժունակության սահմանափակում, գլխացավ, լսողական և տեսողական ապարատի խախտումներ, հավանական է ` արյան ճնշման բարձրացում, վերին շնչառական ուղիների խանգարումներ` հայմորիտ, ֆրոնտիտ, անգամ ատամի կարիես, մազաթափություն: Կա ախտորոշման մոտ վաթսուն  ցուցանիշ, որոնք առաջանում են ստատիկ վիճակներից, իրանի սահմանափակ շարժումներից: Դրանք երբեմն կրում են մասնագիտական բնույթ, օրինակ ողնաշարային տարբեր խնդիրներ են առաջանում ջութակահարների, վարսահարդարների, ատամնաբույժների, մերսողների, խոհարարների, համակարգչով աշխատողների մոտ: Հաճախ օստեոխոնդրոզն ընթանում է սպոնդիլոզի, ռադիկուլիտի և աղային կուտակումների հետ համատեղ: Այս հիվանդությունն առաջանում է նաև կենցաղային վնավածքներից, սխալ և կտրուկ շարժումներից, վարակիչ հիվանդություններից, ոչ ճիշտ սնվելուց, մրսելուց, դիսթրեսներից, ըստ չինացիների` սխալ ապրելակերպից:

Ինձ մոտ գալիս են մարդիկ, որոնք, համակարգչի մոտ աշխատելիս, ստիպված դեմքով թեքվում են դեպի համակարգչի էկրանը: Շատ կարևոր է նստել գլուխը և պարանոցն ուսերին ուղղահայաց պահած: Համակարգչով աշխատելիս չպետք է թեքվել դեմքով առաջ: Համակարգչի մկնիկը պետք է պահել ստեղնաշարին մոտ` ուղիղ կեցվածքը չխախտելու համար: Նստատեղի բարձրությունն այնքան պետք է լինի, որ ծնկի հատվածում ոտքերը ծալվեն իննսուն աստիճանի անկյան տակ, ոտնաթաթերն ամբողջությամբ և ուղիղ հենվեն հատակին: Հարկ է ընտրել այնպիսի աթոռ, որի հենարանն ունենա թեթև թեքույթ դեպի հետ և թույլ տա գոտկատեղը պահել հանգիստ վիճակում, “գրկած”: Ողնաշարը բեռնաթափելու համար մեջքը, ձեռքերը անպայման պետք է հենման տեղ ունենան: Իրանը պետք է պահել մոնիտորից ձեռքի երկարությանը հավասար հեռավորության վրա: Հարկ է խուսափել ոտքը ոտքին գցելուց, դա առաջացնում է ավելորդ լարում և դժվարացնում է արյան հոսքը: Աշխատանքի ընթացքում առնվազն 30-40 րոպեն մեկ պետք է տեղից բարձրանալ, քայլել, ձեռքով մերսել լարված մկանները, կատարել մեջքի ուղղման, պարանոցի ձգման վարժություններ: Օրինակ, դեմքով դեպի պատը, ձեռքերը վեր պարզած բարձրանալ` ոտնաթաթերը ձգելով վեր կամ մեջքով հենվել պատին, մարմնի բոլոր հատվածները պատին կպցնելով, և մեկ րոպե կեցվածքը ֆիքսելուց հետո, դուրս գալ:

Մարդը մի գործով անընդհատ ու երկար չի կարող զբաղվել: Մկանը պահանջում է ոչ թե միօրինակ, այլ բազմաբնույթ աշխատանք:

Հաճախ ինձ մոտ գալիս են մարդիկ, որ հողագործությամբ են զբաղվում, քաղհան են անում, կամ առավոտից երեկո տան գործ են անում ու հարցնում են` դա մարմնամարզություն է թե ոչ: Միանշանակ` ոչ, որովհետև առօրյա կյանքում միօրինակ, կրկնվող աշխատանք են կատարում: Օրինակ, մարմնամարզության, լողի ժամանակ մկանային շատ խմբեր են ընգրկվում աշխատանքի մեջ, կարևոր է նաև հոգեբանությունը: Դու կենտրոնանում ես, գիտակցում, որ վարժությունները քեզ շատ օգտակար են:

