Բազմաթիվ ժողովրդական ասացվածքներ ողնաշարի վիճակը կապում են մարդու բնավորության, էության հետ: Օրինակ, քարացած, ոչ ճկուն ողնաշար և քարացած մտածելակերպ, ընկճված, հուսալքված մարդ – ողնաշարը, մեջքը կոտրել և այլն: Որքանով է իրականանում մեր բնավորությունը` կախված մեր ողնաշարի վիճակից: Մենք որոշեցինք այդ հարցը տալ լավագույն մասնագետներից մեկին` ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գագիկ Կարապետյանին: Մեր թղթակիցն այցելեց բժիշկ Կարապետյանին` իր աշխատավայրում, որտեղ և տեղի ունեցավ շատ հետաքրքիր և բովանդակալից հարցազրույց: Առաջին իսկ վայրկյաններից տիրեց խաղաղության, ջերմության և վստահության մթնոլորտ: Չէ որ, բացի այն բանից, որ Գագիկ Կարապետյանը փայլուն մասնագետ է իր աշխատանքում, նա նաև բազմակողմանի զարգացած մտավորական է, ում գրչին են պատկանում շուրջ 100 գիտական աշխատություններ, մի քանի գեղարվեստական գրքեր` այդ թվում “Դժոխք” պոեմը` նվիրված 1988թ. դեկտեմբերի 7-ի արհավիրքին, և մոտ 3000 ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ:
Թղթ. Բժիշկ Կարապետյան, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք` հայերս, շատ հազվադեպ ենք հետևում առողջ ապրելակերպի կանոններին, և ցավոք, այդպես էլ սովորեցնում ենք մեր երեխաներին: Դեռ մանուկ հասակում շատերի մոտ առաջանում են կեցվածքի շեղումներ: Արդյոք դա կարող է դառնալ հիվանդությունների առաջացման պատճառ:
Գ.Կ. Դատեք ինքներդ: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ կեցվածքի շեղում ունեցող մարդկանց 90% չի կարողանում ճիշտ շնչել: Այն գույքը (սեղան, աթոռ, մահճակալ և այլն), որից օգտվում են մեր երեխաները, չի համապատասխանում միջազգային էրգոմետրիկ չափանիշներին, ինչն էլ առաջացնում է հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղումներ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Թղթ. Մեզանում ընդունված չէ անգամ մի քանի րոպե տրամադրել ամենօրյա նախավարժանքին: Գուցե պատճառներից մեկն էլ դպրոցներում ֆիզկուլտուրայի բացարձակ անտեսումն է:
Գ.Կ. Անշուշտ, դա շատ մեծ բացթողում է: Այս ամենը պահանջում է լուրջ պետական մոտեցում, հոգածություն ոչ միայն դպրոցական, այլև ցանկացած տարիքի մարդկանց առողջության մասին: Այսօր, միանշանակ, խոսքը գնում է հայ գենոֆոնդի պահպանման մասին: Ցավոք, իրականությունը փաստում է, որ մարմնավարժությունը, առողջության պահպանումը գտնվում են վտանգավոր, ցածր մակարդակի վրա: Մեր համաքաղաքացիների 85,7% ճիշտ չի քայլում, ունի հենաշարժողական ապարատի այս կամ այն տեսակի շեղում, որոնցից էլ հետագայում առաջանում են ողնաշարային հիվանդություններ: Ես ուզում եմ, որ բոլորը հիշեն, որ մարդու տարիքն այնքան է, որքան իր ողնաշարի տարիքը:
Թղթ. Հիմա շատ է գործածվում “ապրել բնության հետ ներդաշնակ” արտահայտությունը: Ինչպիսին է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ:
Գ.Կ. Անկասկած, մենք անբաժանելի ենք տիեզերքից, մեր օրգանիզմում տեղի ունեցող բոլոր էներգետիկ պրոցեսներն ու որակական փոփոխությունները մեզ շրջապատող բնության էներգետիկ վիճակի փոփոխության ճիշտ կրկնօրինակն են: Էներգիան օրգանիզմում շարժվում է որոշակի ուղղությամբ, և այդ շրջանառության խախտումն առաջ է բերում այս կամ այն հիվանդությունը:
Մարդու մարմնի էներգիայի շարժման ուղղությունը համընկնում է բնության մեջ էներգիայի շարժման ուղղության հետ, և դա առավել արտահայտված է զգացվում գարնանը կամ աշնանը:
Այսօր խիստ անհրաժեշտ է ունենալ համապատասխան ֆիզիկական և հոգևոր պատրաստվածություն` բնության կամակորություններին, կլիմայի անսպասելի փոփոխություններին դիմադրելու համար:
Առողջությունը և գեղեցկությունը ձեռք են բերվում ամենօրյա ինքնուրույն, ջանադիր աշխատանքի արդյունքում, անկախ նրանից` առողջ եք, թե հիվանդ: Այդ աշխատանքը նախատեսում է.
