Նամակներ

***

Էքսպրոմտ`նվիրված Գագիկ Կարապետյանին

Ողնաշարը ջարդված ազգի մեծ փրկիչ է Գագիկը,
Գոտկատեղից ներքև խփված ազգի խիղճ է Գագիկը,
Մեր վիզը ծուռ ժողովրդի վիզն է ուղղում իր ձեռքով,
Ծնկի եկած ազգի համար` ամեն ինչ է Գագիկը:

Դժոխք տեսած Գյումրեցի է` ցավեր ունի իր ներսում,
Բայց շատերի ցավն է հանում` կատարելով նուրբ մերսում,
Գիտնական է, բանաստեղծ է, հումորով է նա խոսում,
Մեր ջղային ազգի համար` բուժող լիճ է Գագիկը:

Նախանձում եմ ես Գագիկին` մտքով ջինջ է Գագիկը,
Նա գերել է կանանց հոգին` հմայիչ է Գագիկը…

Հայաստանի Գլխավոր Ոզնի
Արամայիս Սահակյան

***

Ձեր հանճարը, որ ոչ ուսուցիչ է ճանաչում,ոչ էլ իրեն հավասարը, այնքան մեծ եք, որ չեք կարող անգամ ընդօրինակողներ ունենալ: Ձեր հետքերով երբեք և ոչ ոք չպիտի կարողանա անցնել: Ձեր փառքին ոչ մի այլ փառք չի հավասարվելու, Ձեր անունը այն անուններից է,որ առանձին է արտասանվում: Ձեր մեջ էլեկտրականություն է ծնվում ու դուրս հորդում, և Ձեր հոգու պաթոսը փոխանցվում է Ձեր ձեռքերին,որոնք սպեղանի են դառնում մարդկանց համար:
-Պետք է ուժեղ զգաս,որպեսզի ստիպես զգալ,- այսպես եք սրտեր նվաճել, այսպես եք տիրել հոգիները մարդկանց: Սա է Ձեր անկրկնելի անհատականության, Ձեր հանճարով ոգեշնչված արվեստի գաղտնիքը:
Ճշմարիտ համապատասխանությունը հազվագյուտ բան է, բայց Դուք հավասարազոր և’ Ուսուցիչ եք, և’ արվեստի նվիրյալ, և’ ոգեղեն Բժիշկ, որոնց ընդհանուր հայտարարը կազմում է ՄԵԾ ՄԱՐԴ:

Մեծագույն սիրով ու ակնածանքով,
Բժիշկ- Ուսուցչիս`ԳագիկԿարապետյանին Անի Գևորգյանից

Պատահաբար աչքովս ընկած լուսանկարչական այս ակնթարթը իմ լավ ընկեր Գագիկ Կարապետյանի հետ (ինչի՞ մասին ենք էսպես լուրջ-լուրջ զրուցում՝ մոռացել եմ), ինձ հուշեց մի քանի խոսք գրել նրա մասին ու հատուկ շնորհակալություն հայտնել վերջերս տևական ժամանակով ինձ էնպես նեղող մեջքի ցավերից փրկելու համար…
Լավ բան է, երբ բազմաշնորհ ընկեր ունես՝ բժիշկ ֆիզիոթերապևտ, հոգեբան, բանաստեղծ, մարզիչ /այդ ամենին գումարած՝ ակադեմիկո՛ս/ և տարբեր առումներով կարող ես ակնկալել նրա աջակցությունն ու ջերմ, բարյացակամ վերաբերմունքը: Իսկ Գագիկը հենց էդպիսի պատրաստակամ ընկեր է, լավ է զգում երբ, մանավանդ, որպես փայլուն մանուալ թերապևտ հնարավորություն է ունենում իր զարմանալի ,,հունարը,, դրսևորել, օգնության ձեռք մեկնել ու տեսանելիորեն ապացուցել, որ պատահական չէ, որ էս ոլորտում ինքը բարձր հեղինակություն է հանրապետությունում, ճանաչված նաև դրսում, ու քանի~-քանի մարդկանց է փրկել ու փրկում ողնաշարային ծանր ցավերից…
Իսկ թե մշտապես շնորհակալ իր այս գործով ծանրաբեռ՝ ե՞րբ, ինչպե՞ս է հասցնում գրել նաև իր գողտրիկ բանաստեղծություններն ու երգիծական մանրապատումները, ինչպե՞ս է երկնել հատկապես ահեղ երկրաշարժի մասին ,,Դժոխք,, տպավորիչ պոեմը, մնում ես զարմացած, բայց նաև՝ հիացած, որ մարդն ապրում է լեցուն, հագեցած, օգտակար կյանքով ու օգնում, բարելավում է նաև ուրիշների կյանքը…
Ջերմ ողջույններս, Գագիկ ջան, քո շնորհներին դրսևորման նոր ու արգասավոր փու՛լեր:

Լևոն Բլբուլյան
Գրող, հրապարակախոս

***

Ողջույն շատ հարգելի պարոն Կարապետյան: Ես Ձեր մասին վաղուց գիտեմ, որպես հանրապետության լավագույն ֆիզիոթերապևտներից մեկի, ավելին, Ձեր որդու`Ռաֆոյի հետ ծանոթներ ենք: Բայց այ ես չգիտեի, որ Դուք նաև տաղանդավոր գրող եք, այո այո, հենց այդպես, տաղանդավոր: Համացանցում պատահմամբ գտա և դիտում էի “ԴԺՈԽՔ” ֆիլմը և պոեմն ուղղակի ինձ ցնցեց, այն աստիճան, որ ֆիլմը պաուզաներով դիտում ու գրի էի առնում պոեմը: Եվ երբ պարզվեց, որ հեղինակը Դուք եք, հաճելիորեն զարմացա և շատ անսպասելի էր… Աստված այլևս մեր ազգին հեռու պահի նմանատիպ աղետներից, Ձեզ ու ձեր ընտանիքին առողջություն ու երջանկություն տա և իհարկե Ձեզ անսպառ ստեղծագործական եռանդ ու ջիղ: Ամենայն անկեղծությամբ` Դուք կատարյալ եք ստեղծագործում, թող այդ հանճարեղ մուսան երբեք չլքի Ձեզ: Ռաֆոյին իմ կողմից ջերմ բարևներ…

Կարեն

***

Սիրելի բժիշկ Գագիկ Կարապետյան, Դուք լինելով ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, մանուալ թերապիայի բացառիկ մասնագետ, ֆիզիոթերապևտ, հոգեբան, օժտված եք հազվագյուտ տաղանդով և հանճարեղ կերպով այն օգտագործում եք մարդկանց բժշկելու նպատակով, չխնայելով ձեր էներգիան և ժամանակը:
Ես շնորհակալ եմ Աստծուց, որ հանդիպեցի Ձեզ, այլապես հույսս կտրել էի, թե որևէ մեկը, կամ որևէ դեղամիջոց կազատեր ինձ այն անտանելի գլխապտույտներից, գլխի ու ողնաշարի սաստիկ ցավերից և արյան բարձր ճնշումից, որ ունեի արդեն երկար ժամանակ:
Դուք հմտորեն զննեցիք իմ ողնաշարը ձեր հրաշագործ մատներով, և ձեզ հատուկ վարպետությամբ ընդամենը մի քանի կտրուկ շարժումով ազատեցիք ինձ այնքան տանջող ցավերից, ճնշումից և գլխապտույտից: Դա իսկական հրաշք էր…
Հետո ես հաճախեցի նաև բուժական մերսման այն սեանսներին, որ անցկացնում էք դուք ձեր շնորհալի որդու` ֆիզիոթերապևտ-հոգեբան, սիրելի Ռաֆայելի հետ: Բուժիչ մերսումները, կիրառվող ոչ ավանդական մեթոդները, արոմաթերապիան, մեղմ երաժշտութիունը, հաճելի զրույցները, հումորը, ձեր և աշխատակազմի ջերմ, հոգատար և սիրալիր վերաբերմունքը հրաշալի կերպով նպաստում են այցելուի արագ ապաքինմանը: Ես զգում եմ այդ սեանսների կենարար, զորեղ ազդեցությունը իմ օրգանիզմի վրա:
Դուք նաև տաղանդավոր բանաստեղծ եք: Ձեր պոեզիան անչափ տպավորիչ է, գեղեցիկ, խորիմաստ, սովորեցնում է սիրել կյանքը և գնահատել ապրելու այն բացառիկ հնարավորությունը, որ տրված է մեզ ի վերուստ:
Սիրելի բժիշկ, դուք ինձ վերադարձրել եք անչափ կարևոր, անգնահատելի մի բան` իմ առողջությունը: Դուք շատ ավելիին եք արժանի քան շնորհակալական խոսքերն են:
Թող Աստծու օրհնությունները միշտ ձեզ հետ լինեն…

