ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲՈՒԺԵԼ ՍԿՈԼԻՈԶԸ

Սկոլիոզը առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է, որի ախտանիշներն արտահայտվում են ոսկրային, նայրդային, սրտանոթային, շնչառական համակարգերի ներգրավմամբ: Հիվանդությունը, որ առավել բնորոշ է կանանց ու աղջիկնարին, ի հայտ է գալիս հասունացման տարիքում: Սկոլյոզի նախանշանների, առաջացման պատճառների և բուժման եղանակների մասին մեր զրույցը ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գագիկ Կարապետյանի հետ է:
-Պարոն Կարապետյան, ո՞րն է սկոլիոզի առաջացման պատճառը

- Այն գիտության կողմից դեռևս բացահայտված չէ: Սկոլիոզը նյարդային դասի օրգանական բարդ հիվանդություն է, որն ունի նաև ժառանգական բնույթ: Ըստ Չինացինարի՝ մարդու մարմինը ուղղահայաց գծով բաժանվում է աջակողմյան և ձախակողմյան մասերի, որոնք ձգտում են օրգանիզմը բերել հոմեոստազի (հավասարակշռության) վիճակի, մինչդեռ դրանցից մեկն ավելի շատ է զարգանում, մյուսը՝ սակավ: Արդյունքում առաջանում է մկանային ուժի անհավասար տեղաբաշխում, որի հետևանքով ողնաշարը Տ-աձև ծռվում է և պտտվում իր առանցքի շուրջ:

-Պարոն Կարապետյան այս հիվանդությունն արդյո՞ք ձեռքբերովի է:

- Ճիշտ է, շատ գիտնականներ ասում են, որ կան ձեռքբերովի սկոլիոզներ, բայց ես իմ բազմամյա պրակտիկայում այդպիսին չեմ հանդիպել: Կան ողնաշարի տարբեր ծռումնար, կացվածքի շեղումներ, որոնք սկոլիոզ չեն: Սխալ նիստուկացից, ծանր իրեր վերցնելուց և այլ ոչ կոորդինացված շարժումներից ողնաշարն ուղղակի ծռվում է, բայց իր առանցքի շուրջ չի պտտվում: Այն տեղի է ունենում սկոլիոզի ժամանակ: Սա ինչ-որ տեղ նաև առեղծվածային հիվանդություն է, որը երբեմն անցավ է ընթանում: Այն բարդանում է տարիքին զուգընթաց:
-Ի՞նչ մեթոդներով է բուժվում սկոլիոզը, և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ ապաքինման համար:

Սկոլիոզով հիվանդների համար կան ֆիզիոթերապեվտիկ միջոցառումներ՝ ֆիզիկական և շնչառական վարժություններ, մանուալ թերապիա, բուժական մերսում: Սկոլիոզով հիվանդը պետք է տարեկան 2 անգամ ստանա բուժական մերսման կուրս: Հիվանդն ապաքինվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ անընդհատ հետևելով և արձագանքելով բոլոր այն փոփոխություններին, որոնք կատարվում են իր օրգանիզմում: Շատ օգտակար է նաև լողով զբաղվելը՝ նախապատվությունը տալով մեջքի վրա լողաձևին:

Վարդուհի Ստեփանյան
Եղեք առողջ <ՄԵՆՈՒԱ> ամսագիր 9 / 2013