Կենսագրություն

Gagik Karapetyan

Ծնվել է 1957 թ. դեկտեմբերի 2-ին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում: Կենդանակերպի նշաններն են` Աքաղաղ, Աղեղնավոր: Ավարտել է երկու բուհ Երևանում և մեկն ԱՄՆ-ում` ստանալով ուսուցիչ-մարզչի, հոգեբան-ֆիզիոթերապևտի և ֆիզիոթերապևտ- մերսողի մասնագիտություններ:

Սովորել և ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ՄԳԱ ֆիզիոլոգիայի և հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան և դոկտորանտուրան: ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս: ՀՀ ժողովրդական (ստեղծագործող) ուսուցիչ է: Հարյուրից ավելի գիտական աշխատությունների, երեք հազար ռադիոհեռուստատեսային հաղորդումների, երկու գեղարվեստական գրքերի հեղինակ է, այդ թվում` «Դժոխք» պոեմի, որը նվիրված է 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանի կատարմամբ պոեմը մտել է Ազգային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»:

Իր աշխատանքային խմբով Գագիկ Կարապետյանը տարեկան անց է կացնում 2500-3000 բուժական սեանսներ 300-350 այցելուների հետ: Նա աշխատանքային գործունեություն է ծավալել Մոսկվայում, Ստամբուլում, Փարիզում, Մեխիկոյում, Դուբայում, Լոս Անջելեսում և աշխատանքային այցերով եղել տարբեր երկրներում:

Comments are closed.