Հարգանքներով՝ Գոհար Բդոյան

***

Անկեղծ Խոստովանություն
…Երբ աշխատանքդ տարիների ընթացքում հղկվում ու դառնում է Սիմֆոնիա, Ունկնդիրն ակամայից անէանում է` ազատվելով մարմնական ու հոգեկան անառողջ վիճակից:
Շուրջ 20 տարի է, ինչ մարդկանց «երկրորդ» կյանք է պարգևում բազմատաղանդ, աստվածատուր շնորհներով օժտված, բազմաթիվ կոչումների ու տիտղոսների արժանացած արժանավոր Հայը` Գագիկ Ռաֆայելի Կարապետյանը, Մարդ, որի մասին անթաքույց հիացմունքով են խոսում այն բազմահազարները, ովքեր, կյանքում բախվելով իրականության «ծուռ հայելիներին», կորցրել են իրենց առողջությունն ու հոգու կորովը: Եվ նա անտրտունջ դարմանում է նրանց ցավերն իր «մոգական Ձեռքերի» օգնությամբ:
Դեռևս անտիկ դարերում Մանուալ թերապիան հայտնի էր իր հրաշագործությամբ, քանզի այն համարվում էր բուժման եղանակի միակ ու անփոխարինելի միջոց: Ժամանակակից բժշկության մեջ բազմաթիվ նորագույն սարքավորումներ կան, որոնք այդպես էլ չեն կարողանում փոխարինել մարդու ձեռքին. քանզի չեն կարող մարդուն տալ այն կենսական ուժը, էներգիան, ինչը տալիս է հրաշագործ Ձեռքը: Գագիկ Կարապետյանը, ապավինելով սերունդների կուտակած դարավոր փորձին, նորովի է մոտենում այս հարցի լուծմանը: Նա իր արհեստավարժ ձեռքերով օգնում է հիվանդներին, ովքեր բուժման կուրսն ընդունելուց հետո հեռանում են ֆիզիկապես ու հոգեպես առողջացած:
…«Դատարկվել է պետք լցվելու համար» ,-տեղին է նկատված:
«Ուղեղը պետք է ազատվի «Աղբից», որ կարողանա կարգավորել ամբողջ օրգան-համակարգը»,-ասում է նշանավոր բժիշկը: Նա եռանդով ու ավյունով լի, անդադրում մարդ է`միշտ պատրաստ օգնելու, կարեկցելու, աջակից լինելու: Հմուտ մասնագետն անդավաճան է իր սկզբունքին` մարդկանց օգտակար լինելու սկզբունքին: Այդ են վկայում բուժված հազարավոր մարդկանց անկեղծ խոսքերն առ բժիշկ…
Ես էլ այդ հազարավոր մարդկանցից մեկն եմ, որ բուժվեցի նրա մոտ` անվերապահ հավատով ու հույսով լեցուն: Տարիներ առաջ ես կորցրի առողջությունս` ինձ բաժին հասած ծանր դժբախտությունից հետո: Առագաստը պոկված նավակի նման հանձնվել էի կյանքի «փոթորիկներին»: Դեղերը կարճ ժամանակով էին ազդում, ու նորից նույն ճնշող ցավը մարմնիս տարբեր հատվածներում, նույն վախը, տագնապը…
…Սենյակում եթերային երաժշտությունն էր տակնուվրա անում տառապած հոգիս, երաժշտությանը միացած Մարդ-հանճարի ձեռքերն իրենց ազնիվ-արդար գործն էին անում`մոռացած ամեն ինչ…Ու ես թմբիրի մեջ հիշեցի Ակսել Բակունցի տողերը. «Ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին աշխարհը ճոճք էր թվում, ծաղիկը`ծիրանագույն բուրաստան» …
Հիմա հեռանում եմ ես` թողնելով օրհնանքս ու այն մի հատիկ բառը, որն իր մեջ ամփոփում է երախտագիտություն, հարգանք. «Շնորհակալություն»: Ձեր անհրաժեշտ ներկայությունն ինձ և իմ նմանններին շա~տ-շա~տ է պետք…

Հարգանքներով` Սոսաննա Պետրոսյան

***

Սիրելի Գագիկ… Մեծ հաճույքով ու բավականությամբ կարդացի « ԱԶԳ »-ում լույս տեսած շատ հետաքրքիր հոդվածդ՝ « ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 23 ՏԱՐԻ ԱՆՑ » , ընդորում ես տեսա « Իսկական Գյումրեցուն », անմնացորդ-արիակամ ու հայրենասեր մարդուն, նվիրյալ գիտնականին ու նրբահոգի բանաստեղծ-արվեստաբանին: Ու դա ինձ հպարդանքի առիթ ընձեռեց: Դու այն բացառիկ մարդկանց փաղանգին ես պատկանում, որոնց կարիքն ունեցել է, ունի՝ Հայաստանը: Եվ քո անհատականությունը չեմ տարակուսում ասելու, որ վարակողի տեսակից է : Ինձ մնում է հուսալ, որ քո « վարակի տեսակը » դառնա համաճարակ, որպեսզի ազգովին շահենք:Ես քեզ նման մարդկանց ցավը տանեմ, ովքեր իսկական հետնորդներն են ՆԺԴԵՀ-ների: Եվ իզուր չէ, որ հիվանդներդ քո մասին գրում են « անսահման երախտիքով ու գորովանքով » եւ քեզ անվանում՝ « Բուժիչ բանաստեղծը »: Իսկ երբ դու հավատքով ես ասում,որ՝ « Եվ լույս պիտի, պիտի լինի, Լույսն Աստծո ամեն մի տան Հավերժական, Գյումրին նորից պիտի խոսի, Հավերժաբար, հավերժի հետ Հավերժական… » , Դա Աստված է խոսում քո լեզվից, ու այդ լույսը վառողները եվ Գյումրուն նորից խոսեցնողները եղել են կլինեն քեզ նման մարդիկ ՝ նվիրական ու անբասիր…

Տիգրան Բողոսյան /Պարսկաստան/

***

…Դերասանական արվեստը միայն ոգի չէ, այն պահանջում է և մարմնական կորով, ֆիզիկական ուժ: Բանության պարզ օրինաչափությամբ առաջացած տարիքում նվազում է դերասանի մարմնական կորովը և մարմինը չի կարողանում տանել իր մտահաղացումների ծանրությունը: Այդպես եղավ և ինձ հետ: Այս վերջին տարիներին ես խաղացի ֆիզիկակական ուժ պահանջող դերեր: Ահա այստեղ էր, որ դիմեցի Գագիկ Կարապետյանին: Նրա Հրաշագործ մատները շատ սեղմ ժամանակում վերադարձրին ինձ երիտասարդական երբեմնի կորովս և ես կարողացա ստեղծել Հայ թատրոնի տարեգրությանն արժանի 3-4 կերպարներ: Ահա թե ինչու մեծ է շնորհակալիքս Գագիկ Կարապետյան արվեստագետ բժշկին: Մի քանի սեանսները վերադարձրեցին ինձ երիտասարդական կորովս: Եվ հիմա շատ գործարկումից մաշված շնորհակալություն բառը չի կարող պարփակել այն զգացողությունը, որն ունեմ արվեստագետ բժշկի հանդեպ: Գագիկին մաղթում եմ արևշատություն, անսպառ կորով, իր մարդասիրական առաքելության իրականացման գործում: Փառք հայ մարդուն, նրա ստեղծագործ ոգուն…

ՀՀ ժողովրդական արտիստուհի
Վարդուհի Վարդերեսյան

***

…Բժիշկ Գագիկ Կարապետյանը, իրոք, բացառիկ երևույթ է մեր հասարակության մեջ: Նրան հասկանալու, նրան ճանաչելու, նրան գնահատելու համար բավական է գեթ մի անգամ կիրակի առավոտ հեռուստատեսությամբ և Ստերեո Ստուդիայով դիտել նրա տված խիստ օգտակար խորհուրդները և կամ գործնականորեն ենթարկվել նրա բուժական սեանսներին:
Բժիշկ-արվեստագետ Գագիկ Կարապետյանը զարդի պես մարդ է մեր հասարակության մեջ: Նա զարդարում է մեր կյանքը իր գոյությամբ, իր գիտելիքներով ու իր շնորհքներով: Նա իր նվիրվածությամբ մեր ժողովրդի ցավն է տանում, նրա ցավն է ամոքում ու բուժում և որպես հատուցում ստանում նրա օրհնությունը` ի կատարումն իր իղձերի…
Երախտագիտության խորին զգացումներով և լավագույն բարեմաղթանքներով`