Գոյություն ունի “հեռախոսային սինդրոմ” այն մարդկանց մոտ, ովքեր սովորություն ունեն հեռախոսով խոսելիս ձեռքերով զբաղվել ուրիշ գործով, իսկ լսափողը պահել ուսի վրա` սեղմելով այն ականջին. Դա չափազանց վնասակար է, առաջացնում է  ծուռվզություն և հետագայում լուրջ բուժում է պահանջում: Մեծ մասամբ նման խնդիրները լուծվում են բուժական մերսման, մանուալ թերապիայի միջոցով:

Ճապոնիայում, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների առողջությունը պահպանելու համար, մասնագետները ստեղծեցին “Ամմա” կոչվող մերսման ձև, որը տարածեցին ստատիկ վիճակով աշխատող բոլոր հիմնարկներում: Դա հեծանվի նման սարքավորում է, ճակատը հենման տեղ ունի, մարմինը թույլ վիճակում է, մերսումը տևում է 5-7 րոպե (կազմված է ուշուի և շիացուի հնարքներից) և մկանային համակարգը բերում է օպտիմալ վիճակի:

Ճապոնական առողջապահական համակարգը Հայաստանում տեղայնացնել, ավաղ, առաջիկա հարյուր տարում մեզ չի հաջողվի: Խոսքը հսկայական ծախսերի և ժողովրդի բարոյահոգեբանական “անպիտանության” մասին է:

Մեր երկրում ճիշտ կեցվածք, առողջ ապրելակերպ, առողջ գենոֆոնդ ունենալու համար աշխատանքներ գրեթե չեն տարվում: Չենք կարողանում նախ` գիտակցությունը բարձրացնել, որ պահանջներ դնեն, փորձեն նմանվել քաղաքակիրթ երկրների մարդկանց: Կանգնեք ցանկացած բուհի կամ դպրոցի մոտ և կտեսնեք, որ երեխաների իննսուն տոկոսն ունի կեցվածքի կամ հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղումներ, կարծես մոդայիկ է դարձել կիֆուտիկ քայլվածքը, խղճահարություն ես զգում, երբ տեսնում ես, թե ինչպես են քայլում մեր երեխաները, ժողովուրդը ընդհանրապես: Մարզասրահներ մեր քաղաքում, իհարկե, կան, բայց չպետք է մոռանալ, որ վարժությունների համակարգը յուրաքանչյուր անձի համար անհատական է, կապված է մարդու տարիքի, առողջության և ֆիզիկական հնարավորությունների հետ: Այսօր ունենք սնկի պես աճող սպորտային վայրեր, ուր բոլորին նույն տեղը լցնելով նույն վարժությունների համակարգն են առաջարկում` միևնույն ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Այնտեղից մարդիկ հեռանում են տարբեր առողջական խնդիրներով, ու նրանց հաջորդում են “մոլորյալ“ մարդկանց այլ խմբեր:

Մարդն իր բնույթով ծույլ է, և երբ ես հանձնարարություն եմ տալիս հիվանդներին, ակնկալում եմ, որ այն կկատարվի, լավագույն դեպքում, 20-30 տոկոսով: Ի դեպ, անձնական ուսումնասիրությունների համաձայն` տասը-տասնհինգ տոկոսով կանանց պատասխանատվությունն ավելի բարձր է, քան տղամարդկանցը: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա մարմինը կառավարելու արվեստը, ճանաչի իր օրգանիզմը: Ժողովուրդը ասում է` «առաջ մորթուս, հետո` որդուս», այսինքն` մարդը պետք  պահպանի իր առողջությունը, որ կարողանա օգտակար լինել  նախ` ինքն իրեն, մերձավորներին, ապա նաև` հասարակությանը: Տեղին է ասված` առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, երբ չկա առողջությունը:

Պատրաստեց

Արմինե Սարգսյանը

“Իրատես de facto”,  թիվ 12 (222), 28.09-30.09.2010թ.