- ամենօրյա մարմնավարժություն,
- հնարավորին շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում,
- էկոլոգիապես մաքուր, հեշտ յուրացվող, օրգանիզմից հեշտ արտազատվող սննդի ընդունում,
- օրական 2,5-3 լ ջրի ընդունում:
Երկար նստելը (օրինակ` համակարգչի առջև) ձևափոխում է ողնաշարի բնական կորությունները, ծանրաբեռնվածություն առաջացնելով մեջքի մկանների և ջլերի վրա:
Իմ անձնական խորհուրդն է` կես ժամը մեկ վեր կենալ և 5-10 րոպե քայլել կամ ձգվել: Դա կպակասեցնի լարվածությունը և կլավացնի ինքնազգացողությունը:
Թղթ. Ինչ կարծիքի եք հայ կանանց ընդհանուր առողջական վիճակի մասին:
Գ.Կ. Հաշվի առնելով մեր կյանքում ստեղծված սոցիալ-տնտեսական, հոգեբանական դժվար իրավիճակը, որը պատճառ է հանդիսանում բազմաթիվ հիվանդությունների աճին, իհարկե, մեր կանանց առողջական վիճակը հեռու է բավարար լինելուց: Բերեմ մի փաստ` 30 տարեկանից հետո կականց 80- 90%-ը տառապում է ողնաշարային հիվանդություններով, նյարդային համակարգի խանգարումներով:
Բացի վերը նշվածից, իմ կարծիքով, պատճառներից մեկն էլ տղամարդկանց անտարբերությունն է և կնոջ ընկալումը զուտ որպես աշխատող ուժի:
Թղթ. Ինձ ծանոթ են դեպքեր, երբ տղամարդկանց խանդը, ինչու չէ` նաև եսասիրությունը երբեմն թույլ չեն տալիս կանանց դիմել տղամարդ բժշկի:
Գ.Կ. Կին հիվանդների մեծ մասն ինձ բռնավորներ են հիշեցնում: Կան տղամարդիկ, ովքեր իրենց կնոջն ուղեկցորդով են ուղարկում բժշկի մոտ, իբր թե խանդում են: Եվրոպայի տարբեր երկրներում կանանց մոտ անցկացված անհասցե սոցիալական հետազոտություններով պարզվել է, որ “արդյոք ունեցել եք մեկից ավելի տղամարդ” հարցին կանանց 87,5% դրական է պատասխանել: Իսկ տղամարդկանց տրված այն հարցին, թե` “ձեր կինը ձեզ դավաճանում է”, 96, 7%-ը պատասխանել է ոչ: Տեսնում եք, տղամարդն իր հաշվարկների մեջ պարզունակ է: Նա երևույթները տեսնում է այնպես, ինչպես ուզում է, և համոզվեցիք, որ սխալվում է: Այնպես որ, եթե կինը մտքին դնի, եթե մտադրություն ունենա որևէ բան անելու, անպայման կանի, և տղամարդն այդ մասին ոչինչ չի իմանա:
Առողջությունը և գեղեցկությունը խանութից չես գնի, այն քեզանից պահանջվող ամենօրյա տքնաջան աշխատանք է: Սիրելի կանայք, մի ծուլացեք, հետևեք ձեր մարմնի խնամքին, գտեք առողջ ապրելակերպի ճանապարհը, դիմեք բուժման բնական միջոցների (մանուալ թերապիա, բուժական մերսում, ասեղնաբուժություն, բուսաբուժություն, ֆիզիկական և շնչառական վարժություններ), որոնք տալիս են աներևակայելի արդյունք: Եթե մարդն ինքն է հետևում իր առողջությանը, ապա ոչ մի բժիշկ չի կարող նրանից ավելի լավ իմանալ, թե ինչն է օգտակար իր առողջությանը: Հետևեք ձեր մարմնին, եթե ցանկանում եք, որ ձեր ուղեղը ճիշտ աշխատի: Մարմնամարզությունը, ցնցուղը, լողը, դիետան կօգնեն պահպանել առողջությունը և կնոջը դարձնել առավել գեղեցիկ և առողջ:
Հ.Գ. – Բժիշկ Գագիկ Կարապետյանը համաձայնվեց լինել մեր ամսագռի խորհրդատու մասնագետը: Ուստի ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել խմբագրությանը և ստանալ սպառիչ պատասհաններ:
“Սիրելի կանանց” ամսագիր, անվճար հավելված № 2

В многочисленных народных высказываниях состояние позвоночника связывают с характером и сущностью человека. Например: закостенелый, не гибкий позвоночник и закостенелое мышление, подавленный, отчаившийся человек – сломать позвоночник и т.д. Насколько проявляется связанный с состоянием позвоночника, наш характер? Мы решили задать этот вопрос одному из лучших специалистов физиотерапевту-мануалисту академику академии медикотехнических наук РФ Гагику Карапетяну. Наш корреспондент провел встречу с доктором в его офисе, где прошла очень интересная и содержательная беседа. С первых же минут воцарилась обстановка покоя, теплоты и доверия. Ведь кроме того, что Гагик Карапетян блестящий специалист в своей работе, он еще и многосторонне развитый ученый. Его перу принадлежат около 100 научных работ, несколько художественных книг, среди которых поэма “АД”, посвященная бедствию 7 декабря 1988г., около 3000 радио и телепередач.