Բանասիրական գիտությունների դոկտոր
Վերժինե Սվազլյան

***

Սրտանց շնորհակալ եմ ջերմ և բարձր  մակարդակի մասնագիտական վերաբերմունքի համար  , հիվանդների և մասնավորապես իմ   նկատմամբ: Դուք  բարեխիղճ և պատասխանատու մասնագետի , բարձր էրուդիցիայի տեր , ինտելեգենտ մարդու օրինակ եք ծառայում  մարդկանց և նվիրում առողջություն: Թող Ձեր բազմակաողմանի տաղանդը լինի մեր ժողովրդին ծառայելու հաջողության գրավականը:
Ներկայումս Ռուսաստանի  Դաշնության բժշկա-տեխնիկական գիտությունների Ակադեմիայի Նախագահությունը քննարկում է Ձեզ ամենաբարձր  ակադեմիկոսի կոչում շնորհելու  հարցը, Ձեր  հիվանդների էֆեկտիվ վերականգնողական  բուժման գործում  մեծ վաստակների և ներդրումների համար: Ցանկանում եմ Ձեզ, սիրելի Գագիկ, հետագա հաջողություններ:

ՌԴ  ԲՏԱ նախագահի տեղակալ
Բժշկական գիտությունների դոկտոր,
Պրոֆեսոր, ակադեմիկոս, Մ.Գ. Բոստաջյան

***

…Գրել եմ, նորից գրում եմ…Տերը Գյումրիին շռայլորեն տվել է մեծ հանճարներ` Շիրակացի, Շերամ, Շիրազ, Իսահակյան, Վ.Խաչատրյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Տիգրանյան, Ազնավուր, որոնց շարունակությունը, անառարկելիորեն, դուք եք, բժշկ:
Տերը սիրում է Գյումրիին, փառք Տիրոջը:
Տիրոջ ուժով և ձեր գրչով ստեղծեցիր մեր ազգի համար «Դժոխք» պոեմը, որը դեռ երկար ճանապարհ կանցնի դարերի միջով: Եթե ես հնարավորություն ունենայի, ռեժիսորական բարձր արվեստով կնկարահանեի «Դժոխքը», «Գուգոն», որոնց միջով անցել ու վերապրել եք արհավիրքը:
Փառք ու պատիվ ձեր ծնողներին, որ Աստված նրանց արժանի է արել ունենալու նման զավակ, որի օգնությամբ բուժվում եմ ես և իմ նման հազարավոր մարդիկ:
Սիրելի բժիշկ, թույլ տվեք իմ ձայնով գովերգել Ձեզ`

«Արև ասեմ թե
Լուսին ասեմ թե
Ինչ, ինչ ասեմ
Գյումրվա հանճարին:

Երախտագիտության խորին զգացմունքներով`

ՀՀ ժողովրդական արտիստուհի
«Ոսկե կոկորդի» տնօրեն,
Հայ ռոմանսի թագուհի, պրոֆեսոր,
Վարդուհի Խաչատրյան

***Սիրելի բժիշկ Գագիկ Կարապետյան, ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը և երախտագիտությունս հայտնել Ձեզ,  այն, ինչ արել եք ինձ համար : Ես իրոք կարծում եմ , որ դուք մեծ բժիշկ եք: Հույսով եմ, որ մենք նորից կհանդիպենք Հայաստանում: ՈՒրախ եմ, որ հանդիպել եմ Ձեզ, որովհետև երբ ամեն անգամ կիրառում եք բուժուման մեթոդները, ես իսկապես ինձ վստահ եմ զգում: Ես զգում եմ, որ դուք մեր ընտանիքի մի մասն եք կազմում  և հաճելի էր Ձեզ հետ շփվելը: Ես Ձեզ շատ կկարոտեմ, բայց հիշեք մենք դեռ նորից կհանդիպենք: Ես չեմ ուզում շատ գրել, քանի որ ատում եմ ցտեսություններ ասելը: Գիտեմ, որ մենք մեծ բարեկամներ  կլինենք ապագայում: Ապահով Հայաստան հասեք: Ես միշտ կհիշեմ Ձեր հումորը.-նստել ես թախտին, սպասում ես բախտին : Ձեր հրաշագործ ձեռքերը մեծ ազդեցություն ունեցան իմ մեջքի ցավը անցկացնելու գործում:

Մեր ընտանիքի կողմից Ձեզ անկեղծ շնորհակալություններ,

լավագույնցանկություններով Սասուն Յուսեֆյանից:

***

Բժիշկ Գագիկին

Երբ հարցրեցի նրան,  ով է ձեզ բուժում, նա պատասխանեց .- իմ ուսանողները: Նա ասաց դա այնպիսի հպարտությամբ, որ ես ուզեցի  լինել նրա ուսանողներից մեկը: Ես կարծեցի, որ Հիսուսի նման  նա էլ ունի աշակերտներ, ովքեր հավատում և պաշտպանում էին նրան:
Ակնհայտորեն նա բուժել է հայտնի և ոչ շատ հայտնի մարդկանց: Ես համոզված եմ, որ դա միայն  իր բժշկական մերսուման շնորհիվ  չէ, այլ ավելի շատ օգնում է մարդկանց  հոգու  և կամքի միջոցով: Ես դիմեցի նրան մեջքի և ձեռքի  ցավի համար, բայց ավելի մեծ էր իմ հոգու ցավը, սիրտս կոտրված էր, իսկ մարմինս լի էր բացասական էներգիայով և  տխրությամբ: Նրա ձեռքերը սահում էին մարմնիս վրայով փորձելով գտնել   ցավոտ կետերը, փորձում էին բուժել այն, սակայն, նա հայտնաբերեց, որ ինչ կատարվում է դա մարմնից դուրս է:
Սկզբում ես նրան չէի  հավատում, դա մի նոր փորձություն  էր: Հետո պարզեցի , որ ամբողջ  Երևանը խոսում է նրա մասին և հավատում նրա հրաշքին : Ես խոստովանեցի իմ կասկածների մասին, իսկ  նա պարզապես լռեց և շարունակեց անել այն, ինչ անում էր , և հավանաբարր  նա վստահ էր, որ վերջում ես կփոխվեմ: Արդյունքում  ես վերադարցա Կահիրե բուժված  և լի դրական էներգիայով : Ես գիտակցում էի որ  շատ երկար ժամանակ  երջանիկ չէի եղել : Բոլորը նկատեցին իմ վերաբերմունքի փոփոխությունը և նրա հրաշագործությունը փոխանցվեց  մարմնովս, հետո  ոսկորներով դեպի հոգիս: Ես բոլորին ցանկանում եմ պատմել նրա   մասին:  Ես պարզեցի, որ երբ մարդիկ հարցնում են ինձ ինչպիսին էր  Երևանը, ես խոսում եմ միայն նրա և նրա  հրաշագործ ձեռքերի մասին,  և ավելացնում, որ ճանապարհորդությունը շատ բուժիչ էր:
Աստված օրհնի նրան և հույսով եմ, որ նա կշարունակի իրագործել այն,  ինչը մեծ հզորությամբ է անում:

Նաիրի Ավետիսյան
Եգիպտոս, Կահիրե, հոկտեմբեր 2009թ.