ԵՐԲ ՕՐՎԱ ՄԵԾ ՄԱՍԸ ՆՍՏԱՑ ԵՍ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԱՌԱՋ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 4, 2011 11:25am

0 › ՀԱՐԹԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ
“Ես վազեցի ավազի վրայով, և անցավ գլխացավս”

Ողնաշարային տարբեր խնդիրներ, ոտքերի մատների կոշտուկներ և դեֆորմացիա, տհաճ հոտ, ընդհուպ` քրոնիկ  գլխացավ: Սրանք երբեմն ուղղակիորեն կապված են հարթաթաթություն կոչվող երևույթի հետ: Գոյություն ունեն հարթաթաթության տարբեր աստիճաններ, սակայն հետևողական լինելու դեպքում կարելի է  զերծ մնալ լայն տարածում ունեցող այդ երևույթի հետագա բարդություններից: Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ներկայացնում է թեմայի շուրջ իր պարզաբանումները:

Հարթաթաթությունը ոտնատակի ոչ ճիշտ կառուցվածքն է, որն արտահայտվում է իջած կամրջակով: Այն հանգեցնում է կեցվածքի շեղման և հիմնականում ժառանգական բնույթ ունի, երբեմն` ձեռքբերովի: Ոտնատակի շեղում հաճախ է հանդիպում վարսահարդարների, մատուցողների, վաճառողների մոտ,  որոնք աշխատանքի բերումով ստիպված են երկար ժամանակ մնալ ոտքի վրա:

Ոտնաթաթը կազմված է 26 ոսկրից, որոնք մկաններով ամրացված են միմյանց: Հարթաթաթության ժամանակ դրանց մեխանիզմը խախտվում է: Ըստ չինական բժշկության, ոտքը հողի տարերք է, եթե ոտքը պրոբլեմ ունի, ապա էներգիան չի կարողանում ոտնատակից դուրս հոսել: Ի դեպ, աջ և ձախ ոտքերը, ըստ էներգետիկ բժշկության, տարբեր նշանակություն ունեն: Աջը մայրական կողմն է` էմոցիան և ենթագիտակցությունը, ձախը` հայրական`  միտքն է ու լոգիկան: Հարթաթաթության պատճառով առաջանում են ոտնացավ, կոշտուկներ, արթրիտներ, դեֆորմացիոն արթրոզներ: Յուրաքանչյուր մարդ կարող է որոշել` ունի՞ արդյոք հարթաթաթություն: Հարկ է ոտքի տակ յուղ քսել, կանգնել թղթի վրա այնպես, որ երկու ոտքերի վրա հավասար ծանրություն ընկնի: Ոտնատակը նկարվում է յուղի հետքերով, ոտքի դրսային մասը  կարելի է ուղիղ գծով միացնել,  այդ գծի մեջտեղից ուղղահայաց գիծ քաշել և երեք մասի բաժանել: Եթե յուղի հետքը երկրորդ գծից անցնում է, ուրեմն կա հարթաթաթություն: Եթե ծնողները ուշադիր են և ժամանակին նկատում են, որ երեխան ունի հարթաթաթություն, վաղ հասակում ֆիզիկական վարժությունների միջոցով հեշտ է շտկել այդ թերությունը: Հարկ եղած դեպքում պետք է կրել օրթոպեդիկ կոշիկներ: Մարմնի մի մասի շեղումը բերում է համակարգի շեղման, օրինակ, եթե ոտնատակը հարթ է, ապա սրնքաձուկը (սրունքի ուռուցիկ մասը) լարված է, կրծքային հատվածն առաջ է թեքված, ու մարմնի մկանային ամբողջ համակարգը հարմարվում է այդ շեղմանը: Հարթաթաթություն ունեցող մարդիկ հաճախ են գլխացավեր ունենում` ոտնատակի ամորտիզացիայի բացակայության պատճառով: Այդ ժամանակ հարվածներն իր վրա է վերցնում ողնաշարը, քայլելիս և վազելիս փոքր միկրոհարվածներ է ստանում նաև գլխուղեղը: Ճիշտ կոշիկ հագնելն ու ՙճիշտ՚ ոտնատակ ունենալը ազգի գենոֆոնդի հետ կապված խնդիր է: Առաջին հայացքից անկարևոր է թվում, բայց կապված է մարդու կեցվածքի շատ բարդ շեղումների հետ, որոնք առաջ են բերում տարբեր հիվանդություններ:

