Հաճախ ենք լսում “չար աչք” ունի կամ` “ոտքը բարի չէ” արտահայտությունները: Մարդիկ չար աչքից պաշտպանվելու հազար ու մի սնոտիապաշտական, հաճախ` անհեթեթ միջոցների են դիմում: Էներգետիկ բժշկությունն առաջարկում է իր լուծումները, ճիշտ շնչառություն, առողջության, հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության պահպանում: Բացասական աուրայից, ժողովրդի լեզվով ասած` “չար աչքից”, պաշտպանվելու և այլ հարցերի շուրջ ներկայացնում ենք ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի պարզաբանումները:
Երբեմն մարդիկ զրուցում են, հայտնվում է ինչ-որ մեկը, և մթնոլորտն ասես փոխվում է, զրույցը չի ստացվում: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդն ունի բացասական աուրա: Ժողովրդի լեզվով ասած` չար աչք ունի: Նման մարդիկ բացասաբար են ազդում մյուսների առողջության վրա:
Ինչ է չար աչքը: Աուրան մարդու մարմինը պատող, երկու իրար մեջ գտնվող ձվերի տեսք ունի: Այն կազմված է յոթ տարբեր գույն ունեցող շերտերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Դրանք դեֆորմացվում են, երբ հանդիպում են իրենցից ուժեղ աուրայի: Էներգետիկ բժշկության մեջ ասում են` սեպ խրվեց այդ շերտի մեջ, այսինքն` դրվեց նոր հիվանդության սկիզբ:
Գիտական ուսւմնասիրությունները ցույց են տվել, որ առողջ, կոփված մարդու մարմինը ձայն է արձակում: Չար աչքն այդպիսի մարդու վրա չի կարող բացասաբար անդրադառնալ: Այսինքն, չար աչքից խուսափելու համար առաջնային է առողջության պահպանումը:
Ժողովուրդն ասում է. “Հիվանդին խնամողն ավելի հիվանդ է”, որովհետև գործ ունի խաթարված էներգիայով մարդու հետ: Կամ, բազմամարդ վայրերում` շուկայում և այլուր, երբեմն մարդիկ վատ են զգում, հոգնում են: Մեծ բազմության մեջ տարբեր աուրաների հետ շբումից խաթարվում է աուրայի պաշտպանիչ շերտը: Երևի նկատել եք, որ ճապոնացիները ժողովների ժամանակ նստում են ձեռքերի մատները միացրաց կամ ձեռքն ափի մեջ: Դարերի ընթացքում մշակվել են շատ հնարքներ, որոնք օգնում են պաշտպանվելուն: Սակայն շատ հաճախ մարդը բնազդորեն է ընդունում այս կամ այն դիրքը, ասենք, նստում է փակ համակարգով, ոտքը ոտքին նստած, ձեռքերը կամ մատները խաչած: Հնդիկները չար աչքից ազատվելու համար մշակել են շնչառական համակարգի վարժությունների հատուկ համակարգ, որ պարունակում է հատ-խա յոգայի տարրեր: Ճիշտ շնչել նշանակում է շնչել քթով, քանի որ բերանը կլման օրգան է: Քթի երկու անցքերն ունեն տարբեր նշանակություն: Մեկը կարգավորում է ֆիզիկական վիճակը, մյուսը` մտավոր: Օրգանիզմում ներդաշնակություն պահպանելու համար քթանցքերը պետք է բաց լինեն շնչելու համար: Փոխադարձաբար, պետք է մարդու մարմինը կատարյալ լինի, որ երկու անցքերը հավասարաչափ և հստակ աշխատեն:
Երբեմն պլաստիկ վիրահատությամբ ձևափոխում են քիթը, չգիտակցելով, որ այն բավական մեծ ինֆորմացիա է ստանում տիեզերքից և շատ բաներ տարբերում բնության մեջ: Կառուցվածքային ձևափոխումից հետո փոփոխվում են բնավորության գծերը, ֆիզիոլոգիական վիճակը և համապատասխան մյուս վիճակները: Հաճախ քթանցքերի փակ լինելը կապված է օրգանիզմի, էներգետիկ խաթարումների հետ, և վիրահատական միջամտությունը` խեցիների հեռացումը, քթի ձևափոխումը ոչ մի օգուտ չի տալիս: Քիթը վերջնականապես ձևավորվում է 35-40 տարեկան հասակում, մինչ այդ աճում է, փոփոխութկունների ենթարկվում օրգանիզմի աճի տեմպի, բնավորության, մարդու կատարած գործողությունների, առողջության հետ կապված:
Հաճախ կարելի է լսել “արյունս քաշում է”, “սիրտս կպավ”, “աստղս բռնեց” արտահայտությունները, երբ համակրում են որևէ անձնավորության: Նշանակում է, աուրետիկ գույները կառուցվածքային առումով ներդաշնակ են և կարող են միաձուլվել: Սովորաբար ասում են ` մարդը սրտով է սիրում, բայց այդպես չէ: Որպեսզի մարդկանց միջև համակրանք, սեր արթնանա, պետք է համընկնեն հոտը և աուրայի գույնը, այսինքն որքան էլ տարօրինակ թվա, սիրում են քթով և աուրայի գույնի համընկմամբ:
Կան մարդիկ, որ շրջապատում սիրված չեն, ինչը պայմանավորված է բնավորությամբ, աուրայի կառուցվածքով: Դրանք ոչ լիարժեք, անոմալիկ մարդիք են, որ չգիտեն էլ` սերն ինչ է: Երբ սիրում են, երկու աուրաների շերտերն իրար չեն վանում, միաձուլվում են: ԽՍՀՄ տարածքում, տարիներ առաջ, բժիշկների շրջանում էներգետիկ հետազոտություններ են կատարվել, պարզվել է` ուսումնասիրված խմբի բժիշկների միայն 15% ունի համապատասխան էներգետիկ աուրա և կարող է հիվանդին մոտենալ բուժելու նպատակով: Աուրայի շերտերի խաթարվածությունը դեմ է բնության օրենքներին, պատահական չէ, որ շները հաճախ հաչում են թմրամոլների, հարբեցողների, հոգեկան հիվանդների վրա: Կենդանիները ավելի մոտ են բնությանը և շուտ են զգում խաթարումները: Քչերը գիտեն, որ մարդը միկրոկոսմոս է, այսինքն` բոլոր տիեզերքների միասնությունն է և կապված է բնության հետ: Երբ Վիվալդիին հարցրել են` ինչպես է գրել “Տարվա եղանակները”, նա բացատրել է, որ բնությունը միշտ լսելի է, ուղղակի լսողությունն ավել սուր է:
Թոռնիկս կարողանում է լսել հեռվում հաչող շան ձայնը, նմանակելով ասում է` հաֆ-հաֆ, ուշադրությունը լարելով նոր մենք համոզվում ենք, որ երեխան իսկապես լսել է շան հաչոցը: Երեխան բնությանը դեռ շատ մոտ է: Բնությունը մարդուն օժտել է իրեն ճանաչելու կարողությամբ, մենք սկսում ենք “փչացնել” երեխային, տաք շորեր ենք հագցնում, քնելու փափուկ տեղ ենք հարմարեցնում և այլն: Մարդուն տրված 200 տարվա կյանքը կրճատում ենք, և ինչքան գիտությունը, տեխնիկան զարգանում են, մարդկանց կյանքը կարճանում է, հիվանդությունները շատանում են, ի հայտ են գալիս ու տարածվում նորանուն հիվանդություններ: Շնչառական վարժություններ անելով մարդը կարող է երկար կյանք ունենալ, առողջությունը կատարելագործել այն աստիճանի, որ “չար էներգիան” ազդեցություն չունենա իր վրա: Պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, ճանաչել օրգանիզմը, իմաստուն լինել և հեռու մնալ վնասակար սովորություններից: Մարդը հմայիչ է, երբ ունի լավ աուրա, իսկ դա չես կարող գնել և ոչ մի խանությում: Հարկավոր են մարդկային ջանքեր` ֆիզիկական և հոգևոր: Հարկ է սիստեմատիկ զբաղվել մարմնամարզությամբ, մարմնի հիգիենայի պահպանմամբ, ճիշտ սնվել, ենթարկվել բնության օրենքներին, պահպանել հավատքը, լավատեսությունը, զբաղվել ինքնազարգացմամբ, բարի մարդկանց հետ շբվել, չափավոր և մտածված խոսել…Սրանք բոլորը լավ աուրա ունենալու նախապայմաններ են:
Զրուցեց և նյութը
տպագրության պատրաստեց
Ա. Սարգսյանը
“Իրավունքը de facto”, թիվ 91 (151), 24.11-26.11.2009