***

“Jeep” մակնիշի մեքենան, անցնելով արգելված կարմիր լույսի տակով,
վրաերթի ենթարկեց Սուսաննայի ընտանիքը, որի հետևանքով
տեղում մահացան նրա ամուսինը և երկու որդիները, իսկ ինքը,
Սուսաննան, անգիտակից վիճակում և բազմաթիվ վնասվածքներով
տեղափոխվեց հիվանդանոց: Մինչև անյժմ հանցագործները մնացել են անպատիժ…

Սրտիս խոսքը Ձեզ, Սիրելի Բժիշկ

ուսաբաց է, ողջ քաղաքը զարթնել է, իսկ ես դեռ չեմ քնել…Գիշեր է, ողջ քաղաքը խորը քնի մեջ է, իսկ ես դեռ արթուն եմ…

Ինչպես քնեմ, երբ կողքիս ինձ շատ սիրող ամուսինս չկա, ինչպես քնեմ, երբ կողքիս իմ շատ-շատ սիրելի որդիները չկան…Բայց ես արդեն առանց իմ ընտանիքի ապրում եմ չորս տարի: Բայց սա ապրել չէ: Ապրում եմ, բայց կարծես մեռած` սրտով և հոգով: Ինչի համար եմ ապրում, ում համար, ես էլ չգիտեմ: Կորցրել եմ լույս ու արևս, կոցրել եմ հույս ու հավատս, կորցրել եմ նպատակներս ու երազանքներս: Ինձ շրջապատող այսքան հարազատների մեջ ես շատ մենակ եմ: Ինձ այնքան մենակ ու անօգգնական եմ զգում, կարծես այս բովանդակ աշխարհում միայնակ եմ իմ անբուժելի վշտի հետ: Ժպիտը չքացել է դեմքիցս, չեմ կարողանում որևէ մեկի հետ խոսել, խոսքերս միայն արցունքներս են: Շատ եմ կարոտել որդիներիս, շատ եմ կարոտել ամուսնուս:

Սիրելի Բժիշկ, ներողություն եմ խնդրում, այն մի քանի րոպեների համար, որ Ձեզ կրկին անգամ տխրություն եմ պատճառում: Ես համոզված եմ, որ Դուք ինձ հասկանում եք, յուրաքանչյուր մարդ, ով ունի որդիներ, անպայման կհասկանա: Ճիշտ է, Դուք նման դաժան րոպեներ ու տխուր պահեր բազմաթիվ անգամներ եք ապրել, Դուք տեսել եք երկրաշարժը, Դուք քայլել եք մահվան միջով, և ես կրկին անգամ արթնացրեցի Ձեր հիշողությունները: Կրկին անգամ` ներողություն… Հիվանդանոցից  գիշեր-ցերեկ ինձ հսկում էին, որովհետև բոլորի համար պարզ էր, որ առանց որդիներիս չեմ կարող ապրել: Ես կենդանի եմ, որդիներս` ոչ, ես շնչում եմ այս օդը, որդիներս` ոչ, ես ձյուն եմ տեսնում, որդիներս` ոչ…Ես խելագարվում եմ…

Մինչև այսօր ես ինձ իրավունք չեմ տալիս փողոց դուրս գալ առանց որդիներիս: Ատում եմ միրգը, ատում եմ կոնֆետը, պաղպաղակը, ատում եմ ամեն ինչ…
Անցան օրեր: Ինձ ապրելու հույս տվեց իմ ընտանիքին շատ հարազատ մի մարդ` Վիոլետան, այն կինը, ում տարիներ առաջ Դուք կյանք տվեցիք: Ամեն օր ես լաց էի լինում, ու ամեն առավոտ սպասում էի, որ կլսեմ. “Վիոլետը էլ չկա”…Եվ կատարվեց հրաշք…Վիոլետան ապրեց, Վիոլետան քայլում է: Վիոլետան այսօր ապրում է Ձեր շնորհիվ: Մահից փրկված կինը փրկեց նաև ինձ: Ես պետք է ապրեմ, ես պետք է տեսնեմ իմ շատ սիրելի որդիներին…

Սիրելի Բժիշկ, մեջքիս և ոտքիս ցավը ստիպեց ինձ գալ Ձեզ մոտ: Ես հիմա Ձեզ մոտ եմ, Ձեր կողքին: Ձեր խոսքերը, Ձեր խորհուրդները ինձ շատ հոգեհարազատ ու անհրաժեշտ են: Վերջապես ես լսեցի այն

“խիստ” խոսքերը, որը կասեր ինձ միայն իմ Գագոն: Չորս տարի շարունակ ինձ տնից տուն են տանում, որովհետև հնարավոր չէր մտնել այն տունը, որտեղ սպասում էին դատարկ անկողինները, չորս տարի շարունակ արցունքներս խեղդում են կոկորդս: Շատ պահեր  է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, ուզում եմ լացել ու լացել: Բայց մի պահ կողքիս հայրս է, զսպում եմ ինձ, մի պահ` հարազատներս են, զսպում եմ ինձ: Եվ ես կորցնում եմ աչքերիս տեսողությունը…Սիրելի Բժիշկ, 15 անգամ Դուք տվեցիք ինձ օդի պես անհրաժեշտ լացելու պահերը: Երաժշտության ելևէջների ներքո ես լսում եմ Ձեր գրած բանաստեղծությունները: Եվ կարծես շատերը գրված են իմ համար: Եվ ես ամեն օր զգում եմ նրանց կարիքը: Նրանք ինձ շատ հարազատ են: Շնորհակալություն այդ պահերի համար:

Սիրելի բժիշկ, անքնությունն ինձ համար դարձել էր սովորական մի բան: Ամբողջ գիշեր զրուցում եմ Գագոյիս հետ, բայց երբ մի պահ ուզում եմ հիշել երեխաներիս, նույն վայրկյանին չգիտեմ ինչ է կատարվում, ու ուզում եմ գոռալ, ուզում եմ բարձրաձայն լացել ու խեղդվելով ինքս ինձ հանգստացնում եմ. “չէ, չէ, չէ, Գագոս երեխաներիս տարել է հեռու քաղաք”: Ու ամբողջ գիշեր անցնում էր… Եվ չէի պատկերացնում, որ ես պետք է պառկեմ ու քնեմ… Ձեր մի քանի մերսումից հետո ես արդեն քնում եմ: Երբ քնում եմ, երազիս երեխաներիս եմ տեսնում: Հիմա ուզում եմ անընդհատ քնել: Երազներում եմ երեխաներիս տեսնում, երազներում եմ ես նրանց գրկում: Ես շատ-շատ եմ կարոտել նրանց: Երեխաներիս երազում գրկելու համար հարյուր-հազար անգամ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում, սիրելի Բժիշկ, ուզում եմ Ձեզ ամուր-ամուր գրկեմ ու համբուրեմ: Չէ որ իմ միակ երազանքն իրականացվում է միայն երազում` իրականացվեց Ձեր շնորհիվ, իրականացվեց Ձեր Հրաշք Ձեռքերի շնորհիվ:

Ես համբուրում եմ Ձեր Ձեռքերը, այն Ձեռքերը, որ տվեցին ինձ երեխաներիս «գրկելու, համբուրելու ու սիրելու» հնարավորությունը, այն ձեռքերը, որ կարողանում են մարդկանց «կանգնեցնելու ու թույլ տալու քայլելու»: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ` Ձեր խոսքերի, Ձեր մտքերի, Ձեր խորհուրդների առաջ:

Դուք Երանելի Մարդ եք:
Շնորհակալ եմ Ձեզանից` Ձեր վերաբերմունքի, Ձեր մոտեցման և Ձեր ջերմ խոսքերի համար: Ես Ձեզ արդեն կարոտում եմ:
Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը

Սուսաննա

***

ՍՐՏԻ ԽՈՍՔ

Իմ  նոր  և  լավ  ընկեր  Գագիկ, սովորաբար  ինձ  մոտ  շատ  լավ  է  ստացվում  մտքերի  արտահայտումը, բայց  այս  պահին  կարծես  թե  ուղեղս արգելակվել  է, բայց  քանի  որ սկսել  եմ, կաշխատեմ  մի քանի  սրտի  խոսք  ասել:
Զարմանում  եմ, թե այդքան  լավագույն հատկանիշներ,  այդքան  շատ  և  հրաշալի հատկություններ  և  մեծ  շատ  մեծ հանճար  որտեղից  քեզ, որտեղից  այդքան  կարուղություն, այդքան  սեր ,այդքան  էներգիա, այդքան  շատ  մարդկություն:
Տեսել  ես  մարդը  մի  բանից  լավ  գլուխ  հանի, դու  այդ  ինչպես  ես ամեն  ինչից  գլուխ  հանում և  լավ  ես  գլուխ  հանում:
Առաջին  հանդիպման  ժամանակ  մտքովս  էլ  չանցավ , որ  ընթացքում,  ամեն  նոր  հանդիպման  ժամանակ  ես  քո  մեջ  հայտնաբերելու  եմ այդքան  շատ  դրական  աուրա, տաղանդ  և  հատկանիշներ, որոնք  միայն  մեծ  մարդկանց  են  բնորոշ: Քո  ամեն  բանաստեղծական  տողը, իր  մեջ  բազում  իմաստներ  ու  հույզեր  է  պարփակում և  ինձ  թվում է դա հասկանալ  է  պետք, որը  չի  էլ  հաջողվում ամեն  մեկին:
Հրաշագործ  ձեռքերիդ, որտեղից այդքան  ուժ,ամրություն, էներգիա  և  միտք, այո,  միտք, քանի  որ  ինձ  թվում է, թե քո  ձեռքերը  մտածում են, խոսում, զգում և բուժում: Քո  մեջ  որտեղից այդքան  մարդասիրություն, մարդկային  ինչ  տեսակն  ես  դու, այդքան  մեծության  ինչպես հասար, ինչպես  կարողացար…
Տարօրինակ  է չէ, որ անընդհատ հարցեր  են  ծագում  մտքումս  և  ես  դրանք  հանձնում  եմ  թղթին, քո  հրաշագործ  ձեռքերով  բռնած  գրչով  և  անընդհատ  աշխատում  եմ  գտնել  այդ  հարցերի  պատասխանները:
Առայժմ  չեմ  գտել, բայց  գտնելու  եմ,  մեկ  է  գտնելու  եմ:
Համով  է  խոսքդ,  կատակդ, հումորդ: Հաճելի  է  ձայնդ, երգդ, բուժումդ: Խորն  է  միտքդ, խելքդ,  արվեստդ:
Ես  խոնարհվել  չեմ  սիրում, բայց խոնարհվում եմ քո  հանճարի  առաջ: Խոսքս ուզում  եմ  վերջացնել  հետևյալով`
Ես  ամբողջ  գիշեր  քեզ  հետ  էի,
Հեռուս…
Ուզեցի  երգ  գրել, մի  երգ  քո մասին…
Չկարողացա…  Բառեր  չկային…
Ես  այդպես  էլ  չկարողացա  բառեր  գտնել  քեզ  համար…
Ներիր…
Մի  ուրիշ  անգամ  երևի  բանավոր  ավելի  ճիշտ  կարտահայտեմ  միտքս:

Շնորհակալություն,   որ  դու  կաս:

Ռ.Տերտերյան,
Երևան, օգոստոս 2003թ.

***

“ Նորին  մեծություն  բժշկին “` Գագիկ  Կարապետյանին

Ասում են, կյանքը  բեմ է, իսկ  մենք  դերասան:
Ասում  են  կյանքում  հրաշքներ  չեն  լինում, այն ինչ` լինում են. այն էլ  իրական:
Այսօր  կփորձեմ  պատմել  մի  պատմություն, ավելի  ճիշտ  կբեմադրեմ  մի  փոքրիկ  պիես,որի  սցենարն  արդիական  է, հերոսների  ընտրությունը` կատարյալ, խաղը` համոզիչ:
Այս  պիեսի  գլխավոր  հերոսներն  են` “Նորին  մեծություն  բժիշկը”, իր  հմայիչ  օգնական  Օվսաննան, և  նրանց  այցելուն` Աննան: Պիեսի  հանդիսատեսը  կդառնա  ողջ  աշխարհը, ինչպես  նաև  դու`  սիրելի  ընթերցող:
Հիմա  կփորձեմ  բացել  բեմահարդակի  վարագույրները, որպեսզի ականատեսը  լինես  այս  ամենի:
Գարնանամուտ  է`  զով  ու  խաղաղ  առավոտ: Աննան  արթնացավ  վաղ  առավոտյան, որովհետև    գիշերվա  մղձավանջային  երազը  չթողեց, որպեսզի   նա  երկար  քներ: Արթնացավ  և  ուզեց  վեր  կենալ  անկողնուց, բայց  ահա  տեսավ, որ  դա  անհնար  է,  որովհետև  նրա  ոտքերը  անզգայացել  էին`  նա  քայլել  չէր  կարող: Եվ  այդ  ժամանակ  պայթեց, թե  պայթեցվեց,  երկինքը  փլվեց  գլխին, թե  գետինը, չգիտեմ, գիտեմ, որ  նրա  համար  լռեց  ամեն ինչ, լռեց  ու  քարացավ  մեծ  սպի  թողնելով  քսան  տարեկան  աղջկա  սրտում:  Այդ  պահից  սկսած  աղջկա  համար  վերջացավ  ամեն  բան  երկիր  մոլորակի  վրա, որովհետև  կորցրել  էր  ուժն  ու  կորովը: Նրա  միշտ  ժպտուն  դեմքի  վրա  իջավ  քաոսաին  տխրություն,  իսկ  անպաշտպան  այտերի  վրա` դառն  արցունքներ:  Նրա  համար  աշխարհը   դարձավ  փուչ  ու ունայն: Ուղեղը թմրեց, իսկ  ժպտուն  աչքերը  դարձան  թաղծոտ  ու  տխուր:
Ուզում  էր  գոռալ, ուզում էր  ճչար, որ  սա  անարդարացի  է, դեռ  կյանք  նոր  մտած  աղջկա  համար, ուր  այնքան   երջանկություններ  են  սպասվում, ուր  այնքան  գեղեցիկ  ճանապարհներ  են  բացվելու:
Եվ  ահա  անցան  շաբաթներ  ու  ամիսներ, իսկ  աղջիկը` Աննան, դեռ  տխուր  էր  ու  գունատ:
Մի  օր,  մի լավ  բարեկամի  շնորհիվ  նա  եղավ  մի սենյակում, որտեղ  նրան  դիմավորեց “Նորին  մեծություն  բժիշկը”` Գագիկ  Կարապետյանը:  Սկզբում  Աննան  չէր  հավատում, որ  ուր  որ  է  պետք  է  տեղի  ունենա  հրաշքը, որին  այնքան  էր  սպասել,  չէր  հավատում,  որ  անդունդից  մեծ  ճիգով  պետք  է  հաներ  բոլոր  “փոշիացած  ու  խորտակված” երազանքները: Ահա չորս  օրվա այցելությունից  հետո  հրաշքը  կատարվեց: Աննան  քայլում  է, Աննան  ուրախ  է, որովհետև  թոթափվեց   կյանքից  պարգև  ընկած  այն  փոքր  հարվածից: Որովհետև  վերջ  ի  վերջո  զգաց, որ  կյանքում  իրոք  գոյություն  ունեն  հրաշքներ,  որոնք  հայտնվում են  հանկարծակի` առանց  պատճառի  կամ  նախադրյալի:
Հանդիսատեսը  ցնցված  է, ապշած:  Եվ ահա  լսվում են  ծափահարություններ, ճիչեր, և  բոլորի  աչքերին  երևում  են  “բյուրեղյա”  արցունքները, որոնք  քարացել  էին  նրանց  աչքերում:
Ահա, սիրելի  ընթերցող  հիմա  փակում  եմ  բեմահարթակի  վարագույրները, որովհետև  պիեսը  ավարտված  է, բայց  բեմում դեռ  կանգնած  են  ամենափրկիչ, ու չեմ  դադարի  այդ  բառն  ասելուց “Նորին մեծարժան  բժիշկը” և  նրա  հմայիչ  օգնականները, որովհետև  փայլուն  կատարեցին  իրենց  դերը  և  արժանի  են  ավելի  մեծ  բեմահարթակների:
Սիրելիներս,  ես  ուզում   եմ  և  խնդրում  եմ, որպեսզի  դուք  մնաք  բեմում, ավելի ճիշտ` կյանքի  բեմահարթակում, քանզի  կարողանում  եք  համոզիչ  խաղալ:

Ձեզ  երբեք  չմոռացող,
Ձեզ  միշտ  հիշող ու  կարոտող` Աննա  Իսպիրյան.
 5.10.2002թ.