Корр: Доктор Карапетян, не для кого не секрет, что мы, армяне, очень редко следуем правилам здорового образа жизни, и, к сожалению, также учим своих детей. У многих, еще в раннем возрасте возникают отклонения осанки. Может ли это явится причиной возникновения болезней?
Г.К.: Судите сами: 90% людей, имеющих отклонения осанки, не могут правильно дышать. Та мебель (стол, стул, кровать и т.д.), которой пользуются наши дети не соответствует международным эргометрическим стандартам, что и приводит к тем или иным нарушениям опорно-двигательного аппарата, со всеми вытекающими отсюда последствиями.
Корр. У нас не принято уделять даже несколько минут в день зарядке. Возможно, одной из причин является исключительное невнимание, уделяемое урокам физкультуры в школе?
Г.К. Конечно, это большое упущение. Все это требует серьезного государственного подхода и внимания не только по отношению к здоровью школьников , но и людей всех возрастов. Сегодня , однозначно, речь идет о сохранении армянского генофонда. К сожалению, факты реаьности свидетельствуют о том, что физические упражнения и сохранение здоровья находятся на опасно низком уровне. 87,5% наших граждан ходят неправильно, имеют те или иные нарушения опорно-двигательного аппарата, от которых в дальнейшем возникают позвоночные заболевания. Я хочу, чтобы все помнили, что возраст человека определяется возрастом его позвоночника.
Корр .Сейчас часто употребляется выражение “жить в гармонии с природой” Каково Ваше мнение по этому вопросу?
Г.К. Несомненно, мы не разделимы с космосом; все энергетические процессы и качественные изменения, происходящие в нашем организме, являются точным повторением изменений энергетических состояний, происходящих в окружающей нас природе. Энергия в организме двигается в определенном направлении, и нарушение круговорота приводит к тем или иным заболеваниям. Направление движения энергии человека совпадает с направлением движения природной энергии, и это наиболее выразительно чувствуется весной или осенью.
Сегодня есть острая необходимость иметь физическую и духовную подготовку, чтобы сопротивляться капризам природы, неожиданным изменениям климата.
Здоровье и красота приобретаются в результате самостоятельного, тяжкого труда, не зависимо от того здоровы ли вы- или больны. Эта работа предусматривает:
- Каждодневная гимнастика
- По возможности больше время проводить на свежем воздухе
- Питаться экологически чистой, легко усваиваемой, быстро удаляемой из организма пищи
- Пить 2,5 -3 литра воды ежедневно
Долгое сидение (например, перед компьютером) видоизменяет естественные изгибы позвоночника, вызывая нагрузки на мышцы, жилы и суставы спины. Мой личный совет: вставать каждый час и 5-10 минут ходоть или потягиваться. Это снизит напряжение и улучшит самочуствие.
Корр. Какого Вы мнения об общем состянии здоровья армянских женщин?
Г.К. Учитывая создавшуюся в нашей жизни тяжелую социально-экономическую,психологическую ситуацию, которая является причиной роста различных заболеваний, конечно, состояние здоровья наших женщин далеко от удовлетворительного. Приведу один пример: после 30 лет 80-90% женщин страдают от болезней позвоночника и нарушений нервной системы.
Кроме выше сказанного, по моему мнению, одной из причин является безразличие мужчин к женщинам и восприятие женщин именно, как рабочую силу.
Корр. Я знаю случаи, когда мужская ревность, и почему нет, эгоизм, иногда не разрешают женщинам обращаться к врачам-мужчинам.
Г.К. Большинство женщин-пациентов мне напоминают арестанток. Есть мужчины, которые посылают своих жен к врачу с сопровождением, якобы, ревнуют. В разных странах Европы в результате анонимных социальных исследований среди женщин, выяснилось, что на вопрос “имели ли вы более одного мужчины?’, 87,5% ответили положительно. А на вопрос мужчинам “Ваша жена вам изменяет?“, 96,7% ответили –нет.
Видите, мужчина в своих расчетах бесхитростный. Он видит явления, как он хочет видеть, и убедились, что он ошибается. Так что, если женщина захочет, намеревается что-то сделать, мужчина об этом ничего не узнает.
Здоровье и красоту на рынке не купишь, это требует от тебя каждодневного, изнурительного труда. Милые женщины, не ленитесь, ухаживайте за своим телом, найдите путь к здоровому образу жизни, обращайтесь к естественным средствам лечения (мануальная терапия, лечебный массаж, иглоукалывание, гомеопатия, физические и дыхательные упражнения), которые дают невообразимые результаты. Если человек сам следит за своим здоровьем, то ни один врач не может знать луше тебя самого, что полезно для твоего здоровья. Следите за телом, если хотите, чтобы мозг работал правильно. Физические упражнения, душ, плаванье и диета помогут сохранить здоровье и сделать женщину еще более привлекательной и здоровой.
Х.Г. – Доктор Гагик Карапетян согласился стать нашим консультантом- специалистом. Таким образом, по интересующим вас вопросам можете обращаться в редакцию и получить исчерпывающие ответы.
Журнал “Милые Женщины”, бесплатное приложение No.2