Ոտքերի խնամքը, մշակումը պետք է դարձնել  ամենօրյա աշխատանք: Առաջնային է կոշիկի ճիշտ ընտրությունը. հարկ է  հագնել հաստ և փափուկ ներբաններով կոշիկներ, կրունկը և թաթը` բաց: Պետք է կոշիկը շատ հարմար լինի ոտքին: Ցանկացած նեղ հագուստ խաթարում է արյան շրջանառությունը` վնասելով սիրտը, օրինակ, կորսետները, գոտիները, սեղմիրանները, փողկապները և ամենակարևորը` սեղմող կոշիկները, որոնք ամենաշատն են խաթարում արյան շրջանառությունը, քան վերը նշվածները: Բարձր կրունկները, որ հաճախ են կրում կանայք, նպաստում են կեցվածքի շեղմանը, խաթարում են մկանանյարդային համակարգի աշխատանքը, ինչի հետևանքով առաջանում են մեջքի ցավեր, ողնաշարային տարբեր հիվանդություններ: Սխալ կոշիկ հագնելու պատճառով ոտնաթաթերի 52 ոսկրից ոչ մեկն իր տեղում չի լինում: Արյունը չի մատակարարվում, տեղի է ունենում ճահճացում, թափոնները, մնալով բջջում, պատճառ են հանդիսանում վատ հոտի, անոթները վնասվում են, և արդյունքում ձևավորվում են կեցվածքի տարբեր շեղումներ:  Սեղմող, սինթետիկ գուլպաները նույնպես հակացուցված են: Բնությունը մարդուն ստեղծել է, որպեսզի քայլի բոբիկ ոտքերով, իսկ բարձրակրունկ կոշիկները, այլևայլ ձևականությունները շեղումներ են: Նույնիսկ մարդու կոշիկի մաշվածությունից կարելի է որոշել` ինչ հիվանդություններ ունի այդ կոշիկի տերը: Եթե կոշիկի առջևի և դրսի մասը շատ է մաշված, ուրեմն սրտի պրոբլեմ ունի, եթե առջևի և ներսի մասն է մաշվում, լյարդի պրոբլեմ ունի, եթե հետին, վերին հատվածը` երիկամի պրոբլեմ և այլն:

Ոտքի մատների դեֆորմացիան հարթաթաթության վերջին ստադիան է, այս դեպքում լիարժեք  օգնել հնարավոր չէ, բայց եթե ծռվածությունը խանգարում է ապրելակերպին և ցավոտ է, պետք է անել այն, ինչ անհրաժեշտ է, ընդհուպ` վիրահատություն:

Առաջարկում եմ մի շարք վարժություններ ու խորհուրդներ: Օգտակար է հաջորդաբար կանգնել երկու տաշտակների մեջ լցված սառը, ապա տաք ջրի  մեջ, ինչը ոտքերում արյան շրջանառության վազք է առաջացնում:

Կարելի է քայլել ոտնաթաթերի տարբեր կողմերով, կրունկի, ոտնածայրի վրա հենվելով կամ այնպես, ասես պարանի վրայով ես քայլում: Նստած դիրքում ոտքի տակ կարելի է շիշ դնել  ու գլորել ոտնաթաթերով: Կարպետի վրա բոբիկ քայլելը նույնպես կարգավորում է  արյան մատակարարումը և բարելավում սրտի աշխատանքը: Օգտակար է նաև երկու ոտքերով ծափահարելը, ոտքով բռունցք անելը, ոտքերի մատներով տարբեր իրեր վերցնելը: Նստած կամ պառկած դիրքից հրում` ոտնատակով գնդակին կամ գնդակի բարձրացում երկու ոտքով: Ցանկալի է պարբերաբար նստել ոտնաթաթի դրսի հատվածների վրա` ոտքերը խաչելով: Շատ կարևոր է մերսման միջոցով ոտնաթաթի մկանների ամրացումը:

Աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդ ոտնատակի պրոբլեմ ունի, պետք է ասել, որ  մեր օրգանիզմի բոլոր ռեֆլեկտոր կենտրոնները գտնվում են ոտնատակում, ականջների ու ափերի մեջ: Իմաստուններից մեկն ասել է` ՙԵս վազեցի ավազի վրայով, և անցավ գլխացավս՚: Մարդու օրգանիզմը մի ամբողջականություն է, մեկը մյուսի հետ կապված համակարգ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան կարևոր է մարդու ոտնատակը, ասեմ, որ այն կենտրոնն է բոլոր բիոլոգիական կետերի, որոնց միջոցով կարելի է կարգավորել մարդու ամբողջ օրգան համակարգը: Հարթաթաթության համար բժշկի չեն դիմում, անտարբեր են, բայց չմոռանանք, որ  հարթաթաթություն ունեցողին ազատում են զինծառայությունից:

Պատրաստեց

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

“Իրատես de facto”,  թիվ 31 (241), 2010թ., դեկտեմբեր 3-6

ՀԱՐԹԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 4, 2011 11:22am

0 › Մարդու իրական տարիքը բիոլոգիական տարիքն է
http://www.irates.am/hy/1403251128

Մարդու իրական տարիքը բիոլոգիական տարիքն է

ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

մ.գ. դոկտոր, ՌԴ Բժշկատեխնիկական

գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,

ֆիզիոթերապևտ-մանուալիստ

-Պարո՜ն Կարապետյան, Դուք արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եք ողնաշարային ամենատարբեր հիվանդությունն եր ունեցող մարդկանց հետ: Հետաքրքիր է, ողնաշարային հիվանդությունները վերջնական բուժում ունե՞ն:

-Ողնաշարային հիվանդությունների 80 տոկոսն ունի իդիոպատիկ բնույթ, այսինքն` պատճառը պարզված չէ: Ընդհանրապես, բնության մեջ չկան վերջնական լուծումներ, նույնը կարող ենք ասել նաև մարդու ողնաշարի մասին, որը տարիների ընթացքում մաշվում և դեֆորմացիայի է ենթարկվում:

Մարդը, որպես միկրոկոսմոս, ենթարկվում է նաև բնության կողմից ստեղծված կամակորություններին: Ինչպե՞ս կարող են լուծումները վերջնական լինել, երբ մարդն ու բնությունը ժամանակի և տարածության մեջ մշտապես փոփոխություններ են կրում: Բոլոր ողնաշարային հիվանդությունները նյարդային դասի հիվանդություններ են: Ողնաշարը ամբողջ մարմնի հենասյունն է, որի խաթարումից առաջանում է հիվանդությունների 85-90 տոկոսը: Ճապոնացիներն ասում են` որքան ճկուն է ողնաշարդ, այնքան երկարակյաց ես: Գոյություն ունի մարդու բիոլոգիական տարիք, դա է մարդու իրական տարիքը: Օրինակ, մարդը կարող է լինել 30 տարեկան, սակայն ունենալ 60 տարեկանի օրգանիզմ և հակառակը:

-Ողնաշարային հիվանդություններն առաջանում են առողջ ապրելակերպի բացակայությունի՞ց:

-Իհարկե, նաև առողջ ապրելակերպի կանոնների չիմացությունից: Առաջին հերթին պետք է ճանաչես մարմինդ, ինչպես, օրինակ, ավտոմեքենադ, որ կարողանաս այն ավնասվարել: Պետք է իմանալ շարժումների մեխանիկան, ֆիզիկական և շնչառական վարժությունների կատարման հաջորդականությունը և ծանրաբեռնվածությունը, քանզի սխալի դեպքում նույն վարժությունը կարող է և վնասել: Ոչ պակաս կարևոր է ճիշտ սննդակարգը, ջրի օգտագործումը և լիարժեք քունը:

-Ողնաշարային հիվանդություններն առավել շատ հանդիպում են որոշակի տարիքային խմբերո՞ւմ, թե՞ նման տարանջատում չկա:

-Ողնաշարային հիվանդությունները ոչ մի տարիքում ոչ ոքի չեն խնայում: Նույնիսկ նորածնի մոտ, սխալ ծննդազատման միջամտության արդյունքում, հնարավոր է վնասել պարանոցը` առաջացնելով ծուռվզություն:

-Ինչպե՞ս պետք է ապրել, որպեսզի առողջ ողնաշար ունենալ:

-Պետք է իմանալ նիստուկացի, շարժուձևի ճիշտ կուլտուրան: Օրինակ, արթնանալիս չի կարելի կտրուկ վեր կենալ: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կատուները, մինչև վեր կենալը, կատարում են մոտ 60-70 շարժում: Խորհուրդ է տրվում անկողնուց վեր կենալիս թեքվել աջ կողմի վրա, հետո ձեռքով հրվել և նստել: Մարդու ապրելակերպում մեծ տեղ ունի շարժումների պլաստիկան, որը որոշակի կոորդինացիոն որակներ է պահանջում:

-Ավելորդ քաշը ողնաշարի վրա չի՞ ազդում:

-Ավելորդ քաշ նշանակում է ավելորդ ծանրություն հենաշարժողական ապարատի, սիրտ-անոթային

համակարգի վրա, նաև ավել էներգիայի ծախս` մարմնի ջերմությունը 36.6 աստիճան պահպանելու

համար: Ավելորդ քաշի առաջացման պատճառներից է նաև հիպոդինամիան` շարժումների սահմանափակությունը և, իհարկե, նաև մարդկային ծուլությունը:

-Ողնաշարային հիվանդությունները արդյոք փոխանցվո՞ւմ են ժառանգաբար:

-Կառուցվածքային առումով ժառանգաբար փոխանցվում են, օրինակ, սկոլիոզները, կիֆոզները և ուրիշ այլ ողնաշարային հիվանդություններ, որոնք գիտնականների կարծիքով մասամբ ունեն ժառանգական բնույթ:

-Ֆիզիոթերապևտ, հոգեբան, մանկավարժ լինելուց բացի, Դուք նաև ՙԴժոխք՚ պոեմի հեղինակն եք, որը նվիրված է 1988թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին: Այդ աշխարհներն ինչպե՞ս եք համատեղում միմյանց հետ:

-Ես ինքս այնպիսին եմ, ինչպիսին կամ: Բնության մեջ ամեն ինչ մտածված է: Ինչպես մարդու օրգանիզմը, այնպես էլ բոլոր իրերն ու երևույթները միմյանց հետ փոխկապակցված են: Երբեմն գրելու պոռթկումներ եմ ունենում: ՙԴժոխք՚ պոեմը ասմունքի վարպետ Վլ. Աբաջյանի կատարմամբ մտել է ազգային ռադիոյի ՚ոսկե ֆոնդՙ, այնուհետև դարձել վավերագրական ֆիլմ:

Հարցազրույցը Սուսաննա Թամազյանի

Մարդու իրական տարիքը բիոլոգիական տարիքն է was originally published on ACADEMICIAN  GAGIK  KARAPETYAN on December 4, 2011 10:58am