***

Մարդ  կա`  մարդ է , մարդ  կա` զարդ  է: Գիտելիքները  մարդուն  կշիռ  են  տալիս, իսկ  արարքները`  փայլ:
Այսպիսի  դիպուկ  աֆորիզմներով  թերևս  կարելի է հեղեղել  այս  գիրքը, որոնք  անմիջականորեն  վերաբերվում   են  Գագիկ  Կարապետյանին:
Ես  ամպագոռգոռ  բառեր  չեմ  գրի, չեմ  կարող,  չեմ  սիրում, և  ոչ  էլ  կպատմեմ  իմ հիվանդության  մասին, որի  մասին  հիշելն  անգամ, թե  ինչպես  սկսվեց  ու զարգացավ, սարսափելի  է,  զզվելի  ու  տհաճ:  Ես,  ինչպես  նաև  բոլոր մյուս  հիվանդները, կարող  եմ  միայն  հայտնել  իմ  երախտագիտությունը, հիացմունքը, շնորհակալությունը: Ես  անսահման  ուրախ  եմ, որ դուք  կաք: Ուրախ  եմ  ոչ  միայն  ինձ  համար,այլ  բոլոր  այն  մյուս  մարդկանց  համար, որոնց “Աստվաց  չանի”  եթե  մի  օր հանկարծ  ճակատագիրը  գետնին  տապալի: Շնորհակալություն  քո  Ծնողներին:
Այս  վատ  աշխարհում  ապրում  է  բնության  անհաջողակը`   մարդը, դեռևս  ծնունդից  առաջ  դատապարտված, որը  չարանում, վայրենանում  և  կորցնում  է   մարդկային  դեմքը  օրեցօր, ժամ  առ  ժամ: Բայց  ինչքան  լավ  է, որ  այս  քաոսային  կյանքում  ապրում  են  նաև  Ձեզ  նման  անհատականություններ, որոնք  իհարկե  հաշված  են: Ես  շատ  սկզբունքային  մարդ  եմ, և  ինձ  ոչ մի հարկադիր  ուժ  չէր  կարող  ստիպել  գրիչ  վերցնելու, եթե  ոչ  հոգու  թելադրանքը: Կարելի  է  մտածել, որ  բարությունը  Ձեզանից  է սկսվել: Ապրեք, միշտ  այդպես`  Ձեր  տեսակին  անդավաճան:
Գագիկ Կարապետյանը`

  1. Եզակի  նմուշ է
  2. Բացառիկ  մարդ
  3. Հազվագյուտ  երևույթ:

Եթե  մոտենաք  և  բացեք նրա  աշխատասենյակի  դուռը, կհամոզվեք, որ  ինչքան  տաքություն  կա ներսում, քառակի  անգամ  ավելի  ջերմ  են  մյուս  աշխատակիցները`  բարետես, բարեհամբյուր  և  սիրալիր Ռաֆայելը և Օվսաննան: Բարիքը  Ձեր  ջերմ  ձեռքի, Ձեր  դեմ  բարություն  թող  բերի:
Ապրեք  Աստծո  օրհնությամբ  և  խաղաղությամբ:
Եվ  թող  Աստված  պահապան  լինի  Ձեզ…

Հարգանքներով`  Օֆելյա
4.03.04. Արտաշատ

***

Հանդիպում

Կյանքում  հազվադեպ  է  պատահում, որ  մարդկանց  ճանապարհները  հանդիպում  են  միմյանց: Սակայն  այդպես  պատահեց  ինձ  հետ  30  տարի  անց  հանդիպելով  Գագիկ  Կարապետյանին, որի  դասախոսը  և  մարզիչը  Երևանի  ֆիզկուլտուրայի  ինստիտուտում  ուսանելու  տարիներին  եղել  եմ  ես: Մեր  հանդիպման  պահին  ես  գտնվում  էի  առողջական անհույս  վիճակում: Երկու  տարի  տառապում էի գոտկա-սրբանային  հոդի  և  ոտքերի  ցավերից: Մինչ  այդ  “բուժվելով” շատ “վատ” բժիշկների  մոտ, վիճակս  ավելի  էր  վատացել  և  ես  կորցրել  էի  իմ շարժունակությունը` առանց  օգնության  չէի  կարողանում  քայլել: Գտնվելով  անհույս  վիճակում`   մի  օր “Ստերեո-ստուդիա” հաղորդաշարով  դիտեցի  իմ  նախկին  ուսանողի, այժմ  մանկավարժական  և  կենսաբանական  գիտությունների  թեկնածու, բժիշկ-մանուալիստ, ֆիզիոթերապևտ,  դոցենտ`  Գագիկ  Կարապետյանի  զրույցը, որտեղ  խոսվում էր  իմ  հիվանդության  մասին: Դիմելով  նրան,  այս  երկու  տարվա  ընթացքում  ընդունում  եմ  արդեն բուժման 3-րդ  կուրսը, որի  շնորհիվ  ես  սկսեցի  ինքնուրույն  քայլել  և  զգում  եմ  բավականին  դրական  փոփոխություններ և  համոզված  եմ, որ  հետագայում  վիճակս  Էլ  ավելի  կլավանա  և  ես  կապրեմ  լիարժեք  կյանքով: Նա իր  բուժման  ընթացքում  օգտագործում  է  նորագույն  ժամանակակից և  իրեն  յուրահատուկ  մեթոդներ, որոնց  շնորհիվ  բուժումը  դառնում է  էլ  ավելի  արդյունավետ  և  տալիս  է  ցանկալի  արդյունք:
Ինձ  համար  հաճելի  անակնկալ  դարձավ  այն, որ  Գագիկը  օժտված  է  նաև ստեղծագործական   մեծ  տաղանդով: Իմ  խորին  Շնորհակալությունն եմ  հայտնում  Մեծ  Սրտի  տեր` Ազնիվ, Համեստ, Տաղանդաշատ  Մարդուն`  Գագիկ  Կարապետյանին` ցանկանալով  նրան   քաջ  առողջություն, անսպառ  էներգիա  և  եռանդ:
Իմ  Շնորհակալությունն եմ հայտնում  նաև  հարգարժան  Օվսաննային  և  Ռաֆայելին`  իրենց  ջերմ  և  հոգատար  վերաբերմունքի  համար:
Սրտանց  Շնորհավորում  եմ  օրերս  շնորհված ակադեմիկոսի արժանի  կոչման  համար:

Հարգանքներովդասախոս-դոցենտ  
Ռոբերտ  Բարսեղյան  22.05.04թ.

 ***

Լույսը  չի  հանգչում
                                                                                                                Հույսը չի  խաբվում…

Հարգարժան  Գագիկ Ռաֆայելի

Երախտագիտության  խոսքեր գրելու  համար  առնվազն պետք  է  ունենալ  Գագիկ Կարապետյանի գրիչը…
Եթե  ճակատագիրը  բարեհաճ  է  մարդու   նկատմամբ  և  ցանկանում  է  նրան  օժտել  մեծագույն  երջանկությամբ, նրան  տալիս  է  լավ  բարեկամներ:
Ասում  են  մեկ  թշնամին  շատ  է,  հազար  բարեկամը` քիչ:
Դուք  իմ  լավ  բժիշկ, իմ 1001-րդ  բարեկամ, օրհնվի  այն  պահը, երբ  ծանոթացա  Ձեզ  հետ, օրհնվի  այն  արգանդը, որ  լույս  աշխարհ  բերեց  Ձեզ, որովհետև  Ձեր  շնորհիվ  հազարավոր  տկար  մարդիկ  վերածնունդ  են  ապրում: Եվ  դա  միայն  ֆիզիկականին  չի  վերաբերում: Ձեր  մանկավարժական ձիրքը, հոգեբանական վարմունքը, մեղմ  հումորը,  պոետիկ  և  ռոմանտիկ   խառնվածքը  հիվանդներին  ներշնչում  են  հույս  ու  հավատ: Ինչու չէ  նաև  սեր…
Ձեր  նուրբ, բայց  կախարդական  ձեռքերը  առողջություն  են  պարգևում  հիվանդներին, խորաթափանց  հայացքն  ու  մեղմ  ժպիտը  ներարկում  են  կյանքի  բազում դժվարությունները  հաղթահարելու  և  ապրելու  կամք, նուրբ  հումորը`  գյումրեցուն  բնորոշ, մոռացում  է  բերում  տաղտուկ իրականությունից  վերանալու, իսկ հետաքրքիր  պատմություններն  ու  գեղարվեստական  ստեղծագործությունները`  իրականությունը  ճիշտ ընկալելու  և  իմաստնանալու  հակում: Դուք  հույս  եք  ներշնչում  Ձեր  հիվանդներին Արարչին  վայել  Ձեր  ձեռքերով.

Ձեր  ձեռքերը, լավ  ձեռքերը,
Հրաշագործ  Ձեր  ձեռքերը…
Ինչեր  ասես, որ չեն արել  այդ  ձեռքերը.
Ողնաշարեր  ծռված  ուղղել,
Միգրեններ  են  բուժել  անհույս,
Էլ իշիասներ, ռադիկուլիտ,
Էլ արթրոզներ  ու  արթրիտներ.
Անբուժելի  հիվանդներին
Բուժելի  եք  դարձրել  նրանց:
Թող  որ  ուժով, էներգիայով  Ձեր  ձեռքերը
Նոր  ուժ  առնեն  ու  արարեն,
Այդ  ձեռքերը,  Ձեր  ձեռքերը…
Թող  որ  երբեք  Ձեզ  պետք  չգան  բժիշկները,
Եվ  Ձեզ  համար  միշտ  փակ  լինեն  դեղատները
Եվ  թող  հարատևի  Ձեր  հրաշագործ  ձեռքերի  արվեստը
Ձեր  առջև  բացվեն  բոլոր  փակ  դռները:

Ձեզ  ուժ  ու  եռանդ, անսպառ  կորով, ստեղծագործ  աշխատանք, արևշատություն:

Խորին  երախտագիտությամբ  և  
հարգանքներով` Լարիսա  Ազիզյան

***

ԲԺՇԿԻ  ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԹԱԽԻԾՆ  ՈՒ  ՍԵՐԸ

Ծնունդով  գյումրեցի  բժիշկ  Գագիկ  Կարապետյանի  մասին  վաղուց  էի  ուզում  գրել: Չգիտեմ  թե  ինչու  մտադրությունս  անընդհատ  հետաձգվում  էր: Ու  մի  օր  էլ իրերի  բերումով  դիմեցի  Գագիկի օգնությանը: Կյանքի  խնդիր  էր: Օգնությունը  չուշացավ:  Գագիկը  ձեռք  մեկնեց ինձ` դուրս  հանելով   մղձավանջային  ու մռայլ  տառապանքներից:  Նրա  ձեռքերում  զգացի  ոչ  միայն  ամոքելու,  կյանք  պարգևելու  մեծ  ուժ  ու  էներգիա, այլև  իսկական  ընկերոջ  նվիրվածություն, անշահախնդիր  վերաբերմունք:
Հետո  իմացա, որ  բուժելուց  ու  ամոքելուց  զատ   նաև  բանաստեղծություններ  է  գրում: Հետաքրքրությունս  կրկնապատկվեց  ու  ես  խնդրեցի  Գագիկին, որ  ցույց  տա  իր  ստեղծագործությունները: Կարդացի  ու  հասկացա, որ զգայուն  բժիշկի  կրծքի  տակ  նույնքան  զգայուն  բանաստեղծական  սիրտ  է  բաբախում, որ  կարող  է զգալ  ոչ  միայն  ամոքվող  ցավի  չափը, այլև` սիրել, սիրով  ջերմացնել  ու  բժշկել  խեղված  ու  խաթարված  հոգիներ:  Հասկացա  որ  բժիշկի  ու  բանաստեղծի  հոգում   զգացմունքների  բախում  կա, որից  էլ  ծնունդ  են  առնում  նրա  պարզ    ու  անկեղծ  բանաստեղծությունները:
Թեև  Գագիկի  բանաստեղծությունները  շաղախված են  սիրով  ու  հուզականությամբ, այնուհանդերձ  առկա  են  թախիծը, կարոտը, ցավը, կորուստը:
1988-ի  կործանարար  երկրաշարժը  ճակատագրական  եղավ  նրա  համար: Հայրենի  Գյումրի  քաղաքի  մահասառսուր  տեսարանները  խորապես  ցնցել էին  նրան: Գյումրիի  համար  այդ   բախտորոշ  օրերին նա խեղանդում  ու  տառապյալ  տասնյակ  համաքաղաքացիների  օգնության  ձեռք  մեկնելուց  զատ,  ցավից   դառնացած  բանաստեղծություններ  գրեց: Քիչ  է  ասել  բանաստեղծություններ: Գյումրիի  ողբերգությունը  Գագիկը  վերածեց  պոեմի  ու  վերնագրեց  “Դժոխք”: Պոեմը, ըստ  ամենայնի,  բանաստեղծական  հուշարձան  դարձավ  երկրաշարժի  բոլոր  զոհերին,  նաև   նրանց,  ովքեր  այդպես  էլ շիրիմ  չունեցան  ու  անհետ  հեռացան   այս աշխարհից: Գյումրեցու  արժանապատիվ  զավակը  հազիվ  թե    անհուշարձան  թողներ  տասնյակ  հազարավոր    այն  մարդկանց,  ում   համար  դեկտեմբերի 7-ը  վերջին  օրը  դարձավ  կյանքում: Եվ , սակայն , որքան  էլ  ցավով  ու  թախիծով  պարուրված  լինի  բանաստեղծի  հոգին, միևնույն  է,  նա  քաջ  գիտակցում  է, որ  կյանքը  շարունակվում  է`  համոզված  լինելով, որ  միայն  սերը  կփրկի  աշխարհը:
Այսքանը  հակիրճ  քո  մասին, սիրելի Գագիկ: Իսկ   հիմա ` առաջին  դեմքով  քեզ  ուղղված  խոսքս:
Ուրախ  եմ, որ  Հայոց  հողը քո  նման  զավակ  ունի: Քո  ներկայությունն արդեն  հարստություն  է ազգի  համար, նաև  հպարտություն: Դու  էլ  պիտի  հպարտ  լինես, որ  զավակն  ես Արարատյան  երկրի, նրա  տաղանդի,  իմաստության, շնորհի  ու  արժանապատվության  կրողներից  մեկը: Ուրախ  եմ, որ  Աստծո  կամքով  խաչվեցին  մեր  ճամփաները: Դա  ոչ  իմ  և  ոչ  էլ  քո  ցանկությունն էր:  Մեր  ծանոթության  և  ընկերության “խաչմերուկը” մենք  չէ,  որ  ընտրել  էինք: Բարձրյալի   կամքն  էր: Ու  նրա  կամքին  մենք  հավատարիմ  ու  արժանի  պիտի  լինենք, մնանք  լավ  բարեկամներ, ասել է  թե` եղբայրներ:
Ուրախ   եմ, որ  այդքան  լավ  հայորդի   ես`  գյումրեցու  համուհոտով, բառուբանով, որով հպարտանում ես իրավացիորեն: Աստծո  օրհնություն  կա  քո  հրաշագործ  ձեռքերում, եղբայրս: Թող  երբեք  չպակասի  ձեռքերիդ  ուժն  ու  զորությունը: Որքան   ինձ  ես  տվել  այդ աստվածապարգև  զորությունից, թող  Տերը  հազարապատիկ  դարձնի   այն:
Խոսքս  ուզում  եմ  ավարտել  քեզ  նվիրված  իմ  քառյակով, որը,  կարծում եմ, ավելի  կամբողջացնի  քո  կերպարը:

Ցավդ` անափ, հույսդ` անմեռ, սերդ` տաք,
Բանաստեղծի  սիրող  սիրտ  կա  կրծքիդ   տակ,
Ամեն  հայի  ցավին  դեղ  ես ու  դարման…
Մնա  այդպես  բարի,  ազնիվ  ու  շիտակ:

 Բաբկեն  Սիմոնյան
 Բանաստեղծ, թարգմանիչ,հրապարակախոս
 13  հունվարի,  2007թ.

***

Եթե  տխուր  ես  ու  մռայլ  լսիր  Մոցարտ: Եթե  հոգիդ հիվանդ  է ու  տաղտուկ, ապավինիր  Բախին, եթե  մարմինդ  է  հիվանդ  ու  հոգիդ  մռայլ, դիմիր  բժիշկ  Գագիկ  Կարապետյանին: Նա  ոչ  միայն  բժիշկ  է, այլ  հոգու  և  մարմնի  ճարտարապետ: Քանի  քանիսն  են  բողոքել  գոտկատեղի  կամ մեջքի  ցավերից: Բողոքը  դարձել  է   տառապանք, բայց  ոչ մի  օգնություն,  քանի  դեռ  չի  հանդիպել Գագիկի հրաշագործ  ձեռքերին: Բուժումը  կատարվում  է  ռացիոնալ, արագ  և  հանգիստ  բժիշկի  հուսադրող  և  գեղեցիկ  խոսքերի  և  էներգետիկ  ձեռքերի  միջոցով: Շնորհակալություն  ձեզ  բժիշկ  և  Մարդ  մածատառով: Շնորհակալություն  նաև  Մեծ  Մարդուն  այն  բանի  համար, որ  ստեղծել  է  իրեն  փոխարինող  մի  սերունդ,  իր  արժանի  որդի  Ռաֆայելի  գլխավորությամբ:
Հարգելի  Գագիկ  Կարապետյան  ձեր  բոլոր  հիվանդների  անունից  մաղթում  եմ  Ձեզ  առողջ, երկար և  բարեկեցիկ  կյանք,  հանուն  այն  մեծ   գործի, որին  նվիրված  եք:

Դոցենտ` Կ.Վարդանյան
 5.11.2007թ.

***

Հարգելի  բժիշկ Կարապետյան:
Տարիներ  է, որ  տառապում  եմ  ոսկրային  և  մկանային  ցավերով, ընդունում  եմ տարբեր  դեղորայքներ, որպեսզի  ցավերս  մեղմանան, որ  կարողանամ  գիշերը  մի  քանի  ժամ  գոնե քնեմ:
Այս հիվանդությունը  ինձ  համար կարծես քիչ  էր: Իմ չար  բախտից, ամուսնուս  ողնաշարը 3 տեղից կոտրվեց  և վիրահատվեց,  գոտկատեղից  ներքև թուլացավ և հաշմանդամ  մնաց: 3-4 ամիս  հիվանդանոցներում  մնալուց  հետո, նա տուն վերադարձավ, իսկ  ես սկսեցի նրան խնամել:
Ժամանակ անցավ, հետզհետե  ծոծրակիս շրջանում  ցավեր   զգացի, սկսեց  ձեռքերս  թմրել: Դիմեցի  բժիշկին, որոշ  ստուգումներ  և  MRI  ընդունելուց  հետո, նա խորհուրդ  տվեց   հանգիստ  պահել  և  վիրահատող  բժիշկի  հսկողության  տակ  լինել, որ  շտապ  պահին  վիրահատվեմ, թե  չե… մտածեցի, որ ես  էլ ամուսնուս  նման, հաշմանդամ  պիտի լինեմ:
Վերջապես  մի գիշեր  մտահոգ  նստած, աչքերս  հեռուստացույցին  հառած ու մտքով  տարված  դիտում էի,  հանկարծ  մի  բառ` <<Բժիշկ>> և մի  շարք  այլ  բառեր  ուշադրությունս  գրավեցին: Այդ  բժիշկը  Գագիկ  Կարապետյանն էր:
Առաջին  անգամ  տեսնելով, զգացի, որ սա պիտի  ցավերիս  վերջ  տա, կամ  մեղմացնի: Գնացի, հանդիպեցի  և  ինչ…
Մի  մարդու  տեսա, որը,  անկասկած  կարող  եմ  ասել  բառի  բուն  իմաստով`  Մարդ, բարի  վերաբերմունք, ջերմ  ընդունելություն  և  հրաշք  աշխատանք:
Բժիշկ`  Գագիկ Կարապետյանը, իր  գործում  շատ  հմուտ  է, և մատերի  ու   ձեռքերի  հղումով  բուժում  է  մարմնի  ցավերը, փոխանցում է էներգիա  և կարգավորում հոգեկան աշխարհը:
Այժմ, ես  շա~տ  ուրախ  ու  հանգիստ  վիճակ ունեմ:
Հիմա, ես` Ռոզա  Առաքելյանս, ոչ մի  բառ  չէմ գտնում  արտահայտելու, միայն  ասում  եմ` Շնորհակալ  եմ  բժիշկ  շա~տ   ու  շա~տ  Շնորհակալ:
Եվ  ահա  այսպես ես  պիտի  նորից  այցելեմ, որպեսզի  պահպանեմ  առողջությունս:

Ձեզ  միշտ  հիշող` Ռոզա
Los Angeles, California:

***

Յուրաքանչյուր  օրը, յուրքանչյուր  առավոտը  Ձեզ  համար  թող  իջնի  օրհնանքի  նման, թող  իջնի  մեղմությամբ  և  լույս  սփռի  այն  ճանապարհին, որն  ի  վերուստ  տրված  է  անցնելու  անզուգական  բժշկին, գիտնականին, Մեծ մարդուն:
Շնորհակալ  եմ, բժիշկ, Ձեր  մարդասիրության, Ձեր  հոգատարության, և, վերջապես, Ձեր  գոյության  համար:
Համոզված  եմ, որ  Ձեր մարդասիրությունը  սահման  չունի, որ Ձեր  բուժած  հիվանդի  աչքերի  մեջ  վառվող  հավատի,  հույսի  առկայծումը  Ձեր  մեծագույն  գնահատականն է:
Չթաքցնեմ, Ձեզ  մոտ  եկա  խարխլված  հավատով, անթաքույց  վախով, մտածելով, թե  զրկվելու  եմ  մեկամյա  դստերս  ինքնուրույն  գրկելու  հաճույքից: Դուք  վերադարձրեցիք  իմ  ուրախությունը:
Զարմանալին  այն է, որ  մագնիսական  հզոր  դաշտի  նման, դուք  գրավում  եք  բոլոր  նրանց, ովքեր  դիմում  են  Ձեզ, բոլոր  նրանց, ում մեջ  Ձեր   հրաշք  ձեռքերի  կախարդիչ  հպումից  բոցավառվում  է  հավատը, ապրելու  տենչը:
Բուժող  մարմնի  մեջ  էլ  բնականաբար  անցնում է  Ձեր  վարակիչ  կենսասիրությունը, ստիպում  հաղթել  հիվանդությունը, բուժել  մարմնից  ավելի  հիվանդ  հոգին:
Թող  Աստված  Ձեզ  տրված  բազում  շնորհների  հետ  միասին  ամուր  առողջություն  տա, Ձեզ  պարգևի  երկար  երկար  կյանք` ի նպաստ  մեր  ժողովրդի  առողջ  հոգու  և  առողջ  մարմնի:

Էմի, 09.08.08թ.
Կալիֆոռնիա, Գլենդել

***

Սիրելի  և  հարգելի  բժիշկ`   Գագիկ  Կարապետյան

Ես  իմ  խորհին  շնորհակալությունն  ու  երախտագիտության  խոսքն  եմ  ուղղում  Ձեզ` բժիշկ  Կարապետյանին,  ձեր մարդասեր  և  հոգատար  վերաբերմունքի  համար:  Եվ  շնորհակալ եմ Աստծուն, որ դուք  կաք  և որ  հանդիպեցիք  ինձ  և  ինձ  նման  շատ  շատերին, որոնք  տառապում են  հոդերի  և  ողնաշարի  սուր  ցավերով: Ես  հրաշքների  չեմ հավատում, բայց  ինչ  որ  կատարվեց  ինձ  հետ, համենայն  դեպս  ինձ  համար  հրաշք էր: Այս  բոլորը  ինչ  որ  պիտի  գրեմ  բառերս  անգամ  չեն  բավականացնում, որպեսզի  շարադրեմ  մտքերս և  իմ  շնորհակալական  խոսքն ուղղեմ  իմ  բժիշկին, բժիշկ, որը  նորից  հույս  և  հավատ  ներշնչեց   ինձ  դեպի  կյանքը:
Ես   46   տարեկան  եմ,  բայց  արդեն մի  քանի  տարի  է  ինչ  տառապում եմ  հոդացավերով  և  ողնաշարի  ցավերով, անգամ  շարժվել  չէի  կարողանում: Տեղի  բժիշկների  խորհուրդով  ես  պետք  է  վիրահատեի  ծնկներս,  բայց  չգիտեմ  Աստված  էր իմ  կողմից, թե  ես  բախտավոր  աստղի  տակ  ծնված  մարդ  եմ, որ  հանդիպեցի  բժիշկ  Գագիկ Կարապետյանին  և  ստացա  այնպիսի  բուժում, որ  համոզված  չեմ, որ   Ամերիկայում  կգտնվեր  մեկը,  որ  ինձ  համար  կաներ  այն,  ինչ  արեց  իմ   բժիշկը: Խորհին  շնորհակալություն եմ  հայտնում  իմ  և    ընտանիքիս  կողմից: Աստված  պահապան  լինի  Ձեզ  և  երկար  տարիների  կյանք  պարգևի, որպեսզի  դեռ  շատ  շատերին  օգնության  ձեռք   մեկնեք:

Հարգանքներով` Սեդա և իր  ընտանիք
24.12.08թ. , California